Ամենաբարձր ջերմաստիճանները սպասեք օգոստոսի 6-ին և 7-ին. (Տեսանյութ)
Հայաստանին Իրաքի տարածքից մոտենում է տաք օդի հերթական ալիքը: Ամենաբարձր ջերմաստիճանները սպասեք օգոստոսի 6-ին և 7-ին, Երևանում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում +40...+41, առանձին ցածրադիր հատվածներում նույնիսկ +42:
ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը խորհուրդ է տալիս ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից, օգտագործել շատ հեղուկներ: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:
Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից

