Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Թուրքիան կարող է խաբել ոմանց որոշ ժամանակ, սակայն չի կարող խաբել բոլորին մշտապես

Թուրքիայի կառավարությունը շարունակում է իր կեղծավոր խաղը երկու հակամարտող կողմերի միջև, ձևանալով որպես Ռուսաստանի և Ուկրաինայի բարեկամ՝ իր լարախաղացությունից առավելագույն օգուտ քաղելու համար։ Այս մասին իր հրապարակած հոդվածում գրում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը։

Այնուամենայնիվ, Թուրքիան չի կարող երկար ժամանակ խաղալ այս խաղը՝ մինչև ճոճվող պարանից երեսնիվայր ընկնելը: Տասնամյակներ շարունակ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, խախտել է նրա սկզբունքները, խնդրահարույց զենքեր գնել Ռուսաստանից՝ հանդես գալով որպես արևմտյան ռազմական ճամբարի անդամ, հրաժարվել է աջակցել կազմակերպության հավաքական որոշումներին և արժանացել պատժամիջոցների ՆԱՏՕ-ի իր գործընկեր ԱՄՆ-ի կողմից։ Թուրքիան նույն անկայուն դերն է խաղացել որպես Եվրոպայի խորհրդի անդամ՝ խախտելով կազմակերպության հիմնական կանոնները, այդ թվում՝ բազմիցս հրաժարվելով կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները:

Այսքանից հետո նախագահ Էրդողանը դեռ հանդգնում է բողոքել, որ Թուրքիային թույլ չեն տալիս անդամակցել Եվրամիությանը։ Իրականում, նրան նույնիսկ չպետք է թույլ տան մնալ Եվրոպայի խորհրդում։ Ափսոս, որ ՆԱՏՕ-ն որևէ դրույթ չունի իր անդամ երկրներից մեկին վտարելու համար։ Զարմանալիորեն, թուրք ղեկավարները դիմել են ՄԱԿ-ին՝ իրենց երկիրը դարձնելու վետոյի իրավունք ունեցող Անվտանգության խորհրդի վեցերորդ մշտական ​​անդամը: Սա չպետք է երբեք թույլ տալ: Դա կլինի ՄԱԿ-ի վերջը: Միևնույն ժամանակ, Թուրքիան Ուկրաինայի պատերազմում շարունակում է իր երկերեսանի «չեզոքությունը» ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև։

Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որը հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և չի փակել իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար: Թուրքիան ձեռնպահ մնաց, մինչդեռ Եվրախորհրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու օգտին։ Թուրքիան այնուհետև շրջվեց և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում մարտին երկու անգամ քվեարկեց Ռուսաստանին դատապարտող բանաձևի օգտին՝ Ուկրաինա ներխուժելու համար։

Ավելին, ՄԱԿ-ի իր ելույթում Թուրքիայի դեսպան Ֆերիդուն Սինիրլիօղլուն կատաղի հարձակում գործեց Ռուսաստանի վրա։ Սինիրլիօղլուն ասաց, որ Ուկրաինայում պատերազմը Ռուսաստանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի «բացահայտ խախտման» արդյունք է՝ այն որակելով որպես «անընդունելի»։ Այնուհետև նա հավելեց. «Մեր կողմից, մենք չենք հրաժարվի Ուկրաինայի մեր եղբայրներից և քույրերից»: Այս խոսքերը վկայում են այն մասին, որ Թուրքիան չեզոք չէ այս պատերազմում։

Մինչ ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպանը սուր քննադատության էր ենթարկում Ռուսաստանին, թուրք գործարար Էթհեմ Սանջաքը՝ նախագահ Էրդողանի ամենամոտ քաղաքական դաշնակիցներից մեկը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործադիր խորհրդի անդամը, այցելեց Մոսկվա և ասաց ռուսական RBC հեռուստաալիքին, որ Թուրքիայի կողմից Ուկրաինային անօդաչու սարքերի վաճառքը մեծ սխալ էր: Սանջաքը նաև ասաց՝ «Մենք չենք միանա պատժամիջոցներին, քանի որ եթե Ռուսաստանը ընկնի՝ Թուրքիան կմասնատվի։ Իսկ եթե Թուրքիան ընկնի, նույնը կկատարվի Ռուսաստանի հետ…

