Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
21
Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Պատերազմ Արցախում
Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են

Ինչու Նիկոլը հակահանրահավաք չի կազմակերպում

Թող զարմանալի չթվա, բայց Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հիմա ավելի ցածր է, քան 2020–ի նոյեմբերի 9–ից հետո և է՛լ ավելի ցածր, քան 2021–ի հունիսի 20–ից՝ արտահերթ ընտրություններից հետո։

1–ին պլստոցը

44–օրյա պատերազմից հետո Նիկոլը կարողացավ խաբել հանրությանը, թե, իբր, պատերազմն ու պարտությունն իր գրպանն էին գցել նախկինները։ Նա, ինչպես միշտ, խաբում էր, բայց այդ սուտը կարողացավ տեղ հասցնել իր լսարանին։

Նիկոլի մնալու հարցում մեղքի իր մեծ բաժինն ուներ նաև ընդդիմությունը, բայց ամեն դեպքում պետք է արձանագրել, որ վարչապետի աթոռին հայտնված մարդը կարողացավ առավելագույնս իր շուրջը հավաքել նախկինացավով տառապողներին, Արցախն ատողներին ու պետությունը մերժողներին։ Դա էր պատճառը, որ այդ օրերին Նիկոլը կարողանում էր դուրս գալ փողոց (իր քաղաքական կեցավայր) և Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հանրահավաքներին հակադրել սեփական հավաքները և երթերը։

2–րդ պլստոց

Երբ հայտարարվեց արտահերթ խորհրդարանական ընտրության մասին, Նիկոլը երկու խոստում տվեց՝ խաղաղություն և դասակարգային պայքար՝ թալանի վերադարձ ժողովրդին։ Նա նաև ձեռքի հետ խոսում էր Արցախի ինքնորոշման իրավունքին տեր կանգնելու և նախկին ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի մասին, այսինքն՝ Շուշիի ու Հադրութի թեման տաք պահելու մասին։

Ընտրություններից հետո Նիկոլը խաղաղություն չբերեց։ Ունեցանք պատերազմի մեկօրյակներ։

Արցախի հարցով նա առաջնորդվում է «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսով, բավարարում է թուրք–ադրբեջանական զույգի բոլոր նախապայմաններն ու պահանջները։

Ինչ վերաբերում է դասակարգային պայքարին, ապա այստեղ էլ ունենք մեծ խաբեություն, քանզի իրենք են վերածվել թալանչիների։

Օլիգարխների դեմ խոսող Նիկոլը կարկառուն օլիգարխներին իր ցուցակով պատգամավոր դարձրեց։ Նիկոլի թիմակիցներից ոմանք մինչև 2018–ի իշխանափոխությունը, մեղմ ասած, շատ համեստ ունեցվածքի տեր էին, բայց հիմա դոլարային միլիոնատերեր են։

Նիկոլի կնոջ կողմից տնօրինվող գումարների մասին արդեն լեգենդներ են պտտվում։ Այդ լեգենդների մի մասը բամբասանք է, բայց մյուս մասը՝ ոչ։ Ինչպես ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում։

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը երկու ոտքից կաղող լեգիտիմություն ունի։ Նրա խոստացած խաղաղությունը Հայաստանի ու Արցախի՝ նոր կապիտուլյացիայի գնով է, այսինքն՝ մեռելածին է։ Դասակարգային պայքարն էլ կեղծ էր, ինչպես որ «թավշյա» հեղափոխության բոլոր լոզունգները։

Ահա այդ պատճառով էլ Նիկոլը չի կարողանում հակընդդեմ հանրահավաք կազմակերպել։ Միգուցե վարչական ու այլ տիպի լծակներով կարողանա մի կերպ մարդ հավաքել փողոցում՝ իր սիրելի վայրում, բայց դա շատ արագ կցրվի ու կունենա զրո էներգետիկա և չի կարող տևել անգամ երկու օր անընդմեջ։ Մինչդեռ Դիմադրության շարժումն արդեն մեկ ամիս է նոն–ստոր ռեժիմով հակակառավարական զանգվածային միջոցառումներ է իրականացնում՝ բարձր էներգետիկայով ու պասիոնարություն ունեցող մարդկանց մասնակցությամբ։

Չի՛ պլստալու

Նիկոլն այլևս չի կարող հրապարակը լցնել ու հանրահավաքային էներգետիկա ապահովել։

Պատկերացնո՞ւմ եք մի հանրահավաք, որի կարգախոսը լինի «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» ու հավաքվածները վանկարկեն այդ նախադասությունն ու նաև գոռան՝ «այո՜»։ Մի քանի ծիգռովկա հագած երկոտանի կարող է գոռան, բայց մնացածը էշացած կնայեն միմյանց ու կսսկվեն։

Պատկերացնու՞մ եք մի հանրահավաք, որի ժամանակ խոսվի դասակարգային պայքարի, թալանը հետ բերելու մասին, ցույց տրվի Նիկոլի մուրճն ու հետո էկրաններին հայտնվեն Ալեն Սիմոնյանի, աներձագի, դիջեի միկոնոսյան կայֆերի մասին պատմող տեսանյութը, Գռզոյի նորանոր նվաճումները բիզնեսի դաշտում, բանակի թիկունքի նախկին պետ Գագիկ Մելքոնյանի թալանած ունեցվածքը, նույն Գռզոյի՝ Արամի փողոցի վրա կոպեկներով ձեռք բերված անշարժ գույքը, Գուրգեն Արսենյանի ունեցվածը, Ալենի եղբոր շահած ասֆալտի տենդերների մասին պատմող տեսանյութը, Ալենի մայրիկի վարքաբանության մասին պատմող սյուժեն, Տիգրան Ավինյանի բիզնեսները, քայլարածների նախկին ու ներկա սեփականությունների համեմատությունը, Անդրանիկ Քոչարյանի՝ բանակից փախած որդու մասին հերոսապատումը, Նիկոլի գյոռմամիշությունը, նույն Նիկոլի կզած վիճակն Ալիևի հետ բանակցություններում ու Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցելիս և այլն։

Մարդիկ հո ոչխա՞ր չեն, որ այդ ամենին գոռան «այո՜»։ Համ էլ՝ ինքն արդեն աջակիցների մեծ բանակ չունի։ Նիկոլն էլ գիտի այդ մասին, ու ռիսկ չի անում փողոց դուրս գալ։ Գերադասում է պախկվել ոստիկանների հետևում՝ վերջիններիս բյուջեի հաշվին պարգևավճարներ բաժանելով։ Բայց դե՝ չի՛ պլստալու։

Կորյուն Մանուկյան

Աղբյուր՝ 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>