Սումգայիթում հրդեհը մոլեգնում է. բնակչությունը տարհանվել է
Ադրբեջանի Սումգայիթի շրջանի «Ազերսուն» արդյունաբերական պարկում հրդեհը շարունակում է մոլեգնել, բնակչությունը տարհանվել է:
Ըստ տեղեկությունների՝ մեկ հրշեջ ստորին վերջույթների այրվածքներով հոսպիտալացվել է Սումգայիթի քաղաքային շտապօգնության հիվանդանոց։ Ավելի ուշ նա դուրս է գրվել ամբուլատոր բուժման համար, կյանքին վտանգ չի սպառնում։ Առայժմ հրդեհի հետևանքով տուժածների հետ կապված այլ դիմումներ չեն ստացվել, նշել են վարչությունից։
Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության կայանի և շտապօգնության աշխատակիցները։

