«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Գինովցած մարդու սինդրոմը. ո՞ւմ է ձեռնտու ներքին թշնամանքը, հանրային սուր բևեռացումն ու ընդգծված ագրեսիան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տասն օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը երկու ուղերձ է հղել՝ «Քաղաքացու օրվա» և Մայիսի 9-ի առթիվ: Երկուսում էլ տեղ է գտել միևնույն մերկապարանոց ձևակերպումը: Ընդ որում՝ բառացի միևնույն: Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը: Ասում է. «Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք»: Իսկ ի՞նչ է նշանակում սա: Հոգեբանները նման բացականչությունները համեմատում են գինովցած մարդու վիճակի ու արձագանքի հետ: Որքան մարդը շատ է գինովցած, այնքան շատ է փորձում ցույց տալ, որ սթափ է: Իսկ երբ նրան ասում ես, որ ինքը հարբած է, անպայման հակադրվում է՝ թե «չեմ խմել», կամ՝ «ընդամենը 2 բաժակ եմ խմել»:

Սա պարզ ինքնապաշտպանության բանաձևն է. մարդը որքան շատ է մեղավոր, այնքան բարձր է գոռում, որ ինքն անմեղ է: Մենք այստեղ չենք դիտարկում բարոյական կողմը, քանզի «խմածությունը», այսինքն, այս պարագայում՝ սեփական մեղավորությունն ընդունելու համար անհրաժեշտ է լինել կայացած անձնավորություն, ունենալ քաջություն ու, ամենակարևորը, բարոյական բարձր չափանիշներ: Սա այդ դեպքը չէ, ուստի բավարարվենք սոսկ հոգեբանական ասպեկտով:

Նշյալ հայտարարությունը, հասկանալի է, պարզապես հայտարարություն է, դրա տակ դրված չէ ո՛չ փաստ, ո՛չ հիմնավորում: Փոխարենն առաջ է գալիս հանրության գիտակցականության վրա ազդելու գործիքակազմը, որը դարձյալ հոգեբանական հենք ունի: Կոլեկտիվ ընկալման վրա ազդելու առաջնային գործիքը, որ կիրառել ու կիրառում է Փաշինյանը, պարզ մանիպուլ յացիան է՝ բնականաբար, հեռահար ու «գաղտնի» նպատակներով: Այդ թվում՝ իշխանության հասնելու, իշխանությունը պահելու, իսկ հիմա արդեն՝ ինքնապաշտպանության նկատառումներով: Դրա «լավագույն» օրինակներից մեկը «նախկինների» թեման է, որը Փաշինյանը հետևողականորեն կիրառում է: Մյուսը, այսպես կոչված, «թալանի» ու «լափելու» թեմաներն են:

Ու թեկուզ չորս տարվա ընթացքում այդ «թեմայով» որևէ բացահայտում չի եղել, թեկուզ որևէ մեկի կյանքը այս չորս տարում չի լավացել (բացառությամբ քպականների), սակայն հաջողվել է մարդկանց մեջ ներարկել իրենցից «գողացածի» հոգեբանությունը: Վերջնարդյունքում այսօր մեր հասարակության որոշակի հատվածի շրջանում հավասարության նշան է դրվել «ուտելու» (ստամոքսային մտածողություն), ընդհանրապես՝ նյութականի ու... անվտանգության միջև: Նաև այս հանգամանքն է այսօր պատճառը, որ վտանգի զգացողությունը, անվտանգային իմունիտետը հասարակության բավականին պատկառելի քանակի մեջ պարզապես հասցվել է նվազագույնի, եթե չասենք ավելին: Շատերս ենք զարմանում, թե ինչպես է լինում, որ նույն այդ շրջանակները անտարբեր են թե՛ երկրին սպառնացող ակնհայտ վտանգների, թե՛ բոլորիս գլխին թափված աղետների հանդեպ:

Իրականում պատասխանը հստակ է. տարիներ շարունակ հարաբերականորեն ասած «նիկոլիզմը» արտաքին ուժերի հետ միասին կարողացել է ջնջել որոշակի հատվածի վերլուծական մտածողության ունակությունը, էլ ավելի լավ կարողացել են ազդել այդ կարողությունն ի բնե չունեցողների վրա: Հաջորդ «աշխատանքները», որ հաջողությամբ կիրառել են վերը նշված ուժերը, խորապես շաղկապված են միմյանց: Խոսքը մի կողմից՝ ատելության, թշնամանքի մթնոլորտի սերմանման ու աստիճանաբար խորացման մասին է, մյուս կողմից՝ այդ ճանապարհին հասարակության ընդգծված բևեռացման հասնելու, այսինքն, պարզ ասած՝ սևերի ու սպիտակների բաժանելու մասին: Դրա արդյունքում այսօր մենք ունենք բավականին ագրեսիվ տրամադրված «կողմեր»: Ընդ որում, ներկայումս առկա է հենց երկու բևեռ՝ փոքրաթիվ «նիկոլներ» ու մնացյալը: Այստեղ առանձնահատուկ պետք է շեշտել, որ այդ «մնացյալը» բավականին լայն «աշխարհագրություն» ունի, այն է՝ գործ ունենք տարբեր տեսակետներ, նույնիսկ ծայրահեղորեն տարբեր տեսակետներ ունեցող շերտերի հետ, որոնց միավորում է բացառապես Նիկոլին անվերապահորեն հեռացնելու համոզմունքն ու Հայաստանին և Արցախին սպառնացող առարկայական վտանգների հստակ գիտակցումը:

