Ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն»․ Վարդևանյան ԱԺ-ում ընթանում է փակ քվեարկությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Սարքել սուտ-սեփական սուտը ուռճացնել-հղում անել սեփական ուռճացված ստին
8
ՔՊ-ականները կանխամտածված, խմբակային նման հարձակվեցին ԱԺ ընդդիմադիր պատգամավորների վրա Փաշինյանի «մասկի-նինձյաները»՝ ՀԷՑ-ում Փաշինյանը հայտարարել է, որ անձամբ է գլխավորելու Վեհարանի վրա հարձակումը Փաշինյանի հրամանով, նրան ծառայող «իրավապահները» հարձակվել են ՀԷՑ-ի գլխամասային մասնաշենքի վրա Փաշինյանի «իրավապահները» վաղ առավոտյան ներխուժել են նաև ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն Օրակարգ. Սամվել Կարապետյանը 4 տարբերակ ունի. նա կարող է դառնալ հայկական Իվանիշվիլի. Երվանդ Բոզոյան Մայր Աթոռի նկատմամբ այս պիղծ գործողությունները մեծ դժբախտություն են բերելու մեր ազգի գլխին. Արա Զոհրաբյան Փաշինյանը նախատեսում այսօր-վաղը, հակաեկեղեցական «իրավապահների» միջոցով կրկին գրոհել Մայր Աթոռը, պղծել սրբավայրը ու խուզարկություններ անցկացնել ՔՊ-ն միաձայն կողմ քվեարկեց Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն Բագրատ սրբազանը ոչ մի աhաբեկչական խմբավորում չի ստեղծել․ Միքայել Աջապահյան Պատերազմ Արցախում
Թվով 51 հասցեներում իրականացնում է միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ ՔՊ-ականները կանխամտածված, խմբակային նման հարձակվեցին ԱԺ ընդդիմադիր պատգամավորների վրա ԱԺ նիստերի դահլիճում լարված իրավիճակ է․ Անվտանգության աշխատակիցները քաշքշում են պատգամավորներին Երկու ամսում 3 տնօրեն է փոխվել Դատախազը ևս երկու պատգամավորի հետևից կգնա. թիրախում նաև կանայք են Փաշինյանի «մասկի-նինձյաները»՝ ՀԷՑ-ում ՆԳՆ ոստիկանության ակադեմիայի ռեկտորը դատարանի առջև է կանգնել Դատավորները քննարկել են. եթե Վեհափառին կալանքի «բերեց», ի՞նչ ենք անելու Փաշինյանը հայտարարել է, որ անձամբ է գլխավորելու Վեհարանի վրա հարձակումը Փաշինյանի հրամանով, նրան ծառայող «իրավապահները» հարձակվել են ՀԷՑ-ի գլխամասային մասնաշենքի վրա Փաշինյանի «իրավապահները» վաղ առավոտյան ներխուժել են նաև ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն Օրակարգ. Սամվել Կարապետյանը 4 տարբերակ ունի. նա կարող է դառնալ հայկական Իվանիշվիլի. Երվանդ Բոզոյան Հերթական բարեկարգված անբարեկարգ բակը մայրաքաղաքում (տեսանյութ) Ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն»․ Վարդևանյան Վեհարանը ասպատակելու փորձերը խայտառակել են ԱԱԾ ինստիտուտը. Վլադիմիր Մարտիրոսյան Դատախազը հայտարարեց, թե 2025 թ. սեպտեմբերին պլանավորված են եղել որոշ գործողություններ, նման տվյալ ընդհանրապես գոյություն չունի. Փաստաբան Վերաքննիչը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ. փաստաբան Խմբակը շատ խառը գործընթացի մեջ է․ «Կարճ ասած» Մայր Աթոռի նկատմամբ այս պիղծ գործողությունները մեծ դժբախտություն են բերելու մեր ազգի գլխին. Արա Զոհրաբյան Փաշինյանը նախատեսում այսօր-վաղը, հակաեկեղեցական «իրավապահների» միջոցով կրկին գրոհել Մայր Աթոռը, պղծել սրբավայրը ու խուզարկություններ անցկացնել ՔՊ-ն միաձայն կողմ քվեարկեց Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն Դուք այդ ամբիոնից կանգնած պարզապես ստել եք․ Աննա Գրիգորյանը՝ Վարդապետյանին Բագրատ սրբազանը ոչ մի աhաբեկչական խմբավորում չի ստեղծել․ Միքայել Աջապահյան Սեյրան Օհանյանը և Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր (լուսանկար) Գլխավոր դատախազը չիմացությամբ կամ դիտավորությամբ կրկնում է սիվիկների մանիպուլյացիան․ Փաստաբան ԱԺ-ում ընթանում է փակ քվեարկությունը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Հերթական ընտրական «կեղծիքը». ՔՊ-ն սխալ էր քվեարկելությունը կազմակերպել (տեսանյութ) Լևոն Քոչարյանը գլխավոր դատախազին մեղադրեց մանիպուլյացիայի մեջ Ադրբեջանում 69-ամյա սկեսրայրը uպանել է 24-ամյա հարսին

