Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան Սիրիայում նոր ռազմագործողություն կսկսի առաջիկայում
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 23-ին կայացած կառավարության նիստի ավարտից հետո ասուլիս է տվել, որի ընթացքում հայտնել է Սիրիայում նոր ռազմական գործողություն կսկսեն առաջիկայում:
«Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգություն գոտիներ ստեղծելու համար: Մեր գործողության համար առաջնահերթ են լինելու այն տարածքները, որոնք հաճախակի իրականացվող հարձակումների, և ոտնձգությունների թիրախ են դառնում»,-ասել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ այդ գործողությունները կսկսվեն այն ժամանակ, երբ Թուքրիայի զինված ուժերը, հետախուզությունն ու ոստիկանությունն ավարտեն իրենց նախապատրաստական աշխատանքները։