Մենք դաշնակիցներ ենք Ռուսաստանի հետ»։ Սանջաքը Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին որակեց «ամոթալի…»: Այնուհետեւ նա հավելեց՝ «ՆԱՏՕ-ն քաղցկեղային ուռուցք է»։ Բացի այդ, «փորձ ձեռք բերելով պատժամիջոցների քայքայման սադրանքներում, որոնք նախկինում խոչընդոտել էին ջիհադիստական ​​խմբավորումների և Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բեռնարգելքին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունն այժմ պատրաստ է կիրառել արևմտյան պատժամիջոցների նմանատիպ խաղը Ռուսաստանի նկատմամբ։

Հույս ունենալով գումար վաստակել իր գործարար մտերիմների համար և օգնել իր երկրի դժվարին տնտեսությանն ու ֆինանսներին՝ Էրդողանը, ըստ երևույթին, տեսավ շահույթ ստանալու հնարավորություն՝ ռուսներին փրկօղակ առաջարկելով՝ օգնելու հաղթահարել սահմանափակումները և շրջանցել պատժամիջոցները», գրել է Աբդուլլահ Բոզքուրտը Nordic monitor-ում։ Ռուսաստանին գոհացնելու համար Թուրքիան մերժեց ԱՄՆ առաջարկները Ուկրաինային փոխանցելու Ռուսաստանից գնված С-400 հրթիռային համակարգերը, որի հետևանքով ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի դեմ։ Բացի այդ, մի քանի ռուս օլիգարխներ վերջին օրերին իրենց շքեղ զբոսանավերն ու անձնական ինքնաթիռները Եվրոպայից տեղափոխել են Թուրքիա՝ խուսափելու համար արևմտյան պատժամիջոցներից։

Թուրք սյունակագիր Բահադիր Օզգուրը, որը մասնագիտացած է կազմակերպված հանցավորության բացահայտման գործում, ասում է, որ Թուրքիան «դրախտ է գանգստերների համար», հաղորդում է Al-Monitor լրատվական կայքը: Թուրքիայի կողմից պատժամիջոցները տապալելու երկարատև գործողությունների արդյունքում Բայդենի վարչակազմը քաջատեղյակ է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից Ռուսաստանին փրկելու թուրքական ջանքերի մասին: Ո՛չ Սպիտակ տունը, ո՛չ Կոնգրեսը այնքան էլ չեն ցանկանում Էրդողանին կողմնակից լինել, որն անընդհատ ծրագրեր է կազմում փառաբանելու իրեն և իր երկիրը՝ փորձելով շտկել իր խաթարված հարաբերությունները Եվրոպայի, Միացյալ Նահանգների, Իսրայելի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի և Հայաստանի հետ:

Նախագահ Էրդողանն անցյալ շաբաթ Բրյուսելում հերթական անհաջող փիար հնարքով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ հայտարարեց, որ հանդիպելու է նախագահ Ջո Բայդենի հետ՝ լուսանկարվելու համար՝ նպատակ ունենալով բարձրացնել Թուրքիայի կասկածելի դիրքն աշխարհում և սեփական ցածր վարկանիշն իր երկրի ներսում։ Չնայած Էրդողանի եռանդագին դիվանագիտական լոբբինգին, Բայդենը հրաժարվեց հանդիպել նրա հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ խափանելով նման հանդիպումից դրական փիար ձեռք բերելու նրա անկնկալիքը։ Սպիտակ տունը մերժեց Անկարայում ԱՄՆ դեսպանատան հորդորը՝ նման դեմառդեմ հանդիպման համար:

Նախագահ Բայդենը, որը երկարատև անձնական հակակրանք է ունեցել նախագահ Էրդողանի նկատմամբ նրա հակաարևմտյան քաղաքականության պատճառով, ճիշտ արեց՝ նրան ինքնագովեստի հավելյալ հնարավորություններ չտրամադրելով այն պահին, երբ նա շարունակում է իր սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Կոնգրեսում նույնպես կոշտ դիմադրություն կա Թուրքիայի նկատմամբ ցանկացած զիջողականության դեմ: Էրդողանը մշտապես արդարացնում է իր լարախաղացությունը Արևելքի և Արևմուտքի միջև՝ հայտարարելով, որ փորձում է միջնորդական դեր ստանձնել ուկրաինական պատերազմում։ Սա ևս մեկ ապակողմնորոշիչ արդարացում է՝ իրեն և իր երկրին ոչ արժանի կարևորություն տալու Էրդողանի շահադիտական փորձերի համար:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>