Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Ձերը պատմության մայթեզրին հայտնված ազգակործանի խարանն է. Տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՆՏԱԺ, ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏԵՌՈՐ ԵՎ ՈՒՐԱՑՈՒՄ, ԿԱՄ ԼՍԵԼՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՎԹԱԾՆԵՐԻՆ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

ա/Միջազգային հանրությունը մեզ չի աջակցում, որովհետև մենք չենք ընդունում Թուրքիայի մեծագույն դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ 

Սա մաքուր թուրք-ադրբեջանական նարատիվ է, միջազգային իրավունքի տգետ ինտերպրիտացիա, հակապետական դիրքորոշում և մանիպուլյացիա։ Բայց ավելի շուտ՝ սթափ գիտակցված խեղաթյուրում, ազգային շահերի ուրացում։ 

«Արցախի խնդիրը երբեք որպես տարածքային խնդիր չի ձևակերպել, այլ խարսխվել է ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի վրա, այն ամրագրվել է Արցախի ժողովրդի սեփական հայրենիքում ապրելու իրավունքն ամրագրող հնարաքվեով։ Հիշեցնեմ, որ յուրաքանչյուր ազգ միջազգային իրակունքի պաշտպանություն է ստանում՝ ինքնորոշման մասին իր կամքն արտահայտելու պահից։ Ազգերի ինքնորոշման իրավունքը իրավական նորմ է, պարտադիր է ՄԱԿ-ի անդամ պետությունների, ինչպես նաև այն պետության համար, որի կազմում ինքնորոշվել է ազգը։ ԼՂ ժողովուրդը 1991 թ․ սեպտեմբերի 2-ին, հիմք ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնորոշման մասին դրույթները, հռչակել է իր անկախ պետականությունը։ 

բ/«խաղաղության» վարքագիծ, որը նիկոլը փորձում է հիմնավորել սոցիալ-հոգեբանական մոտիվներով։

Իսկ ու՞ր մնացին քաղաքական/անվտանգային, գոյաբանական/ մոտիվները։ Ո՜չ Բրյուսելում, ո՜չ դրան նախորդող և ոչ մի բարձր մակարդակի հանդիպումներում բանակցային սեղանի շուրջ նա չի խոսել, չի փաստարկել և հիմնավորել թուրքական ագրեսիան, վարձկանների, ֆոսֆորային զենքերի, Արցախում իրակնացվող հայաթափման, էթնիկ զտման քաղաքականությունը։ Ինչո՞ւ պետական մակարդակով միջազգային հարթակներով նա չի բարձրաձայնել այն պատերազմական հանցագործությունների մասին, որ իրականացվել է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից / Նյու Յորք, Սոչի, Բրյուսել/։

Իսկ սոցիալ-հոգեբանական մոտիվները ներքին օգտագործման են, ուղղված են սեփական ժողովրդի դեմ․ վախի, անելանելիության ու նոր պատերազմի և ցեղասպանության սպառնալիքով նվաստացնել ու ոչնչացնել ժողովրդի դիմադրելու կամքը։ Թե ում է ձեռնտու և ում շահերն է ապասարկում այս վարքագիծը, դարձյալ պարզ է, աներկբա։

գ/ Միջազգային հանրությունը հորդորում է մի փոքր իջեցնել ԼՂՀ կարգավիճակի հարցում մեր նշաձողը, այդպիսով ապահովելով մեծ կոնսոլիդացիա։ 

Ե՞վ․․․ իսկ ի՞նչ բովանդակություն ունի այդ նոր նշաձողը։ Նախկիններին բանակցային գործընթացից Արցախը դուրս թողնելու մեջ մեղադրող, «Արցախը Հայաստան է ու վերջ» կարգախոսով (և ոչ միայն) պատերազմը սրընթաց արագացրածը, ի՞նչ քաղաքական բարոյականությամբ և ի՞նչ մանդատով է լիազորված միանձնյա որոշելու Արցախի ճակատագիրը։ 

