Նիկոլի «խաղաղության դարաշրջանի» գինը մեծ ու արյունալի պատերազմն է. Այդ պատերազմը հավանաբար դարձյալ սկիզբ կառնի Արցախում ու կշարունակվի Հայաստանում
Ի պատասխան Ն. Փաշինյանի ՀՀ ԱԺ-ում «խաղաղության դարաշրջանի» մասին հիմարաբանությունների հայտնեմ, որ այդ` այսպես կոչված «խաղաղության դարաշրջանը» շատ թանկ է նստելու Հայաստանի և հայ ժողովրդի վրա։ Այդ «դարաշրջանի» գինը մեծ ու արյունալի պատերազմն է։ Այդ պատերազմը հավանաբար դարձյալ սկիզբ կառնի Արցախում և կշարունակվի Հայաստանում։
Ընդ որում խոսքը այսօրվա կամ վաղվա մասին չէ, այլ այն ցավոտ հեռանկարի, որը սպասվում է...
Ժողովրդի այն հատվածը, որը ցնծում է այսօր այդ «խաղաղության» ֆեյք իդեալներով, ցավոք սրտի չի հասկանում և չի' էլ ուզում խորամուխ լինել այն սարսափելի հետևանքների մեջ, որոնք սպասվում են...
Արա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

