«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

«Պապիկյանն ունակ չէ ռազմական որոշում կայացնել». Ի՞նչ է խոստանում «Պատշպանության մասին» նոր օրենքը

«Իրավունք» թերթը գրում է. «Հունիսի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, խոսելով ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնի մասին, անոնսավորեց, որ Պաշտպանության նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո կստեղծվի նոր մոդել, ըստ որի ԶՈւ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:

«Օրենքը երկար ժամանակ շրջանառվել է կառավարությունում եւ առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով: Բանակի կառավարման որոշակի փոփոխություն է կատարվում, դա հիմնարար փոփոխություն չէ, ամեն դեպքում Զինված ուժերը զբաղվելու է միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ: Գնում, սպասարկում, ապահովում` այդ ամենով պետք է զբաղվեն նախարարության կազմում գտնվող այլ վարչություններ: Այսինքն` սկսած թիկունքային ապահովումից, պետք է իրականացվի ոչ զինվորականների կողմից: Շատ բաներ լինելու են պատվիրակված»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

Եվ ահա երեկ այդ տեսլականն օրինագծի տեսքով դրվեց շրջանառության մեջ: Այս մասին ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը ուշագրավ դիտարկում էր արել՝ նշելով. «Եթե պաշտպանության նախարարն ունակ լինի որոշում կայացնելու, ապա դա որեւէ բանի չի խանգարի»:

Մենք փորձեցինք ավելի հստակ պատասխան ստանալ Մովսես Հակոբյանից, թե կոնկրետ Սուրեն Պապիկյանին նման որոշումներ կայացնելու համար ունակ համարո՞ւմ է: Ըստ Մ.Հակոբյանի.

- Առաջինը, այդ կառուցվածքը դեռեւս չի գործում: Երկրորդը, դեռեւս պարզ չէ, թե այդ կառուցվածքով ով է լինելու որոշում կայացնողըª դա դեռեւս պարոն նախարարը չի պարզաբանել: Եվ երրորդ, ունակ է արդյոք Պապիկյանը նման որոշում կայացնելու, թե՝ ոչ, ապա եթե խոսքը վերաբերում է ռազմական որոշում կայացնելուն, իհարկե՝ ոչ: Դրա համար զինվորական մասնագետ է պետք լինել:

- Նույն հարցազրույցում նախարարը ասաց, որ պատերազմի հավանականություն չեն տեսնում:

Չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ ամբողջությամբ իրավիճակին չեմ տիրապետում: Բայց ենթադրում եմ, որ եթե Ադրբեջանն իր ցանկությունները բանակցային գործընթացում կարողանա կյանքի կոչել, ապա պատերազմ, բնականաբար, չի լինելու: Եթե չկարողացավ, ապա նա իր խնդիրները միանշանակ լուծելու է ռազմական ճանապարհով: Ես հիմա չգիտեմ, թե բանակցային գործընթացը ինչպես է գնում: Այսքանով ավարտենք:

Հ.Գ.- Բայց, անկեղծ ասած, այս օրենսդրական փոփոխության շուրջ աժիոտաժն անհասկանալի է մնում: Ասենք, ԳՇ պետի այս կարգավիճակի փոխարեն այլ կարգավիճակ եղավ, դրանից ի±նչ է փոխվում: Օրինակ, 1990-ականների սկզբներին, երբ նոր-նոր էր Հայաստանը ՊՆ եւ ԳՇ ստեղծում, չկար որեւէ կառուցվածքային հստակություն, կարողացանք պատերազմ հաղթել:

2020թ.-ին, երբ ունեինք պաշտպանության համակարգի հստակ կառուցվածք, այդ թվումª ԳՇ-ն ու դրա պետը ներկայիս կարգավիճակում էին, ունեցանք խայտառակ ձախողում: Իսկ հայաստանյան իրողությունն այն է, որ, անկախ նրանից, թե որ պաշտոնն ինչպես է կոչվում, ինչ ենթակայություններով, մեկ է, ինչ-որ մեկը ամենավերեւում է եւ թելադրում է ամեն բան: Լավ է թելադրում, վատ, կամ թե դավաճան է, դրանից ելնելով էլ փաստացի գործում է բանակը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>