Իշխանությունների բանակցային բովանդակությունը խարսխված է խաղաղության մերկ մուրացկանության վրա։ Եթե հընթացս կազմաքանդել ես բանակը, հանրային պառակտումը հասցել վերբալ քաղաքացիական պատերազմի, եթե պետականության ինստիտուտների կազմաքանդումն այդքան ցցուն է, միջազգային վարկանիշդ՝ զրո, մնում է քաղաքական մուրացկանությունը, ուր նշաձողեր այլևս չկան։ 

Պարտվածի առջև պայմաններ են դնում, որ թե՝ նշաձողեր․․․ Մանավանդ, երբ այդ պարտվածն հանուն իշխանության պատրաստ է ամեն բանի։

դ/ Աշխարհի շատ ժողովուրդներ կանգ են առել, գոհ ու երջանիկ են իրենց սահմաններով, արդար են համարում դա։ 

Գուցե աշխարհի շատ ժողովուրդներ գոհ և երջանիկ են, բայց հաստատ ոչ Հայ ժողովուրդը։ Արդար համարե՞լ․․․Սա նշանակում է մերժել և ուրանալ պատմական անցյալը, սա նշանակում զրոյացնել Ցեղասպանության փաստը, նրա քաղաքական հետևանքները, հայ ժողովրդի քաղաքական, բարոյական, հոգևոր իրավունքները, արժանապատվությունը։ Սա նշանակում է ոչ միայն հրաժարվել Անկախության հռչակագրից, այլև օրինականացնել և արդարացնել այսօր Հայաստանի տարածքներ ադրբեջանական զորամիավորումների ներժուժումը, շարունակվող ֆաշիզմը, Ադրբեջանի պաշտոնական շրջանակների կողմից Հայաստանի տարածքների և հատկապես Սյունիքի նկատմամբ չդադարող հավակնությունները։ 

Ոչ, սա ոչ թե խաղաղության հիմնավորում է, այլ պատերազմի ու ցեղասպանության սպառնալիքով ժողովրդի վերջնական մանկուրտացում և ստորացում։ 

ե/«44 -օրյա պատերազմից հետո պետք է շարունակեմ առաջնորդել երկիրը, սա է առաքելությունը, խաչը․․․»

Մուրճի, դատական մամլիչի, ռեպրեսիաների, ատելության, համատարած վախի, ծեծուջարդի, ատելության և հայհոյանքի, շանտաժի, փողոցային խուժանի արթնացման, պատերազմի սպառնալիքի, հետպատերազմյան դեպրեսիայի, ազգային ֆրուստրացիայի, ընտրական կեղծիքների, անցյալի հրեշայնացման պայմաններում ընտրվածը մեկ սրբություն ունի և մեկ խաչ․ դա ամեն գնով իշխանությունը պահելու հրեշավոր մոլուցքն է։ Դա քաղաքականությունից բարոյականության իսպառ բացակայության իրողությունն է, դա ազգային շահերի դավաճանության մոլուցքն է, դա անվտանգային և գոյաբանական շահերը կազմաքանդելու մոլուցքն է։ Սա առաջնորդություն է դեպի ոչ մի տեղ․․․

զ/ Չեն բացառվում Հայաստանի և Արցախի դեմ նոր տարածքային պահանջներն ու ագրեսիան․․․

Ավաղ՝ այո։ Այսպես է լինելու քանի դեռ Հայաստանում իշխում է պարտության ուժը, քանի դեռ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն իրականացնում են մարդիկ, ովքեր թուրանական ճարտարապետության կամակատարներն են, ովքեր փառասեր են, տգետ ու ոչնչատեսիլ, ովքեր սեփական իշխանության համար պատրաստ են ուրանալ անցյալը, սևացնել ապագան, մարդիկ, որոնց ճանապարհին ատելություն է, մահեր և կործանում, մարդիկ, ովքեր միջազգային հարթակներում մեր շահերը պաշտպանելու կամք, իմացություն և կորով չունեն։

Եվ, այնուամենայնիվ, ՔՊ-ին և նրա առաջնորդին ոչ ոք մեր ազգային շահերն ուրանալու, մեր արժանապատվությունը նվաստացնելու, պետականության գոյությունն ու Արցախի ինքնորոշումը հարցականի տակ դնելու իրավունք ու մանդատ չի տվել։

Ձերը ոչ թե խաչն է և առաքելությունը, այլ պատմության մայթեզրին հայտնված ազգակործանի խարանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>