Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին (տեսանյութ) Էրդողանը հրավիրվել է Երևան «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ արգելափակվել է «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1,1 մլն շշի վաճառքը
30
Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան Ովքեր են մասնակցել հայ ժողովրդի թշնամի Մուստաֆաևի և թշնամական «գործարարների» հետ հանդիպմանը Այցը կապված է Փաշինյանի՝ Ադրբեջանի քաղաքացիների վերադարձի մասին պարտավորությունների հետ. Գաբրիելյանով Հայաստանյան վեց կուսակցություններ նամակ են հանձնում ԵՄ ներկայացուցչությանը Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Քննարկվել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը (տեսանյութ) Փաշինյանին ու ՔՊ-ին աջակցող, հայության թշնամի Ադրբեջանից պաշտոնական պատվիրակություն է եկել Երևան Ըստ իսրայելայան The Jerusalem Post-ի՝ Նեթանյահուի պատճառով ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է Պատերազմ Արցախում
Եվրոպայի խորհրդարանի բանաձևով պահանջվում է, որ Հայաստանի իշխանությունները երաշխավորեն ընդդիմության իրավունքների լիարժեք հարգումը Բռնի տեղահանված արցախցիների արյան ու ճակատագրի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ Ծառուկյանին (տեսանյութ) Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը Էրդողանը հրավիրվել է Երևան Ապրիլի 30-ի կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության և կայանման համար Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը (տեսանյութ) «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարությամբ արգելափակվել է «Ջերմուկ» հանքային ջրի ևս մոտ 1,1 մլն շշի վաճառքը Փաշինյանը հաստատեց, որ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Հայաստան Նախընտրած տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում պետք է ներկայացնել մինչև մայիսի 26 Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում հացահատիկի և պարարտանյութերի հերթական խմբաքանակը Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Երևանում ու մարզերում Թաթոյան. Ինչո՞ւ չեք հրապարակում ինֆորմացիան, ձեր ռեյտինգների՞ց եք վախենում Կոչս՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի վարորդներին (տեսանյութ) Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» Ինչ է հայտարարգրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով ընդհանուր դեպքերը բաշխվել են 2 տարիքային խմբերում «Խեղճ լինի» Սամվել Ալեքսանյանը. Փաշինյանի տված 750 հազար դոլարի մաքսատուրքից ազատվելու արտոնությանն էր կարոտ մնացել Էջմիածնում ընտրություններն անցան, ՔՊ-ն իր ճռճռան խոստումների մասին մոռացավ Գ. Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական Ոչ սառը, բայց տեղումնառատ ամիս. Սուրենյանը հայտնել է՝ ինչ եղանակ է սպասվում մայիսին Սա է ներկայիս վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս ոչինչ․ թյուրքագետ «Արարատը չկա, բայց զատո Խոր Վիրապի զուգարանը կա». Անժելա Էլիբեգովա ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

ՀՀ-­ԵՄ բանակցությունները եզրափակիչ փուլում են․ Էդվարդ Նալբանդյանի ասուլիսն ամբողջությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին 2016թ. դիվանագիտական տարվա ամփոփիչ ասուլիսին

Ուրախ եմ ողջունել ձեզ Արտաքին գործերի նախարարությունում 2016 թվականի​ ​դիվանագիտական​ ​տարվա​ ​ամփոփմանը​ ​նվիրված​ ​ասուլիսին։

Նախորդ տարին արտաքին քաղաքականության համար մարտահրավերներով բավականին լի էր։ Մենք բախվեցինք Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին։ Մեր կողմից ծավալուն քայլեր ձեռնարկվեցին Բաքվի նոր արկածախնդրության փորձերը կասեցնելու և եռանախագահների հետ միասին Ադրբեջանին իրականության դաշտ բերելու​ ​ուղղությամբ։

Շարունակվեցին ջանքերը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, ինչպես նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների​ ​կանխարգելման​ ​ուղղություններով:

Կարևոր իրադարձություններից կառանձնացնեի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը և 2018 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն​ ​անցկացնելու​ ​մասին​ ​որոշման​ ​ընդունումը։