Ու ամենևին պարտադիր չէ, որ նրանք բոլորը լինեն փողոցում: Ինչ վերաբերում է «նիկոլներին», ապա այստեղ առկա է մի քանի «շերտ». նրանք, որոնք իրենց ներկայիս արտոնյալ վիճակը կորցնելու և իրենց «նախկին կյանքին» վերադառնալու վախ ունեն, նրանք, որոնք ինչ-որ կերպ սնվում են իշխանություններից, և նրանք, որոնք վերը նշված մանիպուլ յացիոն գործիքակազմի արդյունքում ենթարկվել են սթափ ու վերլուծական մտածողության «բլոկադայի»: Կան էլի որոշ «շերտեր», սակայն դրանք «երդվյալներ» չեն:

Ինչ վերաբերում է նյութի այս հատվածի սկզբում նշված «կողմերին», ապա, կրկնենք, գրեթե բոլորի շրջանում առկա է աջակիցների՝ ագրեսիվ տրամադրված որոշակի զանգվածի առկայություն, «հակառակորդներին» պատժելու մարմաջ, այդ թվում՝ սոցցանցերում: Տարբերությունը հիմնականում մոտեցումներն ու ձևակերպումներն են: Օրինակ՝ եթե իշխանություններին սատարողները, որպես կանոն, իրենց դուր չեկածներին կոչ են անում «սպանել, մորթել, գնդակահարել, բռնաբարել», ապա հակաիշխանականները հիմնականում առաջարկում են «պատասխանատվության ենթարկել»: Հենց Նիկոլ Փաշինյանի կամ, հավաքականորեն ասած, «նիկոլիզմի» ցանած պտուղների արդյունքն է, որ այսօր նաև փողոցում են լինում ընդհարումներ, որ հայ մարդը պատրաստ է հոշոտել հայ մարդուն: Այն դեպքում, երբ իրական թշնամին չոքել է մեր դռանը: Ու սա էլ, թեկուզ շատ ցավալի, շատ անընդունելի, սակայն զարմանալի չէ, որովհետև իշխանությունը շարունակում է նույն մեթոդները:

Ի մասնավորի, սադրիչներ է ուղարկում երթերին (այդ թվում՝ թե՛ որոշ «գնելների», թե՛ տարեց մարդկանց, թե՛, այսպես կոչված, «թաղի խուժանին» կամ «ախուրյանցի անոներին»)՝ բախում հրահրելու և մարդկանց բերման ենթարկելու անթաքույց նպատակով, իսկ բախման 1-2 դեպքերում ընդդիմադիրներին անվանում հրոսակներ, ինչը այս իշխանությունը երբեք իրեն թույլ չի տվել թշնամու մասին արտահայտվելիս: Այն, որ ցանկացած բռնություն, ծեծ անընդունելի է, չի քննարկվում:

Բայց սա էլ է հոգեբանական խնդիր. այս իշխանությունը շատ լավ գիտի, որ հասարակության որոշակի շերտ այդպես էլ բոլոր կողմերի գործողությունները չի վերլուծելու, չի մտածելու, թե ինչու հանկարծ երեք «գնելները» հայտնվեցին նույն ժամին նույն տեղում, ինչ բազմամարդ երթերը, թե ինչպես թոշակով ապրող պապիները հանկարծ որոշեցին ձվեր առնել ու շպրտել մարդկանց վրա, թե ինչու են 2-3 հոգով ամենածայրահեղ վիրավորանքներ ու հայհոյանքներ հնչեցնում հազարավորներին, հատկապես, երբ այնտեղ կարող են լինել նաև տաքարյուն մարդիկ: Նորից ենք նշում՝ ցանկացած բռնություն անթույլատրելի է, դատապարտելի է: Պարզապես արձանագրենք, որ միակողմանիությունն ու երկակի ստանդարտները ինքնին մանիպուլ յացիա են, կեղտոտ մանիպուլյացիա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>