Չավուշօղլուն կմեկնի Պաղեստին ու Իսրայել
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնում է Պաղեստին և Իսրայել: Ըստ թուրքական աղբյուրի՝ Չավուշօղլուն այցի առաջին օրը կանցկացնի Պաղեստինում, որտեղ համանախագահելու է 2010-ին ձևավորված Թուրքիա-Պաղեստին համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստը: Այնուհետև հանդիպելու է պաղեստինցի պաշտոնակից Ռիադ ալ-Մալիքիի ու Պաղեստինի նախագահ Մահմուդ Անասի հետ:
Մայիսի 25-ին Իսրայելում թուրք նախարարը կհանդիպի այդ երկրի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ: Նախարարների առանձնազրույցից բացի տեղի կունենա նաև պատվիրակությունների կազմով ընդլայնված հանդիպում: Հանդիպումների հիմնական թեմաները լինելու են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները:

