Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Փաշինյանի ելույթի վտանգավոր շեշտադրումները

Yerevan.Today-ը Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից ունեցած ելույթից ուշագրավ տողեր է առանձնացրել, որոնք փաստում են Արցախից մնացած վերջին մասնիկը, արցախահայությամբ հանդերձ, հակառակորդին զիջելու պատրաստակամության ու իր կողմից առաջ քաշվող նվազագույն պայմանների մասին:

  • Մենք օպերատիվ ձևով քննարկել ենք Հայաստանին փոխանցված խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների վերաբերյալ Ադրբեջանի պատկերացումները ու արձանագրել, որ այդ առաջարկություներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա։
  • Մեր բոլոր՝ հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը:
  • Միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք։ Ակնկալում է նաև, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն ԼՂ ապագայի որոշման ու կառավարման հարցերում:
  • Հանձնելով 7 շրջանները՝ գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով՝ փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա:
  • Իրավիճակի բարդությունն այն է, որ սրանով պատմությունը չի ավարտվում... ժողովրդի հետ այդ մասին խոսելը, զիջումների անհրաժեշտության մեջ ժողովրդին համոզելը և երրորդ հարցը՝ այդ ամենը կյանքի կոչելը:
  • Մենք արձանագրել ենք, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել, և Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է: Եվ հետևաբար, Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների ապահովումը և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը:
  • Մի շատ կարևոր նրբություն արձանագրենք. Որ եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած, մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց:
  • Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով համաձայնություն է տրվել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները սկսեն խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները:
  • Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումով մենք իլյուզիաներ չունենք, որովհետև չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել՝ դա դարձնելով Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիվ գործողությունների առիթ:
  • Նույն հաշվարկը ունենք նաև դելիմիտացիայի աշխատանքների կապակցությամբ, որովհետև չենք բացառում, որ Ադրբեջանը այդ գործընթացը օգտագործի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպելու համար՝ դե յուրե հայտարարելով, որ ոչ մի տարածքային պահանջ էլ չունի:
  • Սահմանների ճշգրտման հարցում նախ պետք է ճշտենք Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումները, պաշտոնապես արձանագրենք այդ նույն հարցում Հայաստանի դիրքորոշումները:
  • Մեր դիրքորոշումներում լինել մաքսիմալ լեգիտիմ, այսինքն սահմանների ճշգրտման հարցում օգտագործել միայն դե յուրե նշանակություն ունեցող փաստեր ու փաստարկներ: Ի՞նչ է սա նշանակում... Որ դելմիտացիայի գործընթացում հիմնվել Հայաստանի տարածքի ճշգրտման համար դե յուրե նշանակություն ունեցող փաստերի և ոչ թե ցանկությունների կամ զրույցների վրա։
  • Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է, խնդրում ենք մեր վրա հույս չդնել, մենք չենք կարող ձեզ օգնել։
  • Դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը ունենալու է կրկնակի մանդատ, այդ թվում՝ սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովումը: Սա նշանակում է, որ հանձնաժողովը սահմանային իրավիճակի մոնիտորինգի որոշակի լիազորություն է ունենալու, անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի այս գհործընթացում նաև միջազգային փորձագիտական ներուժ ներգրավել:
  • Սոտք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը անշուշտ Զինված ուժերի և կառավարության ձախողումն է: Բայց այն, ինչպես տեղի ունեցածին արձագանքեց ՀԱՊԿ-ը, կարծում եմ ձախողում էր նաև այդ կազմակերպության համար:
  • Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս խնդրո առարկա հատվածում մոնիտորինգ իրականացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտավախությունը, թե Հայաստանի անվտանգության համակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի՝ մնալով դիտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ մինչև օրս ՀԱՊԿ-ը նույնիսկ դիտորդի կարգավիճակով որևէ ձևով այս իրավիճակը չի հասցեագրել:
  • Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ներկա գտնվել Սոտք-Խոզնավար հատվածում՝ իրական սպառնալիքներ ստեղծելով ՀՀ անվտանգության համար: Բայց օկուպացիայի տակ հայտնված 45 քառակուսի կիլոմետր տարածքները, ցավոք, միակը չեն ՀՀ-ում: Դեռևս 90-ականների սկզբից, ևս շուրջ 70 քառակուսի կիլոմետր տարածքներ գտնվում են այդ կարգավիճակում :
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>