Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Պատերազմ Արցախում
Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց»

Հանրային ծառայողին ստրուկի վերածելու հերթական նախաձեռնությունը

Մեր պետության համար օրհասական այս շրջանում պետության և սեփական ժողովրդի անվտանգությունն ապահովելու, երկիրը թշնամու հարձակումներից պաշտպանելու, պետական և ազգային շահերից բխող արտաքին քաղաքականություն վարելու փոխարեն կառավարության համար իրենց կողմից «ժողովրդավարության բաստիոն» հռչակված երկրում և այդ ժողովրդավարությունը միայն իրենց լոկալ շրջանակներում կիրառելու տեսանկյունից գործող իշխանության համար շարունակում է առաջնային լինել խոսքի ազատության տոտալ ճնշման նոր գործիքակազմի հնարումն ու ներդրումը: Այս մասին գրում է yerkir.am-ը։

Պարզվում է՝ կառավարությունն իր ողջ «իրավաստեղծ ու օրինաստեղծ ներուժի» կիրառմամբ կրկին զարկ է տվել իրավական նիհիլզմին՝ այս անգամ ներխուժելով հանրային ծառայության ոլորտ: Բանից պարզվում է, որ ՀՀ «հպարտ» քաղաքացուն «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում լիարժեք «երջանիկ» ապրելու համար աղի և սննդիկով ջերմաչափի օգտագործումը արգելելուց բացի խանգարում է նաև սեփական կարծիք ունենալը և, հատկապես, սեփական կարծիքի արտահայտումը: Այդ իսկ պատճառով ՀՀ քաղաքացու «դարդուցավով ապրող» Կառավարությունը «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները հաստատելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որի 1-ին կետով հաստատված հավելվածի «Հանրային ծառայողների վարքագծի պարտադիր կանոններ» 2-րդ բաժնի «Քաղաքական չեզոքություն և քաղաքական զսպվածություն» գլխում, ի թիվս մարդու սեփական կարծիքն արտահայտելու սահմանադրական իրավունքի սահմանափակման այլ դրույթների, նշվում է, օրինակ, որ «Հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ… սոցիալական էջերում քաղաքական որևէ կուսակցության օգտին կամ դրա դեմ գրառումներ կատարելուց, նմանատիպ գրառումներ հավանելուց կամ տարածելուց» կամ «Հանրային ծառայողը պարտավոր է… հրապարակայնորեն չարտահայտել իր քաղաքական տեսակետները» և այլն (Նախագիծն ամբողջությամբ հասանելի է հետևյալ՝ https://www.e-draft.am/projects/4098/about հղմամբ): Այս երկու դրույթներն ինքնին բավարար են Նախագծի հետապնդած միակ նպատակի՝ նոր ճնշումների, սպառնալիքների ազդեցությամբ մարդուն անհատական, առավել ևս պետականության կորստի այս օրերին ազգային դիմագիծ ունենալուց զրկելուն: Այդ իսկ պատճառով էլ մշակվել է կարծիքի արտահայտման ազատության սահմանադրական իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումներով լի այս Նախագիծը:

Մինչդեռ, մարդու կարծիքի արտահայտման ազատության հիմնարար իրավունքը և այն իրացնելու հիմնական միջոցները իրական ժողովրդավարական հասարակության գոյության և զարգացման կարևոր նախապայման են, այդպիսով ունեն ինչպես միջազգային իրավական, այնպես էլ սահմանադրաիրավական սկզբունքային նշանակություն։ Կարծիքի արտահայտման ազատությունը, որպես մարդու անօտարելի հիմնական իրավունք, ամրագրված ու երաշխավորված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային իրավական փաստաթղթերով: Մասնավորապես, ՀՀ Սամանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: Այնուհետև, նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Միևնույն ժամանակ, ՀՀ Սահմանադրությամբ մարդը ճանաչված է բարձրագույն արժեք, որից էլ հետևում է պետության պարտականությունը՝ հարգել, ապահովել և պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները: Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք (ՀՀ Սահմանադրություն, 3-րդ հոդված): Հիմնարար այս սկզբունքի հետ անքակտելիորեն կապված է մարդու արժանապատվության անօտարելիության սկզբունքը, որը հանդիսանում է մարդու բոլոր իրավունքների և ազատությունների հիմքը, կանխորոշում է իրավունքների և ազատությունների ինչպես բովանդակությունը, այնպես էլ դրանց իրացման սահմանները:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (19-րդ հոդված), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով (10-րդ հոդված), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով՝ կից կամընտիր արձանագրությամբ (19-րդ հոդված) ևս երաշխավորված է կարծիքի ազատ արտահայտման իրավունքը: Բացի այդ, կարծիքի արտահայտման ազատության երաշխավորման միջազգային և տարածաշրջանային համապատասխան չափորոշիչներ են սահմանված ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած հանձնառություններում (օր.՝ ԵԱՀԿ Մարդկային չափանիշի խորհրդաժողովի Մոսկվայի և Կոպենհագենի խորհրդակցությունների, համապատասխանաբար՝ 3.10.1991թ. և 29.06.1999թ. ընդունված փաստաթղթերը), Եվրոպայի խորհրդի քաղաքական մարմինների կողմից ընդունված հանձնարարականներում (օրինակ՝ ԵԽ Նախարարների կոմիտեի՝ Լրատվամիջոցների կողմից նախընտրական քարոզարշավի լուսաբանման հետ կապված միջոցների մասին թիվ R 99(15) հանձնարարականի՝ վերանայված թիվ CM/Rec(2007)15 հանձնարարական) և այլն:

Մասնավորապես, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածում կարծիքի ազատ արտահայտման իրավունքի երաշխավորումից զատ նախատեսվում են նաև այս իրավունքին միջամտելու ինչպես ձևերը՝ «ձևականություններ, պայմաններ, սահմանափակումներ կամ պատժամիջոցներ», իրավաչափ նպատակը՝ «պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելը», այնպես էլ պայմանները՝ «նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում» բացառապես նշված իրավաչափ նպատակի ապահովման համար:

Վերը նշվածից հետևում է, որ կարծիքի արտահայտման ազատության սահմանադրական իրավունքին այս միջամտությունը պետք է դիտարկվի հետևյալ չափանիշների համատեքստում. 1) արդյո՞ք միջամտությունը նախատեսված է օրենքով, 2) արդյո՞ք միջամտությունը հետապնդում է իրավաչափ նպատակ, 3) արդյո՞ք ընտրված միջոցը բավարար և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար: ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԵՐԵՔ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԱՆԵՐԿԲԱՅՈՐԵՆ «ՈՉ» Է:

Հարկ է նշել, որ Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է, որ՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

Այսպիսով, միանշանակ պետք է փաստել, որ կարծիքի արտահայտման ազատությունը ոչ միայն մարդու իրավունքների ու ազատությունների, այլև հանրային շահերի համակարգում սկզբունքային կարևորության բաղադրիչ է, որի երաշխավորումը սահմանադրաիրավական և միջազգային իրավական պահանջ է։ Անդրադառնալով կարծիքի արտահայտման ազատության սահմանադրաիրավական բովանդակությանը` ՀՀ Սահմանադրական դատարանը կարևորել է այդ ազատության երաշխավորումը ոչ միայն անձի սուբյեկտիվ իրավունքների իրացման, այլև հանրային իրավական հարաբերությունների կարգավորման շրջանակներում՝ արձանագրելով որ. «…Հանրային տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության և հանրության առջև պատասխանատու պետական կառավարման թափանցիկության էական նախապայմաններից է։ Հասարակական կարծիքի միջոցով իրականացվող ժողովրդավարական վերահսկողությունը խթանում է պետական իշխանության գործողությունների թափանցիկությունը և նպաստում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հաշվետու գործունեությանը» (ՍԴՈ-1010,06.03.2012թ.): Այնուհետև մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարանը փաստել է, որ «…Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի կոնվենցիան, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին 1966 թվականի դաշնագիրը և միջազգային մյուս համապատասխան փաստաթղթերը, յուրաքանչյուրի՝ ազատորեն արտահայտվելու, այդ թվում սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունն ամրագրելով, դրա իրականացման կարևոր երաշխիք են դիտում պետական մարմինների միջամտության բացառումը:» (ՍԴՈ–278, 11.01.2001թ.)։

Ակնհայտ է, որ Նախագծով նախատեսված սահմանափակումները սահմանադրականության տեսանկյունից չեն կարող գնահատվել որպես համարժեք սահմանափակվող այնպիսի հիմնարար իրավունքի նշանակությանը, ինչպիսին է կարծիքի արտահայտման ազատությունը: Այն չի կարող գնահատվել որպես Սահմանադրության 75-րդ հոդվածի իմաստով հիմնական իրավունքի և ազատության արդյունավետ իրականացման անհրաժեշտ կառուցակարգ կամ պիտանի և անհրաժեշտ՝ Սահմանադրությամբ սահմանված որևէ նպատակի հասնելու համար:

Իրավական պետությունում Նախագծի հեղինակները պարտավոր էին հաշվի առնել Սահմանադրությամբ, միջազգային իրավական ակտերով ամրագրված վերոգրյալ կարգավորումները, այդ առթիվ առկա Սահմանադրական դատարանի դիրքորոշումները և արդյունքում չներկայացնել նման Նախագիծ, սակայն «Ժողովրդավարության բաստիոն» և «երջանկության օրրան» Հայաստանի Հանրապետությունում պատկերն այլ է: Անհեթեթ մի պատկեր է, որտեղ հիմնական իրավունքի սահմանափակումը կատարվում է ենթաօրենսդրական մակարդակում, մինչդեռ Սահմանադրության ուղղակի պահանջ է սահմանափակումը բացառապես օրենքով կատարելը, այնուհետև նախատեսվող սահմանափակումները համաչափ չեն և չեն բխում ինչպես ներպետական օրենսդրության, այնպես էլ միջազգային իրավունքի ժողովրդավարական սկզբունքների էությունից, ոչնչացնում են մարդու հիմնական իրավունքի բովանդակությունը: Մինչդեռ, հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումներ միայն օրենքի մակարդակում նախատեսելիս Սահմանադրությամբ ամրագրված չափորոշիչներն ու ուղենիշերը պետք է լինեին առաջնորդող, որոնք հստակ ամրագրված են Սահմանադրության 75-րդ, 76-րդ, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներում և 81-րդ հոդվածի 2-րդ մասում:

Ցավոք, ինչպես տեսնում ենք՝ վաղուց զարկ է տրված իրավական նիհիլիզմի նշաձողի աննախադեպ բարձրացմանը եվ իրավական պետության նշաձողի գահավիժող իջեցմանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>