Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
21
Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Պատերազմ Արցախում
Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են

Փաշինյանի պոպուլիզմը չէր կարող չկործանել Արցախը. Հրանտ Բագրատյան

Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմը չէր կարող չկործանել Արցախը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Սիրելի հայրենակից։

Շնորհավորում եմ կրկնակի տոնակատարության՝ Հայրենական մեծ պատերազմում և Շուշիում տարած հաղթանակների կապակցությամբ։ Մեծ հաշվով երկու դեպքում էլ հաղթել ենք թուրքին։ Ցավոք, Շուշին մեր իսկ հիմարության պատճառով ձեռքներիցս բաց թողեցինք։ 2018-ին մի խումբ մարդիկ թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարի անունով հեղափոխական շարժում ծավալեցին։ Արդյունքում, պատերազմ, պարտություն, 11 հազ քառ կմ տարածքի կորուստ, Շուշվա և Հադրութի կործանում։ Թալանի դեմ պայքարողները ցայսօր, անցել է ավելի քան 4 տարի, լուրջ ոչինչ բյուջե չեն մուտքագրել։ Հա, ինչ–որ մի քանի հոգի բռնել են, իրենց ուզածը վերցրել։ Միևնույնն է, թալանը ետ չի բերվել, իսկ հեղափոխական պայքարի ելած ամբոխի եկամուտներն ավելացել են 0 լումայով։ Ավելին, 2020 թ․ պատերազմը խլեց հազարավոր երիտասարդների կյանքեր։ Դեռ 2018-ին բացատրում էինք, որ սոցիալ-քաղաքական շարժումները պետք է ելնեն հանուն ինչ-որ բանի, այլ ոչ թե ընդդեմ այս կամ այն մարդկանց ու դրանց խմբերի։

Թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող երկար ժամանակահատվածում կոնսոլիդացնել հանրությանը։ Ի վերջո, անպայման, այն հանգեցնում է հասարակության բևեռացմանը մերոնց ու նրանց, սևի ու սպիտակի։ Թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարը մշտական, էվոլյուցիոն գործընթաց է։ Այն բնութագրում է գործունեության որակը, այլ ոչ թե նպատակը։ Եթե թալանը դառնում է պետության գործունեության նպատակ, ապա միշտ էլ մոգոնվում են թալանչիներ։ Ասում էինք, լսողն ո՞վ էր։ Արմատական հեղափոխություն ապրած հասարակությունները ոչինչ չեն շահել, բացի դարակազմիկ խառնակչություներից։ Ի՞նչ են շահել Գրաքոս եղբայրները Հռոմում, ի՞նչ տվեց հեղափոխությունը Անգլիային, Ֆրանսիային կամ բոլշևիկյան Ռուսաստանին։

Ոչինչ։ Մի քանի տարի հետո (կան բացառություններ ժամկետների առումով) ամեն ինչ վերադարձել է ի շրջանս յուր։ Եվ ընդհանրապես, զարգացման երկարաժամկետ տրենդի վրա են այն հասարակությունները, որոնք կարողացել են ապահովել էվոլյուցիոն, այլ ոչ թե ռևոլյուցիոն զարգացում։ Պոպուլիզմը հեղափոխականների հիմնական որակն է։ Իսկ պոպուլիստական քաղաքական գործիչները պարզապես չեն կարող զարգացման մոդել առաջարկել. եթե գիտելիք ունենային, պոպուլիստ չէին լինի։ Վերջին 32 տարիներին, բացառությամբ 1-2 դեպքերի, Հայաստանում բոլոր համապետական ընտրություններն անցել են պոպուլիզմի դրոշի ներքո։

Հասարակությունը չի կարողանում ու չի ուզում դիսկուրսի մեջ մտնել։ Հազիվ–հազ ուզում էր մի փոքր շտկվել և ահա քեզ 2018-ի այլանդակ «հեղափոխությունը»։ Իսկ ի՞նչ է, մի՞թե այդպես չէր մինչ այդ։ 1998-ին և 2003-ին մի կերպ խուսափեցինք պոպուլիզմի, գուցեև մեղմ, տարբերակից։ 2013-ին Ր. Հովհաննիսյանի հաղթանակի դեպքում Արցախն ու Շուշին արդեն վաղուց էինք հանձնել։ Ն. Փաշինյանի պոպուլիզմը չէր կարող չկործանել Արցախը։ Եթե 2018-ին ընտրություններում նա չէր հաղթում, ապա միևնույնն է՝ ԱԺ մտած մյուս 2 քաղաքական ուժերը նույն պոպուլիստներն էին։

Պոպուլիստ քաղաքական գործչին պետք է, որ նա ոչ թե ազգի հետ գործ ունենա, այլ ամբոխի, ժողովրդի։ Ազգն ունի գոյատևման կայուն սկզբունքներ, ժամանակակից աշխարհում հարատևելու տեսլական, սիստեմատիկ քրտնաջան աշխատանքի կարիք, լուռ ու մունջ իր խաչը տանելու կարողություն։ Այդ քրտնաջան աշխատանքի ընթացքում ազգն էվոլյուցիոն ճանապարհով ստեղծում է ինստիտուտներ, որոնք բացառում են խաբեությունն ու հանրային ռեսուրսների յուրացումը։ Ժողովուրդը հանրության գոյատևման ավելի հեղհեղուկ վիճակն է, անկանխատեսելի, ավերիչ, դրականը մերժող և վրեժխնդիր (ներքին)։ Ազգի դեպքում մարդիկ աշխատում և հաշվում են իրենց եկամուտները, մինչդեռ ամբոխները սիրում են հաշվել ուրիշների եկամուտները։

Ե՞րբ Շուշին, կրկին, հայկական կդառնա։ Երբ մենք վերստին հախուռն ժողովրդից ազգ կդառնանք»,- գրել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>