«2018թ., երբ ես հեռանում էի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահողներն ընդգծում էին՝ Հայաստանը չէ, որ հրաժարվում է իրենց արած առաջարկություններից». Է. Նալբանդյան

Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանյանը Ռադիո-Sputnik-ի եթերում նշել է, որ Սովետական Միության փլուզումից հետո Հայաստանը ստիպված էր ամեն ինչ զրոյից կառուցել:

«Հայաստանն ունիկալ երկիր է, այն 100 փոքրիկ Հայաստան է, որովհետև գործնականում աշխարհի 100 երկրում ապրում են հայեր, ունեն իրենց համայնքները, ենթակառուցվածները: Եգիպտոսում էլ կա բավականին ազդեցիկ համայնք, որն իր ժամանակին ունեցել է հայ նախարարներ»,-ասել է նա՝ ընդգծելով, որ Եգիպտոսում դեսպան աշխատելու տարիներին ինքն այնտեղ մեծ աջակցություն է ունեցել:

«Ես շատ ջերմ և գործնական հարաբերություններ եմ պահպանել Ռուսաստանի դեսպանության և ԱԳ նախարարության ներկայացուցիչների հետ, որովհետև շատերն իմ ընկերներն էին: Փոխադարձ օգնություն միշտ եղել է»,- ասել է նա:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Հայկական սփյուռքը հզոր փափուկ ուժ է:

Ֆրանսիայում դեսպան աշխատած Նալբանդյանը նկատեց՝ նույնիսկ անգլիացիներն են համարում, որ Ֆրանսիան դիվանագիտությանը տվել է ավելի շատ, քան որևէ այլ երկիր աշխարհում: Նրա խոսքով՝ Ֆրանսիան միշտ բազմավեկտոր քաղաքականության կողմնակից է եղել, նույնիսկ Մակրոնն էր նման հայտարարություններ անում: Միևնույն ժամանակ, չցանկացավ մեկնաբանել այն, ինչ հիմա է կատարվում:

«Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ է, դա հեշտ գործընթաց չէ, բայց աշխարհի կեսը Ֆրանկոֆոնիայի մաս են, դրանք կազմակերպություններ են, որոնք կոորդինացնում են իրենց քայլերը՝ տարբեր միջազգային կազմակերպություններում: Տարօրինակ կլիներ, որ այդ բոլոր անդամները խոսեին տարբեր լեզուներով և ոչ ֆրանսերենով: Դա էլ Ֆրանսիայի փափուկ ուժի դրսևորում է: Բայց այնպես է ստացվել, որ թեպետ շատերն էին դեմ, բայց մեզ հաջողվեց այնպես անել, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիային անդամակցի և անցկացնի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով Հայաստանում: Իհարկե, այնպես ստացվեց, որ դա իմ հեռանալուց հետո կազմակերպվեց, բայց որոշումն իմ օրոք է կայացվել»,- ընդգծեց նա:

