Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան
21
«Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Պատերազմ Արցախում
Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը»

Հայկական օրակարգ. Ռազմավարություն՝ առանց բարդույթների» Արմեն Գեւորգյան

Մեզ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ձերբազատվել 44 օրյա պատերազմի հետևանքով ձևավորված թերարժեքությունից: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«1.Մեզ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ձերբազատվել 44 օրյա պատերազմի հետևանքով ձևավորված թերարժեքությունից։ Մեզ հետ խոսելու են և մեզ պարտադրելու են իրենց պատկերացրած խաղաղությունը, եթե մենք ինքներս անընդհատ խոսենք դրա մասին։  Փոխարենը մենք պետք է խոսենք անվտանգության համակարգի և դրա պահպանման միջազգային երաշխիքների մասին։ Ոչ ոք չի կարող ասել, որ Իսրայելն ապրում է խաղաղության մեջ, բայց այն ստեղծել է անվտանգության էֆեկտիվ համակարգ։

2.Մենք չպետք է բարդույթավորվենք ո´չ մեր չափսերից, ոչ էլ ընթացիկ հնարավորություններից, ոչ՝ բնակչության թվից, բայց  միևնույն ժամանակ ադեկվատ և ազնվորեն գնահատենք մեր վիճակը և ռեսուրսները, անկեղծորեն սկսենք համազգային երկխոսություն՝ այս մարտահրավերների ինքնուրույն հաղթահարման հեռանկարների շուրջ։ 

3.Մենք պետք ենք պատրաստ լինենք քննարկել այլ հեղինակների առաջարկները և սցենարները՝ տարածաշրջանային զարգացումների և համագործակցության նոր ձևերի մասին, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք դրանք պետք է անվերապահորեն ընդունենք։ Մենք պետք է պրագմատիկ առաջ տանենք մեր շահերը՝ գիտակցելով, որ մեզնից առավել ոչ ոք չի կարող մեզ համար ցանկանալ ավելի մեծ հաջողություններ և հնարավորություններ։ Իսկ Արցախի հարցի լուծման խնդրում մեզ դաշնակից կարող են լինել Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան։

4.Մինչև 2018 թվականը աշխարհաքաղաքական վեկտորի ընտությունը հանգում էր Ռուսաստանին՝ իրական այլընտրանքի բացակայության գիտակցումով։ Այսօր իրացվում են արևմտյան լավագույն ցանկությունները՝ Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճի ուղղությամբ։ Իր հերթին Ռուսաստանը, պահանջելով հստակ կողմնորոշում, չի փոխում  դաշնակիցների հետ աշխատանքի իր՝ ակնհայտորեն հնացած մեթոդները։

5.Մենք պետք է հասկանանք, որ մեր տարածաշրջանում խոշոր տերություններն ունեն իրենց աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, բայց մենք պետք է ունենանք ազգային շահեր։ Ազգային շահերի բացակայությունը մեզ վերածում է այլոց հետաքրքությունները բավարարելու գործիքի։ Իսկ այլ տերություննների շահերի բախումը մեր երկրում հղի է անկանխատեսելի աղետներով։

6.Կարևոր է հստակ գիտակցել, որ, անկախ աշխարհաքաղաքական առաջնահերթություններից, մեր երկրի ժողովրդավարության և իշխանության որակը կախված է բացառապես մեզնից։ Ո´չ ռուսները, ո´չ ամերիկացիները, ո´չ մեկ ուրիշը դեմ չեն լինելու, եթե մենք կառուցենք ժամանակակից պետություն՝ օրենքի գերակայությամբ։

7.Այսօր միջազգային հարաբերություններում Հայաստանի հիմնական տրանսֆորմացիան այն է, որ Հայաստանը խնդիրների կարգավորման ռուսական կապվածությունը փոխարինում է Բրյուսելյան պրոցեսով։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ երկու պրոցեսները հատման կետ չունեն, և տանում են երկու հակառակ ուղղություններով։ 

8.Զուգահեռ պրոցեսների, զուգահեռ բանակցությունների այս իրավիճակը կարող է բերել մի կետի, երբ գործող իշխանության փոփոխության ներքաղաքական գործոններին կգումարվի միջազգային լեգիտիմ սպասումը՝ Հայաստանի հիմական բանախոսի փոփոխության։ Նման տրամադրություններ արդեն իսկ նկատվում են Ռուսաստանում, որն ի դեպ մինչ 2021թ. ընտրությունները հանդես էր գալիս որպես Փաշինյանի անվտանգության և հետպատերազմյան լեգիտիմության երաշխավոր։

9.Մենք պետք է վերջապես նկատենք ամենապարզ հետևությունը. հետխորհրդային պետություններում, որտեղ տեղի են ունեցել հեղափոխություններ, արձանագրվել են խոշոր ազգային աղետներ, տարածքային կորուստներ։ Վրաստանը կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան, Ուկրաինան՝ Ղրիմը, Դոնբասը և հիմա կանգնած է այլ կորուստների շեմին։ Հայաստանը կորցրեց Արցախի զգալի հատվածը և բուն Հայաստանից տարածքներ։

10.Անգլոսաքսերը սկսել են խրախուսել երրորդ պետությունների տարածքներում պատերազմները, այդ թվում՝ Ռուսաստանի մասնակցությամբ և դեմ, միևնույն ժամանակ խուսափելով դրանցում սեփական ուղղակի ներգրավվածությունից։ Նման մարտավարություն արդեն իսկ կիրառվել է Սիրիայում, Լիբիայում, և այժմ իրականացվում է Ուկրաինայում։ Դրանից բացառապես շահում են խրախուսող տերությունների ռազմաարդյունաբերության համալիրները, էներգետիկ համակարգը և ֆինանսաբանկային համակարգերը։ Փոխարենը ավերվում են երրորդ պետությունները, և նրանց ժողովուրդներն առերեսվում են ազգային աղետին։ Մենք պետք է խուսափենք այդ հեռանկարից։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>