Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը. Սպուտնիկ Իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ․ Բագրատ Միկոյան Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է»
25
Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Պատերազմ Արցախում
Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը. Սպուտնիկ «Իրավապահ» կոչվող մարմինները բացահայտ դուրս են եկել օրինականության տիրույթից․ Ռուբեն Մելիքյան Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն «Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն» «Գրոհելու» են Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի վրա. հրահանգն արդեն ստացել են. «Իշխանություն» Իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ․ Բագրատ Միկոյան Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Փաշինյանի այսօրվա՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտության մասին ասվածը ինքնին իրավական իմաստով հանցագործության խոստովանություն էր. Հակոբյան Քննչական կոմիտեն և ոստիկանությունը մամուլի միջոցով «ռազմբորկի» մեջ են, ով՝ ում ա ծեծել․ Գեղամ Մանուկյան Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Ժողովուրդը մեզ ասում է՝ «էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մնում»․ Քոչարյանը՝ Փաշինյանին ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ այժմ կիրառելի է միայն մեկ կանոն՝ «մարգարիտներ մի՛ փռեք խոզերի առաջ»․ Մեդվեդև Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞․ ինչ վիճակում են հայ-ռուսական հարաբերությունները․ վերլուծում է Սուրենյանցը Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես 13 զինծառայողի մահը դուրս է սովորական վիճակագրության կամ առանձին պատահարների տրամաբանությունից. Մելքոնյան Գործող իշխանությունը «այնքան է խելառել իրենց անպատժելիությունից», որ արդեն էական չէ՝ կա հանցանք, չկա հանցանք. Աշոտյանի պաշտպան Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Տեղանունների մասին Փաշինյանի բերած օրինակները նույնպես պատահական չեն... Այս պահին ՀՀ ոչ լեգիտիմ խորհրդարանում տեղի է ունենում Հայաստանի՝ Արևմտյան Ադրբեջանի վերափոխման գործընթաց Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Երևանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ․ Օվերչուկ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Կոնցլագերում ստելն ու ֆռացնելն այլևս նշանակում է ադապտացիա «Դուք ձեր ծրագիրն էլ չեք կարդացել, գրված է՝ Նախիջևան». Խաչատրյանը՝ Փաշինյանին Հայաստանը մտադիր է մոտ ժամանակներս սկսել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը. 49 տոկոս ձայն ստացած Ն.Փաշինյան Ռուսաստանը արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ–ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին՝ հիշեցնելով Թուրքիայի փորձը

Բա ես ումի՞ց հարցնեմ, 4-րդ զախոդից նոր օդից թիվ եք ասում. վարչապետը՝ Արմավիրի քաղաքապետին (Տեսանյութ)

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Արմավիրի մարզում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, աշխատանքներն ու անելիքները:
Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և հիմնական ցուցանիշները` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը 2015-2016 թթ. կազմել է 5-6 տոկոս: Համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմում է 167 մլրդ ՀՀ դրամ: Գյուղատնտեսությամբ զբաղվում են 48002 գյուղացիական և ֆերմերային տնտեսություն, գյուղմթերքների վերամշակմամբ և արտադրությամբ՝ 34 կազմակերպություն: Արմավիրի մարզից կառավարություն է ներկայացված ներդրումային ծրագրերից 11-ը գյուղատնտեսության ոլորտին են վերաբերում: ՀՀ վարչապետի աջակցությամբ Լեռնամերձ համայնքում տեղադրվել են արևային կայաններ, աշխատանք է տարվում մարզի չգազիֆիկացված 9 համայնքում ևս արևային կայաններ տեղադրելու համար դոնորներ գտնելու ուղղությամբ:
Մշակվել են մարզի 97 համայնքի հնգամյա զարգացման ծրագրերը, վերահսկվել են բյուջեների կազմման և կատարման աշխատանքները: 2017 թ. օգոստոսի 1-ի դրությամբ նախատեսված 1.3 մլրդ ՀՀ դրամի դիմաց համայնքների սեփական եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 1.1 մլրդ ՀՀ դրամ (84.9 տոկոս)։ Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ վարչապետի հանձնարարականից հետո հատուկ ուշադրություն է դարձվել համայնքների բյուջեներից կատարվող ծախսերի և համայնքային ենթակայության հիմնարկների պահպանության ծախսերի հիմնավորվածության հարցին: Ներկայում վերլուծվում են մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սննդի ծախսերի, հաստիքների, սաների թվի և բյուջեների կատարողականները:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարզի համայնքներում արձանագրվել է 171 աղբավայր, որից պետք է մաքրվեր 130-ը, մնացածը գործող աղբավայրեր էին: Մայիսի 27-ին ու հուլիսի 29-ին կայացած համապետական շաբաթօրյակների ընթացքում 130 աղբավայրից մաքրվել ու փակվել են 125-ը: Այժմ քննարկվում են համայնքներում աղբահանության կազմակերպման սուբյեկտների ցանկի ընդլայնման, ֆիքսված դրույքաչափի սահմանման և բյուջե մուտքագրվող գումարների հավաքագրման մակարդակի բարձրացման տարբերակները:
