Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար
17
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում

Ադրբեջանը «ղարաբաղյան» նժույգ է նվիրել Անգլիայի թագուհուն. ակնհայտ կաշառք․․․

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը հոդված է հրապարակել, խորագիրը՝ «Ադրբեջանը «ղարաբաղյան» նժույգ է նվիրել Անգլիայի թագուհուն. ակնհայտ կաշառք․․․»։

Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Ադրբեջանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Էլչին Գուլիևի գլխավորած պատվիրակությունը մայիսի 16-ին Անգլիայի թագուհուն նվիրել է «ղարաբաղյան հազվագյուտ նժույգ»՝ «Շոհրաթ» (փառք) անունով՝ որպես «ընծա» նախագահ Իլհամ Ալիևից։

Ադրբեջանը հրավիրված էր ելույթ ունենալու Նորին Մեծության գահակալման Պլատինե հոբելյանի տոնակատարություններին։ Մայիսի 12-

15-ը Վինձորի թագավորական ձիերի շոուի մասնակիցների թվում էին ադրբեջանական հեծելազորային ջոկատը և սահմանապահ ծառայության պարային համույթը ազգային տարազով, որոնք կատարեցին «Հրո երկիր» խորագիրը կրող հայտագիրը: Ադրբեջանը 2012 թվականից սկսած մասնակցում է այս շոուին:

96-ամյա Էլիզաբեթ երկրորդ թագուհին, շարժողականության խնդիրների պատճառով ձեռնափայտը ձեռքին, սպասել է Վինձորի ամրոցի բակում, որպեսզի անձամբ ընդունի Ադրբեջանի «նվերը»: Միապետը, որն իր ողջ կյանքի ընթացքում սիրել է ձիերին, ասել է, որ դա «շատ սիրալիր, շատ առատաձեռն» վարմունք էր: Վերջերս աճուրդում նման մի ձի վաճառվել է 17 հազար դոլարով: Թագուհուն նվիրել են նաև ձիերի երկու քանդակ, որոնք պատրաստել էր ադրբեջանցի քանդակագործ Ֆաիք Հաջիևը։ Հետաքրքիր է, որ Խորհրդային Միության Կոմկուսի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը 1956 թվականին Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ Էլիզաբեթ երկրորդ թագուհուն ևս նվիրել էր «ղարաբաղյան նժույգ»՝ «Զաման» անունով։

Չթաքցնելով թագուհուն ընծայված ադրբեջանական «նվերի» քարոզչական արժեքը՝ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնը, պատմական փաստերի ակնհայտ խեղաթյուրմամբ, բացահայտ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի ձիերի շոուն «չափազանց կարևոր հարթակ է դարձել ադրբեջանական հնագույն և եզակի մշակույթը գովազդելու համար»։

Այնուամենայնիվ, ադրբեջանական քարոզչությունը հակառակ արդյունքն ունեցավ, երբ «Գաղտնազերծված Մեծ Բրիտանիա» կայքի գլխավոր լրագրող Ֆիլ Միլլերը խիստ քննադատական հոդված գրեց՝ «Զայրալից է, որ թագուհին «առատաձեռն» նվեր է ստանում բռնապետից» վերնագրով: Հոդվածը սկսվում էր հետևյալ կերպ. «Մինչ թագուհին նշում է իր Պլատինե հոբելյանը, նա բախվում է հորդորների՝ վերադարձնելու այն նժույգը, որ նա վերջերս ստացել է բռնապետական վարչակարգից․ երրորդ բռնակալությունը, որից նա նման նվեր է ընդունել»:

Միլլերը հայտնում է՝ «Հանրապետություն խումբը, որը ցանկանում է վերացնել միապետությունը և այն փոխարինել ընտրված պետության ղեկավարով, քննադատել է թագուհուն «մտերիմ հարաբերությունների համար, որտեղ նա ձիեր է ստանում բռնապետություններից»:

Հանրապետություն խմբի խոսնակ Գրեհեմ Սմիթն ասել է «Գաղտնազերծված Մեծ Բրիտանիա»-ին. «Բրիտանական պետության ղեկավարի համար այնքան էլ լավ չէ նման հարաբերություններ ունենալ այն մարդկանց հետ, որոնք շատ կասկածելի ձեռքբերումներ ունեն իրենց պաշտոնում և ճնշում են սեփական ժողովրդին։ Ես կարծում եմ, որ դա տհաճ է և այնպիսի մի բան, որը մեկ այլ պետության ղեկավար իրեն թույլ չէր տա անել: Ես զարմանում եմ, որ կառավարությունը նրան խորհուրդ չի տվել հրաժարվել նման ընծաներից, բայց ենթադրում եմ, որ դա այն է, ինչում նա մեծապես ներգրավված է՝ ձիարշավը։ Կարծում եմ՝ լավագույն բանը, որ նա կարող էր անել, նվերները վերադարձնելն է ու խնդրելը, որ հետագայում իրեն նման բան այլևս չառաջարկեն»:

Միլլերը հավելել է. «Ալիևների ընտանեկան ցանցը մեծապես մեղադրվում է պետական միջոցների յուրացման և Լոնդոնում ավելի քան 500 միլիոն դոլարի սեփականություն ձեռք բերելու մեջ, որոնցից մեկը վաճառվել է թագուհու ունեցած կալվածքին՝ 82 միլիոն դոլար արժողությամբ գործարքով»։

Միլլերը մեջբերել է վտարանդի ադրբեջանցի լրագրող Արզու Գեյբուլաևային. «Նախագահ Իլհամ Ալիևը հայտնի է ոչ միայն իր մենատիրական ղեկավարությամբ, այլև նա հաջողությամբ կարողացել է փչացնել կառավարման ողջ համակարգը՝ կամակատարներին, օլիգարխներին և ընտանիքի անդամներին տեղավորելով բարձրագույն ղեկավար պաշտոններում»։

Հունիսի 2-ին Բրիտանական Համագործակցության բոլոր չորս երկրների՝ Ավստրալիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի և Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբերը համատեղ հայտարարություն են տարածել՝ «Ձերդ մեծությո՛ւն, զգուշացեք ընծաներ բերող բռնապետերից» վերնագրով: Հայ Դատի հանձնախմբերն ասել են, որ Ադրբեջանը փորձում է «իրենց ուղին հարթել՝ մաքրագործելու համար իրենց սարսափելի հեղինակությունը մարդու իրավունքների ոլորտում»։ Հայ Դատի հանձնախմբերը նվերն անվանել են «Ադրբեջանի մենատիրական վարչակարգի կողմից իրենց թերությունները դրական լույսի ներքո ներկայացնելու վերջին լկտի փորձերից մեկը»: Համատեղ հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ «իրավապաշտպան կազմակերպությունները հետևողականորեն բացահայտել են Ադրբեջանի կողմից խավիարային դիվանագիտության օգտագործումը մի շարք կոռուպցիոն սկանդալներում, որտեղ պարզվել է, որ նրանք վճարում են՝ միջազգային հանրության շրջանում երկրի հեղինակությունը բարձրացնելու համար»:

Հայ Դատի չորս հանձնախմբերը հիշեցրել են, որ «2012 թվականին նախագահ Ալիևը դարձել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի տարվա մարդ մրցանակի անդրանիկ հաղթողը, որը շնորհվում է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաղորդման նախագծի (OCCRP) կողմից»: Հայ Դատի հանձնախմբերն ահազանգել են թագուհուն, որ «Freedom House-ն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակն ամփոփել է հետևյալ կերպ. «Ադրբեջանի ավտորիտար վարչակարգում իշխանությունը շարունակում է կենտրոնացած լինել 2003 թվականից ի վեր նախագահ Իլհամ Ալիևի և նրա մեծ ընտանիքի ձեռքում»: Կոռուպցիան համատարած բնույթ է կրում, իսկ պաշտոնական քաղաքական ընդդիմությունը թուլացել է տարիների հալածանքների պատճառով: Վերջին տարիներին իշխանությունները մեծ ճնշում են գործադրել քաղաքացիական ազատությունների դեմ՝ չնչին տեղ թողնելով ազատ արտահայտվելու կամ ակտիվության համար»:

Մեծ Բրիտանիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը հայտարարել է. «Մենք կասկած իսկ չունենք, որ նվերը դիտավորյալ և նպատակաուղղված գործողություն է ադրբեջանական վարչակարգի կողմից՝ փառաբանելու իր ռազմական հանցագործությունները և հոգեբանական վնաս պատճառելու հայերին Համագործակցության երկրներում, ինչպես նաև Արցախում՝ իրենց նախնիների հայրենիքում, որոնք կանգնած են գոյատևման վտանգի առաջ և ականատես են եղել, որ իրենց նախնիների հայրենիքի որոշ հատվածներ բռնազավթվել և էթնիկ զտման են ենթարկվել օտար բռնապետության կողմից»:

Կանադայում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Սևակ Բելյանը հավելել է. «Մենք վստահ ենք, որ վերոնշյալի մասին լիովին տեղեկացված լինելուց հետո Նորին Մեծությունը պետք է իրավացիորեն վերանայի այս «նվերի» ընդունումը և մերժի Ադրբեջանի բացահայտ և ստոր խավիարային դիվանագիտությունը»:

Քիչ հավանական է, որ թագուհին վերադարձնի Ադրբեջանի ընծայած նժույգը, քանի դեռ բրիտանական հասարակությունը ճնշում չի գործադրել իրենց կառավարության վրա, որ այս «նվերը» ոչ այլ ինչ է, քան գռեհիկ կաշառք՝ արդարացնելու Ալիևի վարչակազմի հանցագործություններն Ադրբեջանի, ինչպես նաև Արցախի ու Հայաստանի ժողովուրդների դեմ:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>