«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն անուղղակի հաստատում է՝ կառավարության հետ քաղաքական կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված լինելը

Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Սոթքի հանքավայրի ճնշող մեծ մասը կորցրած «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, հիմնական բաժնետեր Տրոցենկոյի՝ ՀՀ կառավարության հետ քաղաքական կոռուպցիոն գործարքից հետո, «մոռացել է» կրած վնասների մասին, գրում է «Փաստինֆո»-ն։

«2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում Սոթքի հանքի մի մասն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Մասնավորապես՝ բրիտանական Անգլո Աժիան Մայնինգ ընկերությունը հայտարարել էր՝ հանքավայրի ավելի քան 75%-ը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո և Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությունը Սոթքում չի իրականացնում որևէ աշխատանք։

Փորձագիտական շրջանակների կողմից գնահատականներ էին հնչում, որ «Գեոպրոմայնինգն» ունի իրավական բոլոր հիմքերը միջազգային արբիտրաժային դատարան դիմելու համար, քանի որ ՀՀ կառավարության գործողությունների հետևանքով կրել է զգալի նյութական վնաս։

«Ջի Փարթներս» իրավաբանական ընկերության տնօրեն Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չէր բացառում այն հեռանկարը, երբ ներդրողներն իրենց վնասի դիմաց միջազգային դատական ատյաններում ահռելի փոխհատուցման պահանջներ կներկայացնեն Հայաստանի դեմ` կնքված միջազգային համաձայնագրերի շրջանակում։ Ընդ որում` հնարավոր պահանջվելիք փոխհատուցման գումարը, ըստ նրա, կարող է կազմել 3 մլրդ դոլարից մինչև 5 մլրդ դոլար, ինչը վճարվելու է Հայաստանի հարկատուների հաշվին։

Ու հանկարծ տեղի է ունենում բիզնեսի վերաբաշխում. խիստ կասկածելի հանգամանքներում Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերության բաժնետոմսերի մեծ մասը, առանց մյուս բաժնետերերի գիտության ու համաձայնության, վաճառվում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության բաժնետեր Ռոման Տրոցենկոյին, նույն ինքը՝ Ռուսաստանում, ըստ ռուսական մամուլի, պետական մարմինների միջամտությամբ, բիզնեսներ խլելու գործում վարպետացած ռուս օլիգարխ Ռոման Տրոցենկոյին, ինչի հետո կարծես լռության մատնվեց Սոթքում կրած վնասների հանգամանքը։

«Փաստինֆո»-ն դեռևս մարտի 16-ին գրավոր հարցում է ուղարկել «Գեոպրոմայնինգ» ԲԲԸ նախագահ Ռոման Խուդոլիին՝ կապված կապիտուլյացիոն ակտի հետևանքով ընկերության իրավունքների խախտման, կրած վնասների, Սոթքի հանքի շահագործման հարցերի առնչությամբ, սակայն ընկերությունը կասկածելի գործարքների արդյունքում այլևս չունի որևէ ասելիք։

Ընկերությանը, մասնավորապես, խնդրել էինք հայտնել, թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ ամրագրված դրույթների իրականացման արդյունքում GeoProMining ընկերության շահերն ու իրավունքները արդյոք խախտվել են, որքան է կազմել ընկերության կրած վնասը։ Խնդրել էինք առանձին նշել փաստացի կրած նյութական վնասի չափը և թե որքան եկամուտից է զրկվել նշված եռակողմ հայտարարության արդյունքում հանքի տարածքի մի մասը ադրբեջանական հսկողությանը հանձնելու հետևանքով, ինչ քայլեր են ձեռնարկել ընկերության խախտված իրավունքները պաշտպանելու, կրած կորուստների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Փորձել էինք պաշտոնապես պարզել, թե որն է պատճառը, որ փոխհատուցման հարցով հայց չեն ներկայացրել միջազգային համապատասխան ֆինանսական կառույցներին, արբիտրաժային դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության, առավել ևս, երբ փորձագետների գնահատմամբ, ընկերությունն ուներ հայցը շահելու գրեթե երաշխավորված հնարավորություններ: Հետաքրքրվել էինք նաև, թե որևէ ձևաչափով ՀՀ իշխանությունների հետ գրավոր կամ բանավոր, պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես քննարկվել է արդյոք Սոթքի հանքի շահագործման անհնարինության, հասցված վնասների փոխհատուցման, անձնակազմի պահպանման, հանքի շահագործման ընթացքում անվտանգության ապահովման և հարակից այլ հարցեր:

Ընդ որում, տեղեկություններ կան, որ, այնուամենայնիվ, մտադրություն և որոշում ունեցել են ՀՀ կառավարությունից փոխհատուցում պահանջելու հայց ներկայացնել, սակայն 2021 թ. ընթացքում հրաժարվել են այդ մտքից և մենք հետաքրքրվել ենք, թե որն է որոշումը վերանայելու դրդապատճառը, և արդյոք այն կապ ունի ընկերության կողմից ԶՊՄԿ մասնաբաժնի ձեռքբերման գործարքի հետ:

Մեկ այլ հարցով փորձել էինք պարզել, թե մեծ վնասներ կրած ընկերության՝ ՀՀ կառավարության նկատմամբ շռայլությունն ինչով է պայմանավորված։ Ընկերությունը զրկվել է Սոթքի ոսկու հանքի պաշարների 75 տոկոսը շահագործելու հնարավորությունից և ըստ այդմ` համապատասխան ծավալի ակնկալվող եկամուտներից, սակայն Գեոպրոմայնինգ ընկերությունը 2021 թ. Սեպտեմբերին, գործարքին զուգահեռ, հայտնեց, որ աշխատատեղեր չի կրճատելու, իսկ սեպտեմբերի 30-ին կնքված ԶՊՄԿ գործարքով անգամ ՀՀ կառավարությանը փաստացի նվիրաբերեց նոր ձեռքբերած ակտիվի զգալի մասնաբաժինը:

Բացի այդ՝ ընկերությանը հիշեցրել ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը, որը տարիներ շարունակ հայտարարում էր Սոթքի հանքավայրի շահագործման հետ կապված «Գեոպրոմայնիգին» դատի տալու մասին և Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից էկոլոգիական խնդիրների առաջացման մասին, ընկերության խմբին պատկանող «Արդյունաբերական ընկերության» կողմից ԶՄՊԿ-ի մասնաբաժին ձեռք բերելուց հետո դադարեցրեց նման հայտարարություններով հանդես գալը և փորձել ենք պարզել, թե ինչով են դա պայմանավորում, որևէ աշխատանք կատարվե՞լ է արդյոք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորելու ուղղությամբ։

Գեոպրոմայնինգ ընկերությունը ձգձգելով խուսափել է պատասխանել նշված հարցերին՝ դրանով իսկ անուղղակի հաստատելով ՀՀ ներկայիս իշխանությունների հետ ստվերային պայմանավորվածությունների մասին մեր կասկածները, կոռուպցիոն գործարքի գնալու հանգամանքը։

Հիշեցնենք՝ դեռևս 2021 թվականի օգոստոսին դատարանը վարույթ էր ընդունել ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատիրոջ հայցը՝ ԶՊՄԿ ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վաճառքի դեպքում դրանք ձեռքբերելու նախապատվությունը տալ իրեն՝ որպես բաժնետեր։ Իսկ որպես հայցի ապահովման միջոց ներկայացրել նաև բաժնետոմսերի վաճառքի վրա արգելանք դնելու մասին միջնորդություն, ինչը բավարարվել էր։ Ու մինչ դատարանը քննության առարկա կդարձներ բուն հայցը՝ սեպտեմբերի վերջերին մեկ այլ դատարան անհապաղ նիստ է հրավիրել ու վերացրել 75 տոկոս ու բաժնետոմսերի վրա դրված արգելանքը, ինչից հաշված ժամեր անց հայտնի է դարձել, որ դրանք ձեռք է բերել Տրոցենկոն ու անգամ հասցրել մի մասը նվիրել ՀՀ կառավարությանը, իսկ թե ինչի դիմաց պարզ չէ», - գրել է կայքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>