18+ Թուրքական Տրապիզոնում ադրբեջանցին թեյարանի այգում սպանել է կնոջը. Տեսանյութ
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Տրապիզոնում Ադրբեջանի 34-ամյա քաղաքացի Էլվին Ումաևը թեյարանի այգում կրակել է կնոջ՝ 38-ամյա Թուրանա Ումաևայի գլխին։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զույգը ամուսնալուծության գործընթացի մեջ էր։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 22։00-ի սահմաններում։
4 ամիս առաջ բանտից ազատված Էլվին Ումաևը այգում հանդիպել է իր կնոջը՝ Թուրանա Ումաևային՝ ամուսնալուծությունից հետո երեխայի խնամակալության հարցերը քննարկելու համար։
Թեյարանում նստած ամուսինների միջեւ վիճաբանություն է սկսվել, ինչի արդյունքում Էլվին Ումաեւը ատրճանակից կրակել է Թուրանա Ումաեւայի գլխին։ Կինը դեպքի վայրում մահացել է, իսկ Էլվին Ումաևը ատրճանակով գնացել է ոստիկանական բաժանմունք և հանձնվել։
Zham.am

