Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

«Պահը պահանջւում է». Հացադուլավոր երիտասարդներն այսօր ժամը 19։30–ին քննարկման են հրավիրում Ազատության հրապարակ. Տեսանյութ

Հացադուլից մեկ օր անց արցախյան երրորդ պատերազմի մասնակիցներ Արթուր Ավագյանի ու Նվեր Կիրակոսյանի ինքնազգացողությունը լավ է. «Շտապ օգնության երեք բրիգադ երեք անգամ ստուգել են, ամեն ինչ նորմալ է։ Տրամադրությունը գերազանց է»,-այսօր՝ ապրիլի 19-ին, Ազատության հրպարակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Նվեր Կիրակոսյանը, որ պատերազմի ժամանակ Եղնիկներում հրամանատար էր, իսկ հիմա աշխատում է ՏՏ ոլորտում, բարձր վարձատրվում։

Հացադուլի առաջին օրը ծայրահեղ քայլի դիմած տղաները դրական են գնահատում. ուշադրություն են հրավիրել խնդրի վրա, խոսել են մոտ քսան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

«Ներկայացրեցինք, որ մեր գործը վերանձնային է, վերկուսակցական։ Ես և Արթուրն այս պահին ոչ թե անձեր ենք, այլ մտահոգության մարմնացումն ենք»,-ասաց Կիրակոսյանը։

Ինչո՞ւ են տղաներն այդ քայլին դիմել հենց այսօր ու հենց Ազատության հրապարակում. «Մեր ռեակցիայի համար հիմք է հանդիսացել Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը։ Մենք կարող էինք մեր բողոքի ակցիան անցկացնել նաև Մատենադարանի դիմաց կամ մեկ այլ վայրում, որպեսզի չնույնականացնեն այս կամ այն ուժի հետ, բայց մենք այդ խիզախությունը մեզ վրա վերցրել ենք, որպեսզի ժողովրդին ազդակ ուղարկենք, որ, եկել է պահը, որ վեր կանգնենք անձերից։ Եկել է պահը, որ կուսակցական դիրքորոշումներից. Մեր պատկանելիությունից վեր  կանգնենք, քանի որ գործ ունենք մեր բացարձակ արժեքի հանդեպ վտանգի հետ»,-ասաց Նվերը։

Նրա խոսքով, անցած օրվա ընթացքում իրենց մոտեցել են բազմաթիվ քաղաքացիներ. «Երբ եկել ենք այստեղ ես ու Արթուրը, մեզ հետ ունեցել ենք պայուսակներում հագուստ, երկու շիշ ջուր ու Արցախի դրոշը։ Բազմաթիվ մարդիկ մեզ տալիս էին տաք շորեր, քնապարկեր, ջուր... են տալիս, մեզ մոտենում են տատիկ-պապիկներ։ Նրանք հորդորում են դադարեցնել, բայց նրանց աչքերում լույս ենք տեսնում։ Մենք շարունակում ենք հացադուլը, մեր մեսիջը մնում է նույնը։ Մեր խնդիրը երիտասարդության հետ է. մենք իրենց ենք դիմում: Մենք մեր խնդիրը կհամարենք կատարված, եթե այստեղ հավաքվի այն կրիտիկական զանգվածը, որը պատկերացնում ենք»,- ասաց Կիրակոսյանը։

Արթուր Ավագյանն էլ նշեց, երբ հետ հայացք են գցում Ղարաբաղյան առաջին պատերազմին, լցվում են հպարտությամբ ու նախանձով այն անհատների նկատմամբ, որոնք  կարողացել են հաղթանակ կերտել, Արցախ պահել. «Անկախության սերունդը արցախյան շարժման ծնունդն է։ Հիմա մենք ասում ենք՝ անկախությունը նախ հոգեվիճակ է, որից բխում է կարգավիճակ։ Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշ բարձրացնի, իր դիրքորոշումը հայտնի այս ամեն ինչի մասին, քանի որ դեռ իր կարծիքը չի ասել։ Մենք ասում ենք, որ անկախության սերունդը պետք է ասի իր ծանրակշիռ խոսքը։ Մենք ասում ենք՝ տղե՛րք, այն, ինչ դուք անում եք մինչեւ էսօր, անլուրջ է: Դուք մի հատ նայեք ինչ է արվել Արցախ ունենալու համար, Արցախ պահելու համար եւ ինչ եք դուք անում որպես ժառանգորդ: Պահը պահանջում է համարժեքություն, որ անկախության սերունդը պայքարի դրոշակ վերցնի»,-ասաց նա։

Արթուր Ավագյանի և Նվեր Կիրակոսյանի  կոչի մեջ մասնավորապես նշվում է․

«Կոչ ենք անում բոլոր համալսարանականներին, դասախոսներին, մանկավարժներին, մեր ծառայակից ընկերներին, երիտասարդ ինֆլյուենսերներին, ովքեր անհոգ կոնտենտի տարածման ջատագովներն են, IT  համայնքի ներկայացուցիչներին, արվեստի գործիչներին, մտավորականներին, ովքեր հանդիասանում են անկախության սերնդի արժեհամակարգի կրողը, այսօր ժամը 19․30-ից մինչև 21․00-ն գալ հանրային քննարկման, թեման է «Անկախության սերնդի հանձնառությունը ստեղծված իրավիճակում»։ Բոլորին կոչով դիմում եմ, միացեք այդ քննարկմանը։ Այստեղ մենք կհասկանանք՝ ունե՞նք այդ սերունդը և մտահոգվա՞ծ է այդ սերունդը, թե ոչ։ Քանի դեռ կա ապատիա, մենք շարունակելու ենք մեր պայքարը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>