Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար
17
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում

Ալիևի հայտարարությունը շատ ուշագրավ է՝ փաստացի իր աջակցությունն է հայտնում Փաշինյանին. Անժելա Էլիբեգովա. Տեսանյութ

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան օրեր շարունակ Ազատության հրապարակում է, որովհետև չի պատկերացնում, թե այս իրավիճակում էլ որտեղ կարող է լինել:

«Եթե մենք խոսում ենք Արցախի և Հայաստանի առջև ծառացած վտանգների մասին, ահազանգում և բարձրաձայնում ենք այդ խնդիրները, էլ որտե՞ղ պետք է լինենք: Տանը՝ համակարգչի դիմաց նստած, ես ինձ այլևս չեմ տեսնում: Եթե կա գործողություն, ես այդ գործողության մաս եմ դառնում, որովհետև շատերը դժգոհում էին, բողոքում էին, որ որևէ գործողություն չի արվում, փաստացի այսօր շատ հետաքրքիր մթնոլորտ է Ազատության հրապարակում: Այսօր տարբեր խմբեր մի գաղափարի շուրջ հավաքվել են Ազատության հրապարակում, բայց ամեն մեկը իր համակիրների, իր զինակիցների խմբով իր բողոքի ձայնն է բարձրացնում: Ցանկացած մարդ այսուհետ, որը ուզում է իր բողոքի ձայնը բարձրացնել, բայց չի ուզում, օրինակ, քաղաքական ուժերին միանալ, ունի հնարավորություն դա այլ ձևով արտահայտելու: Այս պահից սկսած ակնհայտ է, որ երբ ասում են՝ այստեղ այս մարդն է կանգնած, այնտեղ՝ այն մարդը, այստեղ չեմ գնա, այնտեղ չեմ գնա, արդեն բազմաթիվ հնարավոր այլ տարբերակներ կան, նույնիսկ՝ զոհված տղաների ծնողներն են Ազատության հրապարակում, կարելի է գնալ՝ աջակցել»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա նշեց, որ քաղաքական ուժերին պատճառ բերող և փողոց դուրս չեկող մարդկանց բացատրում է, որ կարող են միանալ, օրինակ՝ հացադուլ անող տղաներին, մասնակցել նրանց ստորագրահավաքին. «Նրանք անկախության սերնդի ձայնն են փորձում բարձրացնել, և իրենց դա հաջողվեց: Երբ ինձ ասում են, որ ոչ մի բան չի ստացվի, ես ասում եմ՝ այդ տղաների մոտ արդեն ստացվել է, իրենք ահռելի մեծ գործ են արել, արդեն կարողացել են շարժել հանրային տրամադրությունները, ապատիայից մարդկանց հանել»:

Էլիբեգովայի խոսքով՝ Փաշինյանի վերջին ելույթներից հետո մարդիկ այլևս պատրանքներ չունեն. «Տարօրինակ կլինի, եթե լինեն մարդիկ, որոնք ունենան պատրանքներ, թե ինչ է պլանավորվում Արցախի շուրջ: Ե՛վ այդ կարգավիճակի նշաձողի իջեցման շուրջ խոսակցությունները, և՛ հողեր հանձնելու շուրջ՝ առանց զոհերի, որոնք կարող էին չլինել և «սխալվեցին», այդ ամբողջ դիսկուրսից հետո փազլը դասավորվեց իր վերջնական կետում, և բոլորին պարզ դարձավ ամեն ինչ, էլ ոչ ոք պատրանքներ չունի»:

Նա նշեց, որ Ադրբեջանի պատկերացրած խաղաղության դարաշրջանը մեր պատկերացրածի հետ կապ չունի. «Իրենց պատկերացրած խաղաղության դարաշրջանում մենք պետք է կամ չլինենք այստեղ, կամ ապրենք կիսաստրուկի կարգավիճակում. Չունենանք ինքնապաշտպանական միջոցներ, բանակ, տնտեսություն, հնարավորություն՝ զարգանալու, որպեսզի հանկարծ մի օր մեր մեջ չառաջանա մեր հողերը հետ բերելու ցանկություն, մնանք միշտ վիզներս ծռած և Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր պահանջները կատարենք»:

Իլհամ Ալիևը հայտարարել է. «Եթե Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք դեռ մտածում են «ռևանշիզմի» մասին և դրա հիման վրա խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչումը, ապա մենք ստիպված կլինենք համարժեք քայլերի դիմել և չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:

Էլիբեգովան հիշեցրեց, որ մեկ տարի է՝ ադրբեջանական զորքերը ՀՀ սուվերեն տարածքում են, հետևաբար՝ Ալիևն ինչ ասում է՝ անում է. «Այս հայտարարությունը շատ ուշագրավ է՝ Ալիևը փաստացի իր աջակցությունն է հայտնում Հայաստանի գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին, ասում է՝ ես քո մեջքին կանգնած եմ, եթե ընդդիմությունը շատ մեծ թափ հավաքի, ես քեզ կօգնեմ, ես կսկսեմ պատերազմ կամ սադրանքներ առաջնագծում, որպեսզի, այսպես կոչված՝ ռևանշիստները, որոնք ուզում են ինձանից Արցախը խլել, դու իրենց կարողանաս հաղթել: Իր մեսիջի պարունակությունը դա է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>