Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրահավաքի եզրափակիչ բանաձևը հանուն Հայաստանի եւ Արցախի պաշտպանության

Ազատության հրապարակում խորհրդարանական ընդդիմության հրավիրած հանրահավաքը եզրափակիչ բանաձև հրապարակեց՝ հայտնում է Yerkir.am-ը։ Այն ընթերցեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Ներկայացնում ենք Բանաձևն ամբողձությամբ․

«Հանուն Հայաստանի եւ Արցախի պաշտպանության հրավիրված հանրահավաքի մասնակիցներս, անկախ մեր գաղափարաբանական եւ քաղաքական տարբերություններից, վճռականորեն մերժում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող օրակարգերը։ Խաղաղության նախադրյալներ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ազատազրկման դատապարտվածներին, իր զորքերը հեռացնի ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքներից, այնպես էլ Արցախի տարածքում 2020–ի նոյեմբերի 9–ի դրությամբ դիրքերին: Մենք՝ հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ առաջնորդվում ենք հետեւյալ հիմնարար սկզբունքներով.

- հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով,

- բացառել Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում,

- բացառել առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակը,

- քայլեր ձեռնարկել 1994 թ. ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված ձեւաչափով եւ նպատակներով բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ,

- բացառել Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը,

- Ադրբեջանի կողմից ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում եւ սահմանազատման ու սահմանագծման ցանկացած գործընթաց,

- չստորագրել Ադրբեջանի հետ որեւէ պայմանագիր, որը կխափանի Արցախի ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացումը,

- Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացառել որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման եւ ցեղասպանության իրողությունը, ինչպես նաեւ հայության հոգեւոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։ Այս սկզբունքները բխում են հայ ժողովրդի կենսական շահերից, ուստի ցանկացած իշխանություն պարտավոր է առաջնորդվել այս օրակարգով եւ ապահովել դրա իրականացումը։ Այս օրակարգի առաջադրումը չի նշանակում պատերազմ, այլ հայ ժողովրդի կենսական շահերի հաշվառմամբ իրական, արդար և արժանապատիվ խաղաղություն հաստատելու պատրաստակամություն։

Ներկայացված սկզբունքների չիրագործումն անխուսափելիորեն կհանգեցնի համաժողովրդական լեգիտիմ հակազդեցության բոլոր հնարավոր միջոցներով եւ եղանակներով։ Սույն հայտարարությունը բաց է ներկայացված օրակարգը կիսող անհատների, հասարակական կազմակերպությունների եւ կուսակցությունների համար:

Ազատության հրապարակ 05 ապրիլի, 2022 թվական»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>