«Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են»
16
Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան Պատերազմ Արցախում
Վանաձորում երեխա է ընկել Փամբակ գետը․ փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո» Ինչպե՞ս են «Զվարթնոցի» սահմանապահ կետի տեսագրությունները հայտնվում իշխանամետ լրատվամիջոցներում. Գեղամ Մանուկյան Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ․ «Կարճ ասած» Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» ԿԸՀ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Ականատես» Իրանը «հաղթող է դուրս եկել», իսկ համաձայնագիրը «պատվի փաստաթուղթ է». Փեզեշքիան Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են» Դավիթ Համբարձումյանն անմեղ է, արդարացման դատական ակտ պետք է կայացվի. Պաշտպան Այս ընտրությունն ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Օսկանյան Ակնհայտ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական բնույթ. Ալեն Ղևոնդյանը փոխանցել է իր խոսքը ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ և լրջագույն հարված է պետականությանը. Արսեն Թավադյան «Գյուլնազ տատի հեքիաթներն» ու... Փաշինյանի Հովակիմյան Վահագնի «արդարացող» հայտարարությունը Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ «Երեխաս վախից գոռում է՝ մամա, միլիցիան է»․ աչքերի նմանության պատրվակով խուզարկել են արցախցիների տունը Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Հարուցվել է վարչական վարույթ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան «Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունների կեղծված լինելը կարելի է հիմնավորել թվաբանական հաշվարկով Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը

Ո՞ւմ մեղքով է տապալվել խոշոր ծրագիրն Արցախում, և ինչո՞ւ չի ընտրվել շինարարության ավելի էժան տարբերակը

«Փաստ» օրաթերթը գրում է. «2021 թ.-ի հուլիսի 16-ին Արցախի Հանրապետության և «Նավասարդ Ագրոյի» միջև՝ ի դեմս ՍՊԸ-ի հիմնադիր Գարիկ Նավասարդյանի, կնքվել էր հուշագիր, որի համաձայն, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում մինչև նույն թվականի նոյեմբերի 16-ը պետության միջոցներով պետք է կառուցվեր թռչնաֆաբրիկա:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասում է ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանը:

Համացանցում այս մասին տեղեկատվության փնտրտուքը ևս անարդյունք չի մնում: ԱՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2021 թ.-ի հուլիսի 17ին Արայիկ Հարությունյանն ընդունել է «Նավասարդ Ագրո» ՍՊԸ հիմնադիր Գարիկ Նավասարդյանին և գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, «թռչնաբուծարանի կառուցման ու թռչունների ձեռքբերման պարտավորությունը ստանձնում է պետությունը, իսկ ծրագրի կառավարումն ու արտադրանքի իրացումը՝ «Նավասարդ Ագրո» ընկերությունը: Ծրագրի շնորհիվ լուծվելու է շուրջ 50 ընտանիքի զբաղվածության հարցը. յուրաքանչյուր ընտանիք խնամելու է 300 թև թռչուն, ինչի համար ամեն ամիս ստանալու է մոտ 120 000-150 000 դրամ եկամուտ»:

Ենթադրելի էր, որ եթե հիմա այցելենք Մաճկալաշեն, ապա կտեսնենք այնտեղ գործող թռչնաֆաբրիկա, բայց պարզվում է, որ իրականությունն այլ է: Այսօր Գարիկ Նավասարդյանին մեղադրում են, որ վերջինս հափշտակել է հավերի ձեռքբերման համար տրամադրված գումարը: Բայց ամեն ինչի մասին՝ ըստ հերթականության:

Արմինե Մելքոնյանն ասում է՝ պատերազմի ժամանակ Հաթերք գյուղից տարհանված բնակիչներին տեղավորել էին Սևանի ափին, և Գարիկ Նավասարդյանի ու իրենց ընկերների հետ լուծում էին նրանց սննդի հարցը:

«Այդ օրերին անգամ մեկ ձու չենք վաճառել, ամբողջը տրվել է տարհանվածներին ոչ միայն Սևանում, այլ նաև մյուս շրջաններում: Նաև բանակ ենք ուղարկել: Ես սրա մասին չէի խոսի բնավ, ուղղակի այս իրավիճակում բարձրաձայնում եմ՝ ցույց տալու, թե ինչպիսին է Գարիկի նվիրվածությունը հայրենիքին ու մարդուն: Պատերազմն ավարտվեց: Գարիկն ասաց՝ այն ծրագիրը, որոնք «Ապագա» և «Դար» հիմնադրամների միջոցով իրականացնում ենք մեր գյուղում, նաև Արցախում կյանքի կկոչենք:

Գաղափարը հետևյալն է՝ 300 հավ ենք տալիս գյուղացիներին, նրանք ձուն վաճառում են «Նավասարդ Ագրոյին», օգուտ ստանում, իսկ «Նավասարդ Ագրոն» այդ ձվի ողջ սպառումը վերցնում է իր վրա. մենք համապատասխան պայմանագրեր ունենք և ապրանքն արտահանում ենք Ռուսաստանի Դաշնություն: Երբ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին ներկայացրեցինք ծրագիրը, հավանեց, տվեց իր համաձայնությունը՝ ասելով, որ սկսենք աշխատանքները: Թռչնաֆաբրիկայի կառուցման գումարը՝ շուրջ 323 մլն դրամ, տալու էր Արցախի կառավարությունը, իսկ թռչնաֆաբրիկան կառուցելուց հետո պետության ֆինանսավորմամբ (52 մլն դրամ) «Նավասարդ Ագրոն» պետք է ձեռք բերեր 15 հազար թև թռչուն: Այսինքն՝ հուլիսի 16-ի հուշագրի համաձայն, թռչնաֆաբրիկան պետք է կառուցվեր, ներքին բաժանում արվեր 50 գյուղացու միջև, որով ամեն գյուղացի իր հատվածում պետք է պահեր 300 հավ: Որպես թռչնաֆաբրիկայի կառուցման տարածք ընտրվեց Մաճկալաշեն գյուղը, որն անմիջապես թշնամու հետ սահմանին է: Դա մեր առաջարկն էր, որպեսզի սահմանային գյուղը զարգանար, սահմանը չդատարկվեր»,ասում է ՍՊԸ-ի գործադիր տնօրենը:

Սա այն կարևորագույն ծրագրերից կարող էր լինել, որն իրականացվելու էր պատերազմից հետո վերհառնող Արցախում, բայց ամեն ինչ այլ ուղղությամբ է գնում:

«Ասված էր, որ նոյեմբերի 15-ին թռչնաֆաբրիկան պետք է պատրաստ լիներ: Սեպտեմբերի 5-ին մենք 16 հազար թև ճուտ էինք բերել Հայաստան: Ինչո՞ւ 16 հազար, որովհետև 1000-ը կարող էր ճանապարհին սատկել: Բայց որակով էին, ընդամենը 400-ն էր սատկել: Հունվարի 5-ին պետք է լրանար հավերի 120 օրականը: Մինչ այդ ոչ մեկ անգամ ասել ենք, որ հավերը պահելու համար լրացուցիչ գումար չունենք, արագացրեք թռչնաֆաբրիկայի կառուցումը: Իրենք բանավոր կերպով հազար երդում ու խոստում տվեցին, բայց մինչ օրս թռչնաֆաբրիկան պատրաստ չէ: Միայն պատերն են կանգնեցրել, իսկ կոմունիկացիաներ, ներքին աշխատանքներ, սարքավորումների տեղադրում, որևէ բան արված չէ: Մի քանի ամիս առաջ, երբ այցելեցինք Արցախ, Գարիկն ասաց՝ հոսանքի հարցը լուծեք, ես բերեմ մարդիկ, թող սարքավորումները միացնեն: Բայց ո՛չ ջուր բերվեց, ո՛չ հոսանք»,-պատմում է մեր զրուցակիցը:

Պարզվում է, սակայն, որ սա միայն պատմության սկիզբն է: «Մի քանի օր առաջ Սևանի ոստիկանները Գարիկին ասում են՝ պետք է գաս ոստիկանություն: Գնում է ոստիկանություն, այնտեղից նրան միանգամից տանում են Արցախ: Երբևէ ծանուցում չի ուղարկվել նրա հասցեին առ այն, որ Գարիկ Նավասարդյանն, օրինակ՝ հրավիրվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտե, քանի որ ընթանում է ինչ-որ դատական գործընթաց, և նա պետք է, ասենք, վկայություն տա: Ո՛չ հեռախոսով, ո՛չ գրավոր տարբերակով նա նման ծանուցում չի ստացել: Սա արդեն օրենքի մեկ խախտում: Հաջորդը՝ ֆերման պատրաստ չէ, բայց ասում են՝ դու գումարը յուրացրել ես: Որևէ մեկը Գարիկից գրավոր ձևով հավ ուզե՞լ է, ոչ, այդ դեպքում ինչի՞ց եք եզրակացրել, որ նա գումարը յուրացրել է և հավ ձեռք չի բերել: Գարիկն օրերս էլ ասաց՝ դուք ֆերման սարքեք, ես հավը բերում եմ, ինչո՞ւ եք այս թատրոնը սարքում: Մեզ համար հիմա պարզ է, թե ինչու են սարքում: Ի սկզբանե մենք իրենց ասացինք, որ շինարարությունը կարելի է իրականացնել 170 մլն դրամով: Բայց իրենք մերժեցին՝ ասելով, որ իրենց ուզած շինարարը պետք է լինի, ծրագրի արժեքն էլ կազմի 327 մլն դրամ: Այստեղից արդեն մնացած ամեն ինչը ենթադրելի է: Մենք բոլոր այս փաստերը կներկայացնենք դատարանում: Այս ամբողջ ծրագիրը տապալվել է բացառապես ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանի մեղավորությամբ: Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին»,-հավելում է ՍՊԸ-ի գործադիր տնօրենը:

Նշում է՝ ընթացքում Գարիկը բազմիցս ասել է, որ կարող է շինարարներ տանել, որ գործը շուտ սկսեն, բայց նրան մերժել են՝ ասելով, որ պետք է իրենց շինարարները կառուցեն թռչնաֆաբրիկան: «Միայն ենթադրել կարելի է, թե իրենց շինարարների հետ ինչեր կարելի էր անել, իսկ օտար շինարարի հետ դա հնարավոր չէր անել: Արդյունքում ծրագիրը տապալվեց: Ես օրերս էլ այս օրինակը բերել եմ՝ թշնամին վեց ամսում քթներիդ տակ կառուցեց օդանավակայան, թունելներ, ստրատեգիական նշանակության կարևոր կետեր, դուք չկարողացաք մի թռչնաֆաբրիկա կառուցել ու այսպե՞ս եք Արցախը մինչև հիմա զարգացրել»,-եզրափակում է «Նավասարդ Ագրոյի» գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանը:

Գործի մասին իրավական տեսանկյունից մանրամասներ պարզելու համար կապ հաստատեցինք Գարիկ Նավասարդյանի փաստաբան Վլադ Հայրապետյանի հետ: «Գործը նախաքննության փուլում է: Ըստ իս, Գարիկ Նավասարդյանին ձերբակալելու կամ կալանավորելու որևէ հիմք չկա: Որոշակի հանգամանքներ իրավասություն կունենամ հայտնելու միայն Գարիկի թույլտվությունը ստանալուց հետո: Ներկա պահին Գարիկ Նավասարդյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Դատական ակտը, իհարկե, բողոքարկելու ենք: Այս պահի դրությամբ և՛ Գարիկ Նավասարդյանի, և՛ նախաքննության շահերից ելնելով սահմանափակվենք միայն այս ինֆորմացիայով»,«Փաստի» հետ զրույցում ասաց Հայրապետյանը՝ խոստանալով հետագա զարգացումների մասին հայտնել մեզ հետ զրույցում:

Հ. Գ. -«Փաստը» հետևելու է այս գործի ընթացքին, ներկայացնելու է մանրամասներ: Պատրաստ ենք հրապարակել նաև երկրորդ կողմի մեկնաբանությունն այս հարցի վերաբերյալ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>