Արդեն 7-րդ տարին է՝ մարզը հանրապետությունում միակն է, որտեղ առաջին դասարան հաճախող երեխաների թիվն ամեն տարի նախորդ տարվա համեմատ ավելանում է 150-225-ով: Ուսումնասիրվել են մարզի դպրոցների շենքային պայմանները, քննարկման փուլում է մինչև 50 աշակերտ ունեցող 5 դպրոցում և 51-100 աշակերտ ունեցող 8 դպրոցում ֆինանսական գործունեության բարելավման և կրթական գործընթացն առավել պատշաճ պայմաններում կազմակերպելու հարցը: ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացվել մի քանի դպրոց միավորելու առաջարկություններ: Մարզի առողջապահական հիմնարկների օպտիմալացման խնդիրը ևս ընթացքի մեջ է:
Ենթակառուցվածքների բնագավառում նախատեսվում է իրականացնել շուրջ 5.3 մլրդ ՀՀ դրամի աշխատանքներ, ճանապարհաշինության ոլորտում ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 1.3 մլրդ ՀՀ դրամ: Աշոտ Ղահրամանյանը նշել է, որ Արմավիրի մարզն ակտիվ համագործակցում է մի շարք երկրների տարածքային միավորների հետ՝ ներդրումների ներգրավման և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով: Մարզում գերակա խնդիր շարունակում է մնալ զբաղվածության ապահովումը, նոր աշխատատեղերի ստեղծումը և բնակչության բարեկեցության աճը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ Արմավիրի մարզը գյուղատնտեսական համախառն արտադրանքի մեկ շնչին բաժին ընկնող մասով լավագույն ցուցանիշն ունեցող մարզերից է: Կառավարության ղեկավարի հարցին ի պատասխան՝ նշվել է, որ մարզի առավելություններն են ընդհանուր առմամբ զարգացած գյուղատնտեսությունը և մայրաքաղաքին մոտ լինելու հանգամանքը, իսկ թույլ կողմն արդյունաբերական ճյուղի զարգացածվածության, գյուղատնտեսության մեքենայացման, ինտենսիվ գյուղատնտեսության տարածվածության ցածր մակարդակն է: Այս համեմատականները դրվել են Արմավիրի մարզի 2017-2025 թթ. զարգացման ռազմավարության հիմքում, դրանցով պայմանավորված որոշվել են մարզի ուժեղ ու թույլ կողմերը և մշակվել են ծրագրեր՝ ուղղված հենց այս թիրախներին: Այդ համատեքստում էլ կառավարություն ներկայացված ներդրումային ծրագրերի զգալի մասը հենց մարզում առկա գյուղատնտեսական ու արդյունաբերական ձեռնարկությունների առողջացման ծրագրերն են: Գոհունակություն հայտնելով կատարվող քայլերից՝ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ ներկայում կառավարությունը քննարկում է պետական աջակցության գործիքակազմի միջոցով բիզնես ծրագրերի խթանման հնարավորությունները:
Հաջորդիվ կառավարության ղեկավարն անդրադարձել է համայնքների սեփական եկամուտների և աղբահանության ոլորտում գումարների հավաքագրման կատարողականին: Նշելով, որ ցուցանիշները գոհացուցիչ չեն, թերպլանավորում և թերհավաքագրում կա՝ վարչապետը հանձնարարել է վերլուծություն կատարել յուրաքանչյուր համայնքից ակնկալվող եկամուտների և աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալների վերաբերյալ ու ըստ այդմ սահմանել համապատասխան թիրախներ:
Կառավարության ղեկավարին զեկուցվել է մարզում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և ոռոգման ջրի մատակարարման վիճակի, տարերային աղետներից պաշտպանության համակարգի, պետական աջակցությամբ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքի և միջանկյալ արդյունքների մասին: Վարչապետը նախ և առաջ անդրադարձել է ջրամատակարարման գործընթացի կազմակերպման ոլորտում կառավարության քաղաքականությանը, որն ուղղված է փոքր ու միջին ջրամբարաշինության խթանմանը: «Գյուղատնտեսության զարգացման, ջրային ռեսուրսների պահպանման համար մենք առաջնային ենք համարում փոքր ու միջին ջրամբարների կառուցումը: Դա բերելու է 1 խմ ջրի պահպանման ծախսերի նվազմանը, որովհետև մեծ ջրամբարի կառուցման հաստատուն ծախսերն ավելի շատ են: Մենք հետևողական գնալու ենք դրան», - ասել է վարչապետը՝ հանձնարարելով աշխատել Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ: Նշելով, որ հակակարկտային պաշտպանության համակարգի արդյունավետության բարձրացման խնդիր կա՝ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ արդեն սեպտեմբերին Արմավիրի և Արագածոտնի մարզերում պիլոտային տարբերակով փորձարկվելու է հակակարկտային հրթիռային պաշտպանության նոր համակարգը: Կարևորելով գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության (լիզինգի) պետական աջակցության ծրագրի շահավետության վերաբերյալ պատշաճ իրազեկումը՝ կառավարության ղեկավարը նաև հանձնարարել է պատասխանատուներին վերլուծություն ներկայացնել գյուղատնտեսության ոլորտի մեքենայացման շահութաբերության և ֆինանսական գնահատականի վերաբերյալ:
Վարչապետ Կարապետյանը նաև մարզպետարանի կրթության և առողջապահության ոլորտների պատասխանատուների հետ քննարկել է կատարվող աշխատանքները: Կառավարության ղեկավարը խոսել է սկսված բարեփոխումների տրամաբանության մասին՝ առաջարկելով հետագա քայլերը քննարկել համապատասխան գերատեսչությունների հետ: Ներկայացվել են նաև բիզնես միջավայրի աշխուժացման և հնարավոր ներդրողների ներգրավման, մարզպետարան-շահագրգիռ գերատեսչություններ-առևտրաարդյունաբերական պալատ-գործարարներ համագործակցության ուղղությամբ աշխատանքները, հողօգտագործման և քաղաքաշինության ոլորտի ծրագրերը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>