«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Ինչ ցույց տվեց հանրահավաքը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կազմակերպած հանրահավաքը տվեց մի շարք հարցերի պատասխան ու որոշ եզրահանգումներ անելու հնարավորություն։

1.Հանրահավաքին եկած մարդկանց քանակը շուրջ 20 հազար էր։ Նման դեպքերում ընդունված է ասել, որ հանրահավաքը ստացվեց։

Մարդկանց քանակը և ամենակարևորը՝ որակը բարձր էր։ Սա վարչական լծակներով զոռով բերովի զանգվածը չէր։ Շարքերում կային բարձր էներգետիկա, վճռականություն և մեծ սպասում։

2.Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժերը գտնվում են խորհրդարանում։ Լա՞վ է դա, թե՞ վատ, այլ խոսակցության թեմա է։ Փաստն այն է, որ այս պահին Հայաստանի ընդդիմադիր դաշտում դոմինանտ դերակատարում ունի խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» դաշինքի գլխավորությամբ։

Ոչ մի քաղաքական ուժ, այդ թվում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», չի կարող նման բազմամարդ հանրահավաք կազմակերպել, եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը զոռով ու ֆինանսավարչական լծակներով իր «նախիրը» չքշի հանրահավաքի։

Սա և՛ լավ, և՛ վատ լուր է տիտղոսային ընդդիմության համար։ Հանրահավաքը ցույց տվեց, որ սպասումներ կան այս ընդդիմությունից և այդ սպասումներն այս վիճակի փոփոխությունն է՝ ներառյալ իշխանափոխությունը։ Բայց այդ սպասումները երկար չեն կարող ձգվել։ Ընդդիմությունը ժամանակային կրեդիտ ունի, որը կարող է սպառվել, եթե առարկայական արդյունքներ չգրանցվեն։

3.Հանրահավաքում ներկայացվեցին ընդդիմության պատկերացումներն Արցախի հարցի, Հայաստանի անվտանգային համակարգի կարմիր գծերի, հայ–ադրբեջանական, հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Հստակ երևաց այն տարբերությունը, որը կա իշխանության ու ընդդիմության միջև։ Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով ալիևաբար «հիմնավորում» է, որ «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան»։ Ընդդիմության համար անընդունելի է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

Բազմաթիվ այլ հարցերում էլ իշխանության և ընդդիմության մոտեցումներն արմատապես տարբերվում են։ Իշխանություններն առաջնորդվում են «Խաղաղություն՝ Երևանի գնով» սկզբունքով, իսկ հակառակ կողմի համար խաղաղությունը պետք է արժանապատիվ լինի, այսինքն՝ ոչ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու, ՀՀ տարածքային ամբողջկանության, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու և այլ կենսական հարցերի հաշվին։

Նիկոլի պատրեկացրած խաղաղությունը պատերազմաբեր ու պարտվողական է։ Ընդդիմությանը՝ ճիշտ հակառակը։

4.Հանրահավաքի մասնակիցների ու հարթակի միջև որոշակի խզում կա։ Շարքերը պահանջում են հիմա և ամբողջը, հարթակը դեռ պատրաստ չէ դրան, բայց նոր մեկնարկի համար լավ «ֆոռա» է ստացել։ Հետագան ցույց կտա, թե այդ վստահության կրեդիտն ինչպես կօգտագործի ընդդիմությունը։ Եթե չօգտագործի, ապա իրական վակում կառաջանա, որը կարող է լցվել նոր կոնֆիգուրացիաներով՝ լավ կամ վատ։

5.Հանրահավաքում ելույթ ունեցան խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության անդամները, որոնց հաճախ ենք լսում ԱԺ–ում։ Մինչդեռ լայն կոնսոլիդացիայի ապահովումը ենթադրում է նաև այլ շերտերից ներկայացուցիչների կարծիքների ներկայացում հարթակից։ Խոսքը ոչ թե ամբախ–զամբախ խոսողների, այլ նորմալ միտք արտահայտողների մասին է։

Հանրության մեջ բազմաթիվ ակտիվ ու վառ անհատներ կան, ինչպես նաև առողջ ՀԿ–ներ։ Նրանց էլ է պետք ներգրավել։

6.Հանրահավաքը մեսիջ էր միջազգային հանրությանը, մեր բարեկամներին ու նաև թշնամիներին։ Դա մեսիջ էր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը չունի զիջումների մանդատ, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը լեգիտիմ բանակցող չէ, որ Հայաստանում անվտանգային հարցերի վերաբերյալ կա այլընտրանքային տեսակետ ու այդ տեսակետն ունի հանրային աջակցություն։

7.Հանրահավաքը և հայ ժողովուրդը կշահեին, եթե այն կազմակերպված լիներ ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ։ Միասնաբար։ Սա հետագայի համար արժե հաշվի առնել։

Սրանք էին այն հիմնական դիտարկումները, որոնք այս պահին արժեր ներկայացնել։

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>