Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը 2017-ին աստղաբաշխական ժառանգություն է ստացել
Դիտել նաև
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Գեղարքունիքի ՀՀԿ-ական մարզպետ Կարեն Բոթոյանը բավականին փողատեր պաշտոնյա է: Նա 2017 թվականի մայիսի 5-ից է մարզպետի պաշտոնում, մինչ այդ աշխատել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում՝ տեսուչ, 2010-2012թթ. եղել է «Եվրոպա» ՍՊԸ-ի ճարտարագետ-վերահսկիչ, ապա` փոխտնօրեն, իսկ 2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 23 ընտրատարածքից:
Բոթոյանը հայտարարագրել է մեկ բնակարան և LEXUS LX 570 մակնիշի մարդատար ավտոմեքենա, որոնք ձեռք է բերել այս տարի, քանի որ նրա նախորդ հայտարարագրերում այդ շարժական և անշարժ գույքի մասին տեղեկություններ չկան»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