2016 թվականին շարունակվեցին ջանքերն ուղղված ​Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային ռազմավարական հարաբերությունների առավել խորացմանը։ ​Հայ​-​ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացումը կարևոր տեղ զբաղեցրեց մեր օրակարգում: Հաջող ընթացք ունեցան ​Եվրոպական միության հետ հարաբերություների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների յոթ փուլերը: Ուշադրության կենտրոնում էր ​անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ, համագործակցության առավել զարգացումը։ Շարունակվեցին ընդլայնվել ​եվրոպական պետությունների ​հետ Հայաստանի հարաբերությունները: Քայլեր ձեռնարկվեցին՝ ​ԱՊՀ մասնակից պետությունների հետ ավանդական կապերի զարգացման նպատակով: Հայաստանը գործնական ջանքեր գործադրեց ​ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների, հատկապես՝ Չինաստանի հետ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ։ Աշխատանքներ տարվեցին ​արաբական պետությունների հետ համագործակցության խորացման համար: Հայաստանը ​շարունակեց քայլեր ձեռնարկել ​ամերիկյան աշխարհամասի պետությունների ​հետ հարաբերությունների ընդլայնման նպատակով, ​աֆրիկյան պետությունների հետ հարաբերությունների​ ​ամրապնդման​ ​ուղղությամբ:

Շարունակվեց ներգրավվածությունը միջազգային կառույցներում և բազմակողմ ձևաչափերում: Հայաստանը ակտիվ գործունեություն ծավալեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Գործնական մասնակցություն ունեցավ ​Անկախ պետությունների համագործակցության կառույցներում ծավալվող գործընթացներին։ Հայաստանը շարունակեց խորացնել համագործակցությունը ​ՄԱԿ-ի​, ​ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, բնակականոն ընթացք ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ​ ​գործընկերությունը:

Արտգործնախարարության գործունեության առանցքային ուղղություններից էր​ ​Հայաստանի​ ​արտաքին​ ​տնտեսական​ ​​հարաբերությունների​ ​զարգացումը​:

2016 թվականի կարևորագույն իրադարձություններից էր Հռոմի Պապի պատմական այցելությունը Հայաստան։ Նշեմ, որ նախորդ տարի պետությունների ղեկավարների, խորհրդարանների նախագահների, վարչապետերի, արտգործնախարարների և միջազգային կառույցների ղեկավարների մակարդակով կայացել​ ​է​ ​120-ից​ ​ավել​ ​փոխայցելություն։

Ինչպես տեսնում եք, 2016 թվականը բավականին ակտիվ տարի էր։ Կարծում եմ՝​ ​2017​ ​թվականը​ ​ոչ​ ​պակաս​ ​հագեցած​ ​է​ ​լինելու։

Այսօր առավոտյան «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում հրապարակվել է արտգործնախարարության 2016թ. գործունեության հաշվետվությունը: Այն նաև հասանելի է մեր կայքում. դուք հնարավորություն ունեք ավելի մանրամասն ծանոթանալու այդ ամփոփման հետ։ Կսահմանափակվեմ այսքանով, որպեսզի ավելի շատ​ ​ժամանակ​ ​թողնենք​ ​հարցուպատասխանի​ ​համար։ Խնդրեմ:

Արմենիա ՀԸ. Պարոն նախարար, ապրիլից հետո Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում հանդիպումներ կայացան, և հստակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, որոնք, հայտնի է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել: Եվ այս վերջին օրերին, կարծես, այդ մասին աղմուկ էլ առանձնապես չկա: Ի՞նչ զարգացումներ կան: Ի՞նչ նորություն կա: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Զարգացումները հետևյալն են. Ադրբեջանը շարունակում է այն, ինչ արել է բազմիցս, փորձում է խոչընդոտել Հայաստանի և եռանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Բաքուն Հարցականի տակ դրեց, Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կամ այն աստիճանի աղավաղեց այդ պայմանավորվածությունները, որ եռանախագահող երկրները դա կոչեցին այլասերում։ Եռանախագահները ստիպված են նորից ու նորից կրկնել, որ պետք է անխտիր պահպանվի հրադադարի ռեժիմը, որ պետք է անհապաղ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների, կարողությունների ընդլայնման վերաբերյալ: Սա է գլխավոր ուղղությունը, որով ուղորդվում են եռանախագահները և Հայաստանը, որը ուղղված է համապատասխան պայմաններ ստեղծելուն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը առաջ մղվի։ Այնպես որ սրանով ենք զբաղվում:

Արմենպրես լրատվական գործակալություն. Պարոն նախարար, դեկտեմբերի 29-ին Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկեց հայ-ադրբեջանական սահմանին: Ըստ ձեզ, ի՞նչ նպատակներ են հետապնդում նման սադրանքները, ԱԳՆ կողմից ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Գիտեք, որ արտգործնախարարությունը համապատասխան հայտարարությունով հանդես եկավ այդ միջադեպից անմիջապես հետո. կարծում եմ՝ ծանոթ եք այդ հայտարարությանը։

Ոմանք հարց են տալիս, թե ինչու է դա արվել, և ով է հրաման տվել։ Ադրբեջանի ղեկավարությո՞ւնը, թե՞ տեղական ինչ-որ հրամանատարներ, թե՞ ինքնաբուխ է արվել ինչ-որ խելքը կորցրած դիվերսանտների կողմից։ Բոլոր տարբերակներն էլ շատ վատ են։

Ենթադրենք՝ Ադրբեջանի ղեկավարությունն է այդ հրամանը տվել։ Դա մեկնաբանությունից վեր է: Չնայած որևէ մեկը կասկած չունի, որ Ադրբեջանի ղեկավարությունն ընդունակ է այդպիսի հրամաններ տալու, որովհետև հենց Բաքուն է հրաժարվում լարվածության նվազեցումից և հրադադարի ռեժիմի ամրապնդումից:

Ենթադրենք՝ բացառություն էր այս անգամ, և Ադրբեջանի ղեկավարությունը չէր այս անգամ հրամանը տվել, այլ ինչ-որ տեղական հրամանատար: Դա ինչի՞ մասին է խոսում։ Այն մասին, որ ադրբեջանական բանակում, պարզապես, բեդլամ է։ Ինչ-որ հրամանատարներ թքած ունեն իրենց ղեկավարության վրա և կարող են այնպիսի գործողությունների գնալ, անկանխատեսելի հետևանքներով այնպիսի արկածախնդրության դիմեն, որը կարող է ոչ միայն իրավիճակը սրել, այլև լուրջ բացասական զարգացումների բերել:

Ենթադրենք՝ այդ տարբերակն էլ չէ։ Ինչ-որ խելագարված անձինք, խելքը կորցրած դիվերսանտներ են դա արել: Իհարկե, լսելով Ադրբեջանի ղեկավարության գեբելսյան հռետորաբանությունը, պատահական չէ, որ Ադրբեջանի հասարակության մեջ կարող են այսպիսի երևույթներ լինել՝ ամբոխային խելագարվածության դրսևորումներ։ Հակառակ դեպքում, ինչպե՞ս կարող է լինել, որ հանրային կարծիքի հարցումները, որոնք վերջերս՝ հունվար ամսին, անցկացվել են հենց Ադրբեջանում, ասում են այն մասին, որ Ադրբեջանի հասարակության 92 տոկոսը արտահայտվում է ուժի գործադրման և ռազմական ճանապարհով հարցի լուծման օգտին։

Կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը և, առաջին հերթին, եռանախագահող երկրները սթափեցնեն Ադրբեջանին, որը դեմ է գնում իրենց կոչերին, դեմ է գնում իրենց պահանջներին և կորցրել է իրականության զգացումը։

Հանրային ՀԸ. Պարոն նախարար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփոխությունն ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ միջնորդական առաքելության վրա։

Էդվարդ Նալբանդյան. Գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողներն արտահայտում են իրենց երկրների մոտեցումները, դիրքորոշումները և, կարծում եմ, անձերի փոփոխությունը էական, լուրջ ազդեցություն դժվար թե ունենա միջնորդական ջանքերի, գործընթացի վրա։

Արմինֆո. Պարոն նախարար, ինչպե՞ս կանդրադառնա Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի վերջին որոշումը Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա: Դուք նաև խոսեցիք, Ֆրանկոֆոնիայի համաժողովը Հայաստանում անցկացնելու մասին. դա ի՞նչ կտա Հայաստանին։ Եվ վերջին հարցը. ե՞րբ կավարտվեն Հայաստան-Եվրոպական միություն բանակցությունները:

Էդվարդ Նալբանդյան. Առաջինի վերաբերյալ կարճ պատասխանեմ. կարևորն այն է, որ Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերն անխտիր միաձայն են և այլ կարծիք չունեն Հայոց ցեղասպանության, դրա ճանաչման, դատապարտման վերաբերյալ: Եվ գիտեք, Ֆրանսիան այն երկիրն է, որը համապատասխան օրենքի ուժով ճանաչել է դա:

Երկրորդ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու հարցի վերաբերյալ նշեմ, որ, իհարկե, սա կարևոր որոշում էր, և այս որոշումը շատ բանի մասին է վկայում, որ Հայաստանն արժանացել է այս կազմակերպության, որը ներկայացնում է խոշորագույն կառույցներից մեկը միջազգային հարթակում՝ ութսունչորս անդամ, ասոցացված անդամ և դիտորդ երկիր և կառավարություն, և նաև ասոցիացված անդամ, և դիտորդ երկիր: Այդ կառույցի, այդ կազմակերպության գագաթաժողովը 2018 թվականին՝ հաջորդ տարի արդեն այդ կազմակերպության գագաթաժողովը անցկացվելու է Հայաստանում, դա իհարկե, բացառիկ հնարավորություն է մեր երկրի համար:

Նախևառաջ, սա կարևոր միջազգային հարթակ է երկխոսության և հարաբերությունների զարգացման համար, հատկապես այն երկրների հետ, որտեղ Հայաստանը դեսպանություն չունի: Մեր հնարավորություններից ելնելով` մենք չենք կարող ամեն տեղ դիվանագիտական ներկայացուցչություն ունենալ: Հատկապես, եթե Աֆրիկյան մայրցամաքի մասին ենք խոսում, այդ գագաթաժողովները և արտգործնախարարների հանդիպումները միշտ օգտագործվել են ակտիվ շփումներ իրականացնելու բազմաթիվ երկրների հետ: Դա եղավ նաև վերջին գագաթաժողովի ընթացքում՝ Անտանանարիվոյում: Սա նաև կարևոր հարթակ է, որը հնարավորություն է տալիս նաև ներկայացնելու մեր մոտեցումները տարբեր տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև այն խնդիրների, որոնք մեզ համար հատուկ կարևորություն ունեն: Ինչպիսին է, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Գիտեք, վերջին՝ Անտանանարիվոյի, Դակարի գագաթաժողովներին և դրանցից առաջ, մեր ջանքերի շնորհիվ համապատասխան ձևակերպումներ ներառվեցին եզրափակիչ փաստաթղթերում, որոնք արտացոլում էին Հայաստանի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Եվ այդ մոտեցումները, ըստ էության, աջակցություն ստացան կառույցի բոլոր անդամ երկրների կողմից: Սա բավականին կարևոր հանգամանք է:

Բացի դրանից, գիտեք, որ 2015 թվականին մեզ մոտ կայացավ Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների համաժողովը, որի ընթացքում ընդունված բանաձևերի շարքում էր նաև Ցեղասպանությունների կանխարգելման մասին բանաձևը: Հասկանում եք այս շրջանակներում ընդունվող փաստաթղթերի նշանակությունն ու կարևորությունը:

Անկախությունից հետո այս գագաթաժողովը ամենամեծ, լայնածավալ և ընդգրկուն համաժողովն է լինելու Հայաստանում՝ նախագահների, վարչապետերի մակարդակով, և ոչ միայն գագաթաժողով. դրանից առաջ լինելու է արտգործնախարարների հանդիպումը, որին նախրոդելու է մշտական խորհրդի նիստը: Մոտ մեկ շաբաթ է տևելու։ Սա մեծ պատասխանատվություն է Հայաստանի համար: Մեծ ծավալի աշխատանք է պահանջում: Այս կապակցությամբ Հանրապետության Նախագահի որոշմամբ, հանձնարարությամբ ստեղծվել է նախապատրաստական աշխատանքային խումբ՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ, որտեղ ընդգրկվել են բազմաթիվ նախարարությունների ղեկավարներ: Եվ դրանով մեկնարկ տրվեց նախապատրաստական աշխատանքներին:

Երեք-չորս օր առաջ ես Փարիզում հանդիպեցի նաև Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ: Մենք քննարկում ունեցանք ոչ միայն կազմակերպչական աշխատանքների մասին է, այլև այս կարևորագույն միջազգային համաժողովի բովանդակային հագեցվածության մասին:

Երրորդ հարցի մասով. 2015 թվականի դեկտեմբերին Եվրոպական միության հետ մենք մեկնարկեցինք նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, և մինչ այսօր կայացել է բանակցությունների ութ փուլ: Մինչև անցյալ տարվա դեկտեմբերի վերջը՝ բանակցությունների յոթ փուլ: Հաջորդ փուլը՝ իններորդը, նախատեսվում է փետրվար ամսին: Կարծում եմ՝ մենք մոտենում ենք արդեն եզրափակիչ փուլին, որովհետև գրեթե համաձայնեցված համապատասխան դրույթների և գլուխների ճնշող մեծամասնությունը, որոնք ընդգրկված են այդ նոր համաձայնագրի մեջ՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մասերով: Մոտակա օրերին սպասվում է Եվրոպական միությունից բավական կարևոր պատվիրակության այց Հայաստան, որի մեջ ընդգրկված են նաև եվրոպական կաղմի բանակցողները, և, կարծում եմ, մենք մոտ ապագայում հնարավորություն կունենանք եզրափակել այս բանակցային գործընթացը:

Հանրային ռադիո. Պարոն նախարար, որքանո՞վ է հավանական ղարաբաղյան խնդրով առաջիկա բանակցությունների կայացումը: Եթե կա ժամկետ, նշեք, խնդրում եմ: Եվ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը չի՞ կաշկանդում արդյոք Հայաստանին այլ տնտեսական միավորումների կամ երկրների հետ համագործակցության հարցում: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Նախ և առաջ բանակցությունների, ես կասեի՝ հանդիպման մասին. ավելի շուտ՝ այո, այդպիսի հանդիպում առաջարկվել է եռանախագահների կողմից՝ Մյունխենի անվտանգության համաժողովի նախաշեմին եռանախագահների հետ, և նաև եռանախագահներն առաջարկել են հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև:

Մենք, իհարկե, հայտնի է Ձեզ, երբևէ չենք հրաժարվում որևէ հանդիպումից. ես նկատի ունեմ ԱԳ նախարարների և այլ մակարդակով: Խոսքը չի գնում եռանախագահների մասին, պարզ է, որ եռանախագահները մշտապես այցելում են տարածաշրջան, հանդիպումներ են ունենում, բազմաթիվ տեղերում ենք մենք հանդիպում: Բայց ինչ վերաբերում է Ադրբեջանի նախարարի հետ հանդիպմանը, այս պահին չեմ կարող հաստատել, որովհետև հայտնի չէ, թե ինչ խաղեր այս անգամ կտա Ադրբեջանը, ո՞վ գիտի. ինչպես դա եղավ Համբուրգում, կամ Համբուրգից բազմաթիվ անգամներ առաջ:

Այսինքն՝ պայմանավորվում ենք մի բան, հետո վերջին րոպեին, իրենք ձևացնում են իբրև թե, ինչ-ինչ պատճառներ ի հայտ եկել, անգամ մեղադրում են, թե հայկական կողմն է հրաժարվում: Աբսուրդ է, իհարկե։ Համբուրգում ասացին, որ հանդիպում ընդհարապես չի կայացել, չնայած հանդիպում կայացել էր եռանախագահների ներկայությամբ և արտգործնախարարների մասնակցությամբ:
Ապա ասացին, որ այդ հանդիպումը եղել է ճաշի ընթացքում: Կարո՞ղ է մեկ սեղանի շուրջ ճաշել էինք, և իրար չէինք տեսել, և չէինք հանդիպել: Այսինքն տեսնենք, միգուցե և նախարարների մակարդակով էլ այդ հանդիպումը կայանա, եթե Ադրբեջանը չհրաժարվի:

ԵԱՏՄ վերաբերյալ. գիտեք, հոռետեսներ կային, որ պնդում էին, թե ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունը որոշ խնդիրներ կստեղծի այլ ձևաչափերում և այլ երկրների հետ տնտեսական և այլ հարաբերություննների զարգացման իմաստով: Բայց մենք հայտարարարել էինք, որ մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի նշանակում, որ նվազեցնելու ենք մեր ներգրավվածությունը կամ համագործակցությունը այլ կառույցների կամ երկրների հետ: Եվ փաստերը խոսում են հենց դրա մասին:

ԵԱՏՄ-ին անդամակցությունից անմիջապես հետո և դրան հետևած ժամանակահատվածում, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մենք կնքեցինք կարևորագույն՝ առևտրի և ներդրումների համապարփակ համաձայնագիրը, կամ հենց ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունից հետո էր, որ ԱՄՆ-ն Հայաստանում կատարեց իր ամենամեծ ներդրումը:

Ինչպես ասացի, Եվրոպական միության հետ մենք սկսեցինք բանակցությունները, և միայն մենք չենք ասում, այլ նաև Բրյուսելից էլ են ասում, որ այդ բանակցությունները բավական արդյունավետ են ընթանում՝ նաև ոլորտային, տնտեսական ուղղություններով:

ԵԱՏՄ-ին անդամակցությունց հետո կայացավ Հայաստանի Նախագահի պետական այցելությունը Չինաստան, որի ընթացքում կարևորագույն պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, համաձայնագրեր ստորագրվեցին, և Չինաստանի հետ հարաբերությունները նոր զարգացում ապրեցին:

Այնպես որ հոռետեսությունը արդարացված չէր։ Հայաստանը կողմնակից է հարաբերությունների, համագործակցության զարգացմանը բոլոր նրանց հետ, ովքեր շահագրգիռ են դրանում, և մենք շարունակելու ենք այդ ուղղութամբ մեր ջանքերը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>