ՀՀ արտգործնախարարի պաշտոնում իր ձեռքբերումների մասին խոսելիս՝ Նալբանդյանը հետևյալն ասաց. «Կոնկրետ այն 10 տարիներին, երբ ես արտաքին գործերի նախարար էի, մենք ամեն դեպքում քիչ բան չենք արել Հայաստանի ընկերների աշխարհագրության ընդլայնման համար: Առաջին հերթին, մենք խորացրել և ընդարձակել ենք մեր ռազմավարական դաշնակցությունը ՌԴ-ի հետ: Որքան էլ տարօրինակ հնչի, հենց այդ ժամանակ են կայացել առաջին պետական այցելությունները: Դրանից առաջ չէին եղել ՌԴ նախագահների պետական այցեր Հայաստան, չէին եղել նաև ՀՀ նախագահների պետական այցեր, իհարկե, պաշտոնական, աշխատանքային այցեր եղել էին, բայց պետական այցերը հատուկ աստիճան է: Զարգանում էին ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցություններ, տնտեսական, հումանիտար համագործակցություններ, և այլն: Հայաստանը դարձավ շատ ակտիվ անդամ այնպիսի կառույցներում, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, և մտավ ԵՏՄ, որն ամբողջովին համապատասխանում էր Հայաստանի թե՛ աշխարհաքաղաքական,  թե՛հետ: ԵՄ-ի հետ ստորագրեցինք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր: Տարբեր «քաղաքագետներ» ասում էին, թե Հայաստանը շրջադարձ է կատարում և այլն, բայց այդ համաձայնության տեքստում 3 հիմնական հատվածներում գրված է՝ հաշվի առնելով Հայաստանի պարտավորությունները՝ այլ ինտեգրացիոն համակարգերում, նկատի ունենալով այնպիսի ինտեգրացիոն համակարգերը, որոնց մենք արդեն անդամակցում էինք: Միևնույն ժամանակ, մենք ակտիվացնում էինք մեր հարաբերությունները և՛ Չինաստանի, և՛ Հնդկաստանի, և՛ Ճապոնիայի հետ. երկրներ, որոնք իրար մեջ միգուցե այդքան էլ հարթ հարաբերություններ չունեին, բայց մեզ հաջողվում էր շատ սերտ հարաբերություններ հաստատել»:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ամեն հնարավոր բան արել են, որ որպես առաջին ցեղասպանություն ապրած երկիր՝ միջազգային հանրության ջանքերով Հայաստանը հասնի ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ որոշումների ընդունման. «Բոլոր որոշումներն ընդունվում էին կոնսենսուսով, և նույնիսկ այն երկրները, որոնք գուցե պետք է դեմ քվեարկեին, չէին կարողանում դա անել: Դա շատ կարևոր պահ է»:

Նրա խոսքով՝ բավականին շատ բան է արվել իր պաշտոնավարման ընթացքում նաև Արցախի հարցում. «Մեր դիրքորոշումը համահունչ էր համանախագահների դիրքորոշման հետ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի: Երբ ես հեռանում էի ԱԳ նախարարի պաշտոնից, ասում էի, որ շատ կարևոր է ամրապնդել այդ հաջողությունը, որ դրա հիման վրա դուրս գանք բացառապես խաղաղ քաղաքական կարգավորման: Ցավոք, հետո դա չհաջողվեց անել: 2018թ., երբ ես հեռանում էի, ոչ միայն Հայաստանը, այլև համանախագահողներն ընդգծում էին, որ Հայաստանը չէ, որ հրաժարվում է այն առաջարկություններից, որոնք արվում են համանախագահ երկրների կողմից»:

Նյութի աղբյուրը՝ Ռադիո-Sputnik

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan