Մահաբերի «խաղաղությունը» Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար Հանդիպում շտաբային ակտիվի հետ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
4
Գագիկ Ծառուկյանն այցելել է Շիրակի մարզ (տեսանյութ) Եկել էին Նիկոլից զինադադարի գինը պահանջելու (տեսանյութ) ԿԸՀ–ն գրանցեց 19 քաղաքական ուժերին, հայտնի է հերթականությունը քվեաթերթիկներում, ԲՀԿ-ն թիվ 7-ն է Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ) Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հունիսի 7-ի ճակատագրական ընտրությունը (տեսանյութ) Ադրբեջանը բարձրացրել է 8 գյուղի վերադարձի հարցը. Արծվաշենի մասին խոսելով՝ Փաշինյանը փորձում է հիմնավորել ապագա տարածքային զիջումները․ Երվանդ Բոզոյան Նոր Նորքում բացվեց ԲՀԿ գրասենյակը (տեսանյութ) Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Գագիկ Ծառուկյանն այցելել է Շիրակի մարզ (տեսանյութ) Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Սերբիայի, Ֆինյանդիայի վարչապետները և միշարք այլ բարձրաստիճան հյուրեր ժամանել են Հայաստան Մենք գնում ենք Եվրոպա, բայց Փաշինյանն առաջին սերնդի բոլշևիկների կողմից ՔՕ մտցրած հանցակազմ է օգտագործում. Մելիքյանը՝ Իմնեմնիմիի գործով Ադրբեջանի բարեկամ Զելենսկին ժամանեց Հայաստան, ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը ջերմորեն դիմավորեց Ոչինչ չի կարող մեզ՝ Հայ Եկեղեցու հոգևորականներիս, հեռացնել մեր առաքելությունից. Կատարվել քահանայական ձեռնադրություն Մահաբերի «խաղաղությունը» Եկել էին Նիկոլից զինադադարի գինը պահանջելու (տեսանյութ) Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար Անլրջություն. «Բոլորին դեմ եմ»-ը փորձում էր ԿԸՀ նիստին մասնակցել Մարվելի կերպարներով ԿԸՀ–ն գրանցեց 19 քաղաքական ուժերին, հայտնի է հերթականությունը քվեաթերթիկներում, ԲՀԿ-ն թիվ 7-ն է Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում ԿԸՀ-ն մերժեց «Այլանս» և ԴՕԿ կուսակցությունների 1-ին համարների` Տիգրան Ուրիխանյանի և Վարդան Ղուկասյանի գրանցումները Պենտագոնը հայտարարել է, որ Թրամփը Գերմանիայից դուրս է բերում զորքերն՝ ի պատասխան «անարդյունավետ հայտարարությունների» Գերմանիայի կանցլերը չի մասնակցի Հայաստանում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին Հանրայինը չի լուսաբանել Հայաստանի՝ 16 կետով նահանջը մամուլի ազատության ինդեքսում. Սիվիլնեթ Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանն iLur-ի հարցին Թալինում համայնքապետը, որը նաև ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. «Փաստինֆո» Զելենսկին վաղը կգա Հայաստան․ Փաշինյանն է հրավիրել Քննարկվող հարցերից մեկն էլ եղել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների, ինչպես նաեւ տելեգրամյան հարթակների փակման հարցը ««Նախկիների» ժամանակ՝ 2 անկախ պետականություն, «ներկաների» ժամանակ՝ արհեստական շնչառությամբ ապրող հարենիք»․ Սենոր Հասրաթյան Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրում հյուրընկալվել էին ասորի համայնքի ներկայացուցիչները Ի տարբերություն տարբեր հեղինակավոր կառույցների և երկրների, հայաստանյան ռեժիմը խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը. Աբրահամյան Ծիծաղելի է, բայց մյուս կողմից պարզապես տխուր և մտահոգիչ. Բադալյանը Գևորգ Պապոյանի՝ Wildberries-ի մասին արած հայտարարության վերաբերյալ Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտրելու» ժամանակը (տեսանյութ) Հանդիպում շտաբային ակտիվի հետ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ) Նիկոլի ստերի պոպուրին․ որտեղ քցեց ժողովրդին․ 7or TV Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը մայիսի 5-ին կազմակերպվելու է հեռավար․ ԿԳՄՍՆ Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառը Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի

Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի գլխավոր նպատակը. ո՞ւմ են իրականում դիմում Փաշինյանն ու Ալիևը

ՀՀ իշխանությունների հայտարարած Խաղաղության դարաշրջանի կոնտեքստում գրեթե զուգահեռաբար ուշագրավ ուղերձներով են հանդես եկել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ կասկածի տակ դնելով տարածաշրջանում խաղաղության հեռանկարները:

Նախօրեին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն իր ելույթով փորձեց կրկին «ապացուցել», թե ՀՀ նախկին բոլոր իշխանություններն իրենց բանակցած փաթեթներով Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս, կրկին երկարաշունչ կերպով անդրադարձավ իբրև թե նախկին իշխանությունների թողած բանակցային ժառանգությանն այն դեպքում, երբ գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը խաչ էր քաշել ՀՀ նախկին իշխանությունների բանակցային ժառանգության վրա և անընդհատ կրկնում էր, թե բանակցությունները սկսել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իր սեփական կետից:

Նիկոլ Փաշինյանն ապարդյուն ջանքերով փորձում է ցույց տալ, թե այսօր բանակցային սեղանին դրված խնդիրները և գլխավորապես Արցախի կարգավիճակի և անկախ կարգավիճակի թեման մշտապես «փակ» է եղել բանակցություններում:

«Ի՞նչ հետևություն ենք մենք արել: Այս մասին հայտարարել եմ դեռևս ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական քննարկումներում՝ ասելով, որ եթե նախկինում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական հայեցակարգի հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանցից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները: Սա մի խոսույթ է, որ հասկանալի է միջազգային հանրությանը և ավելի հասկանալի է դարձնում մեր նպատակները և Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը: Բայց կա նաև մի կարևոր արձանագրում՝ ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»,-նշեց Փաշինյանը:

Ուշագրավ կերպով նույն ելույթում Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ ո՛չ մեծ, ո՛չ փոքր երկրների գոյությունը երաշխավորված չէ, ցավոք, և միակ երաշխիքը, որ կարող է լինել պետության ու անվտանգության համար, համապարփակ խաղաղությունն է: Ապա շարունակում է, որ այդ խաղաղությունը ևս կասկածի տակ է.

«Ի՞նչ է նշանակում համապարփակ խաղաղություն. դա այն է, երբ հարևանների հետ հարցերը լուծված են, կարգավորված են, սահմանները սահմանազատված են և սահմանագծված, խաղաղությունն էլ՝ դե յուրե հաստատված: Մենք հիմա փորձում ենք գնալ հենց այս ճանապարհով: Կկարողանանք, կստացվի՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որովհետև խաղաղությունը միակողմանի շարժում չէ, այլ համագործակցության արդյունք: Մենք իլյուզիաներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Եվ խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու՝ աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է: Կրկին եմ ասում՝ ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա»:

Բաքվի գլոբալ ֆորումի ընթացքում էլ Իլհամ Ալիևը ևս տողատակերով լի հայտարարություններ է արել, նշել.

«Եթե չլինի Զանգեզուրի միջանցք, չի լինի նաև խաղաղություն:

Եթե Հայաստանը շարունակի կասկածի տակ դնել մեր տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանը այլ ելք չի ունենա, քան կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Հետևաբար, եթե Հայաստանը Ղարաբաղի հայերի համար կարգավիճակ է պահանջելու, ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Արևմտյան Զանգեզուրում ադրբեջանցիների համար կարգավիճակ չպահանջեն։ Ի վերջո, այդ տարածքն ամբողջությամբ ադրբեջանցիներով էր բնակեցված։

Վրաստանի կառավարությունը աջակցում է երկխոսություն սկսելու նպատակով Վրաստանում Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափարին։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվում է։ Եվ ես չգիտեմ, թե որն է պատճառը, ես դրա համար լավ բացատրություն չեմ գտնում։ Որքան գիտեմ, առաջարկ է եղել նաև եվրոպական կառույցներից մեկից, և կրկին մերժում է ստացվել։ Եթե ​​Հայաստանը խաղաղություն չի ուզում, ապա ի՞նչ է ուզում. Եթե ​​նոր պատերազմ, ապա դա կործանարար կլինի նրանց համար:

ԵԱՀԿ-ից մանդատ ստացած Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չի հասել։ Ուստի Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելուց հետո Մինսկի խումբն այլևս պետք չէ։

Այսպիսով, ուզում եմ արտահայտել մեր դիրքորոշումը, այն է, որ Մինսկի խմբի մասին ցանկացած շահարկում Հայաստանում կամ որևէ այլ երկրում միայն զայրույթ է առաջացնում Ադրբեջանում։ Մենք կարգավորել ենք հակամարտությունը. Մինսկի խմբի մշակած Մադրիդյան սկզբունքները լուծվել են. Հիմա պետք է մտածել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղիների մասին, խաղաղության պայմանագիր կնքել:

Մենք պետք է հրաժեշտ տանք այս հակաարդյունավետ խմբին՝ ոչ թե «շնորհակալություն և ցտեսություն», այլ պարզապես «ցտեսություն», քանի որ ժամանակն է, որ նա թոշակի գնա: Մինսկի խմբի վերածննդի մասին խոսակցություններն առաջացնում են մեր հակազդեցությունը»։

Հարկ է նկատել այն հանգամանքը, որ Ալիևն իր խոսքը համեմում է «ՀՀ կառավարությունը պետք է հասկանա», «ՀՀ կառավարությունը պետք է չբարձրացնի կարգավիճակի հարց» և նմանատիպ ձևակերպումներով այն դեպքում, երբ ՀՀ կառավարությունն իրականում նույնիսկ ՀՀ ներքին լսարանին ուղղված որևէ մակարդակի հայտարարությամբ ԼՂ անկախ կարգավիճակի հարց չի բարձրացնում, չի խոսում ինքնորոշման իրավունքից, այլ խոսում է արցախահայության անվտանգության ու իրավունքների երաշխիքների մասին, որոնք կարող են տեսականորեն ապահովվել նաև Ադրբեջանի կազմում:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային խոսքը կառուցում է այս անհիմն պնդման վրա արդեն տևական ժամանակ, կարծես հող նախապատրաստելով իր ապագա հնարավոր քայլերի համար: Տպավորություն է ստեղծվում, որ թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը՝ երկուսն էլ, խոսում են հայ ժողովրդի համար, փորձում են ապագա որոշումների համար տրամադրություններ ստեղծել, բացել գործընթացի բոլոր փակագծերն ու շերտերը՝ զուգահեռաբար կասկածի տակ դնելով իրենց իսկ շրջանառության մեջ դրած, այսպես կոչված, խաղաղության օրակարգը՝ սպառնալով պատերազմով այն դեպքում, երբ տողատակերում վաղուց կողմերի միջև նկատվում է կոնսենսուս:

168.am-ի հետ զրույցում Ստանիսլավ Տարասովն ասաց, որ գործընթացը Երևանի ու Բաքվի միջև բավականին փակ է ընթանում, չնայած նաև այն հանգամանքին, որ վաղուց նկատվում է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև որոշակի համակարգում, որը միայն հեռակա հրապարակային դաշտում է երևում:

Ըստ նրա, եթե հաշվի առնենք, որ կա համաձայնեցում, համակարգում, ապա հասկանալի կդառնան նաև երկու կողմից հնչող հայտարարությունների վեկտորները:

Նա նշեց, որ գործընթացից, հայտարարություններից երևում է, որ փակ պրոցեսներ են ընթանում, դա ապացուցելը չափազանց բարդ է, բայց վերլուծաբանը, որը տասնամյակներ շարունակ ուսումնասիրում է հակամարտությունը, հակամարտող երկրների ղեկավարների հայտարարությունները, կարող է նման եզրահանգումներ անել:

«Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մի քանի հանդիպում են ունեցել Բրյուսելում, ցանկանում են արագացնել գործընթացը, քանի որ աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում, ամեն պահի աշխարհում, ռեգիոնում ինչ-որ բան է փոխվում, և կողմերն այս ամենում ունեն իրենց ավելի մեծ ու փոքր նպատակները»,-նկատեց վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է պատերազմի սպառնալիքին, ապա Տարասովն ասաց, որ պատերազմն ամենուր, առավել ևս հիմա՝ հնարավոր է, բայց Հարավային Կովկասում ի՞նչ հարց պետք է լուծվի պատերազմով:

«Երևանն ու Բաքուն պետք է սահմանազատում իրականացնեն, ավտոմոբիլային ճանապարհի շուրջ կա համաձայնություն, իսկ Ղարաբաղյան հարցում ՀՀ-ն կարծես չկա, Ղարաբաղում ռուս խաղաղապահներն են կանգնած, դա է այսօր ԼՂ կարգավիճակը, և շատ բան կախված է հենց Ռուսաստանից»,-ասաց Տարասովը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>