Ալեն Սիմոնյանը սպառնում է ընդդիմության աշխատավարձը կտրել․ ընդիմադիրները մեկնեցին Արցախ
Դիտել նաև
Ալեն Սիմոնյանը կմեկնի Թուրքիա
Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը եւ Տիգրան Ավինյանը անվայելուչ պահվածք են դրսևորել
Ալեն Սիմոնյանը Մոսկվա այցից առաջ «զադնի է դրել»
Մարգարիտա Սիմոնյանը լուսանկար է հրապարակել առանց կեղծամի
Ալեն Սիմոնյանի՝ Քննչական կոմիտե ուղարկած բողոքում առնվազն 5 սխալ կա
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ անհարգելի են համարելու ընդդիմադիր պատգամավորների՝ Արցախ մեկնելու համար բացակայությունները։
«ԱԺ աշխատակազմի հետ կքննարկենք այս բացակայությունները ոչ հարգելի ճանաչելու հարցը»,-ասաց ԱԺ նախագահը։
Սիմոնյանի խոսքով, ԱԺ-ի այս քառօրյայում կարևոր հարցեր կան, ինչպիսիք են Կառավարության հետ հարցուպատասխանը, վարչապետի և կառավարության զեկույցը։
Սիմոնյանն ասում է՝ նիստերի բոյկոտը ապացույցն է ընդդիմության անգործության։
Հիշեցնենք, խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին ու քվեարկություններին, և մեկնելու են Արցախ ու ՀՀ սահմանամերձ մարզեր։
Սեյրան Օհանյանն ու ընդդիմադիր մյուս պատգամավորները Արցախի դրոշներ տեղադրեցին սեղաններին:

