Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում
2
Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Պատերազմ Արցախում
Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ

Դա ամբողջովին բեմադրված էր և փայլուն ծառայեց իր նպատակին

Ուիլ Սմիթի ապտակը, Գետաշենի «ազատագրումը», կամ «Хвост виляет собакой»!

1 տարի առաջ, 2021 թվականին, Օսկարի 93-րդ մրցանակաբաշխության հեռուստատեսային վարկանիշը գրանցել էր ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑԱԾՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ: Ուղիղ եթերում Օսկարի ցուցադրությանը ԱՄՆ-ում հետևել էր ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆԴԱՄԵՆԸ 9.8 միլիոն մարդ, ինչը ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ 58%-ով ավելի ՊԱԿԱՍ էր, քան 2020 թվականի մրցանակաբաշխության դիտումը: 58% ԱՆԿՈՒՄ, հասկանու՞մ եք: Ի դեպ, 18-ից 49-ը տարեկանների չափաբաժնի՝ «доля-ի» ԱՆԿՈՒՄԸ ավելի կատաստրոֆիկ էր. ԱՎԵԼԻՆ ՔԱՆ 64% անկում: Ինտերնետային դիտումները գրեթե իդենտիկ էին հեռուստատեսայինին՝ վատ, ՇԱՏ ՎԱՏ: Այս տվյալները ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՆ և արտացոլված են աշխարհահռչակ NIELSEN մեդիա վարկանիշներ հաշվող գործակալության կայքում: 

Օսկարի դիտողականության ԱՆԿՈՒՄԸ շարունակվում է վերջին 10 տարիներին, իսկ դա նշանակում է ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏ և ԵԹԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻ ԻՋՆՈՂ ԳԻՆ: Անցնող 5 տարիների ընթացքում Ամերիկյան կինոակադեմիան չի աշխատել մոտ 2 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ:

Իսկ հիմա՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Այս տարվա Օսկարի մրցանակաբաշխությունը ուղիղ եթերում դիտել է 12%-ով ԱՎԵԼԻ ՊԱԿԱՍ ՄԱՐԴ, քան 2021 թվականին: ՍԱԿԱՅՆ: Ուիլ Սմիթի ԱՊՏԱԿԻՑ հետո եթերը ՎԵՐՍԿՍԵԼ Է ԴԻՏԵԼ (Catch up-է արել) 46%-ով ԱՎԵԼ ՄԱՐԴ, քան 2021 թվականին, իսկ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՎԵՐԱԴԻՏՈՒՄՆԵՐԸ ՄԵԿ ՕՐՎԱ ՀԱՇՎԱՐԿՈՎ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 512%-ով: ՆՈՐԻՑ ԿԱՐԴԱՑԵՔ, ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՍՆԵՐԿՈՒ տոկոսով: Տարիների ընթացքում առանձին վերցրած փոքրիկ վիդեոհատվածի համեմատականով, Ուիլ Սմիթի օսկարակիր ապտակի հատվածը ԲԱՑԱՐՁԱԿ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ Է: Այն ներբեռնվել է ինտերնետային տարբեր ալիքներ 250%-ով ավելի շատ, քան վերջին 5 տարիներին ցանկացած մի այլ «օսկարային» հատված: Ու դա ընդամենը 1 օրում: Դե իսկ Օսկար մրցանակաբաշխության հիշատակումները համացանցում նախորդ տարվա համեմատ ավելացել են՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 400%-ով: 

ԵՒ ուրեմն: Եթե դուք Ուիլ Սմիթն եք և շատ եք ուզում ստանալ Օսկար, ձեր խառնվածքով շատ էպատաժային եք (ուղղակի նայեք թե նա և իր ընտանիքը ինչեր են անում իրենց ֆեյսբուքաինստագրամյան հարթակներում և ինչեր են խոսում կյանքի, ընտանիքի, սեքսի և այլ երևույթների մասին) ու մի պահ պատկերացրեք, որ ձեր ապտակը ապագայում դասվելու է Մերիլին Մոնրոյի՝ Քենեդիի ծնունդը շնորհավորելու, Բրիթնի Սփիրսի ու Մադոննայի բեմի վրայի համբույրի, Մայք Թայսոնի ռինգում մրցակցի ականջը կծելով պոկելու «ԱՆՄԱՀ» կադրերի շարքին, ինչու՞ պետք է մերժեք Ամերիկյան կինոակադեմիայի փոքրիկ «հորդոր-խնդրանքը»՝ մի 2-3 միլիոն դոլարի և արդեն 100%-անոց Օսկարի դիմաց բարձրանալ բեմ և ապտակել հանդիսավարին: Հեռուստադիտողին պետք է ՇՈԿԱՅԻՆ կոնտենտ իրենց ուշադրությունը ԳՐԱՎԵԼՈՒ, իսկ Օսկարի դեպքում՝ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ համար:

Ամեն բան լավ հաշվարկված էր: Նախ «սևամորթը հարվածեց սևամորթին»՝ որպեսզի բացառվի ռասսայական խտրականության ալիքը (մի պահ պատկերացրեք, թե ինչ վայնասուն կլիներ, եթե «սևամորթին հարվածեր սպիտակամորթ» դերասանը), խփողի ընտրված կերպարը (էպատաժային), հարվածի պահի եթերային կոնկրետ ժամանակը և այլն: ԵՒ ի վերջո, նման մրցանակաբաշխությունների հաղորդավարների տեքստերը՝ առավել ևս ուղիղ եթերում գնացող, նախապես հաստատվում են մի քանի «ինստանցիաներում» և դրանք հաղորդավարները ընթերցում են «սուֆլյորից»՝ դահլիճի հետնապատին ամրացված ՄԵԾ ԷԿՐԱՆԻՑ, այսինքն ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՐ, որ Ամերիկայի պես երկրում, որտեղ «ՑԱՎԱԳԻՆ» պաշտպանում են նույնիսկ չբեր մեղուների իրավունքները՝ խմբագիրները հաստատեին «սև հումոր - կատակ տեքստ» մազաթափությամբ տառապող Ուիլ Սմիթի կնոջ վերաբերյալ:

ԵՒ ՎԵՐՋՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐԸ: Եթե դուք էսքանը կարդացիք, ուրեմն իմացեք ևս մեկ բան: 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ում կա «չհրապարակված» որոշում, որ բոլոր ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ուղիղ եթերների ազդանշանը հեռուստադիտողին հասնում է ՄՈՏ 3-4 րոպե ուշացումով, որպեսզի եթերով ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ դեպքերի պարագայում հնարավոր լինի կամ դադարեցնել հեռարձակումը՝ մինչև անցանկալի հատվածի հայտնվելը հեռուստաէկրաններին, կամ մոնտաժել այդ հատվածը: ԲԱՑԻ ԴՐԱՆԻՑ: Անկանխատեսելի դեպքերից և հեռուստատեսային «խոտանից» խուսափելու համար, բացի մրցանակակիրների հրապարակումից ՄՆԱՑԱԾ ԱՄԵՆ ԲԱՆ ՏԵՍԱՁԱՅՆԱԳՐՎՈՒՄ Է նաև նախորդ օրը (առանց հանդիսատեսի, բայց հաղորդավարի նույն հագուստով, նույն տեքստերով և մոնտաժով), որպեսզի եթե իսկական եթերի օրը ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ բան պատահի բեմի վրա, կամ տեխնիկայի հետ՝ արագ միացնեն նախորդ օրը արված տվյալ պահի տեսաձայնագրությունը: Դա մեծ արարողությունների ՊԱՐՏԱԴԻՐ դարձած պրոցես է դարձել նաև ամբողջ աշխարհում: ԵՎՐԱՏԵՍԻԼԻ մասնակցած ցանկացած արտիստ դա ձեզ կհաստատի: Այսինքն, ԵԹԵ Ամերիկյան կինոակադեմիան չուզենար, որ հաղորդավարի «կիքսը» և Ուիլ Սմիթի ապտակը գնար եթեր, ապա դա ուղղակի եթեր չէր գնա: ԴԱ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԲԵՄԱԴՐՎԱԾ ԷՐ և փայլուն ծառայեց իր նպատակին: Օսկարի հանդեպ հետաքրքրությունը հարյուրապատկվեց, Ուիլ Սմիթը ստացավ Օսկար, հեռուստադիտողը ստացավ սուպերկոնտենտ, գովազդային փաթեթների գները թռան երկինք:

ՏԵԽՆՈԼՈԳԻԱ: Նույն ձև ԱՄՆ ՊՆ նախարարը թափահարում էր իբր Իրաքում հայտնաբերված քիմիական զենքի նմուշի սրվակով, արծրունները «գրավում էին» Գետաշենն ու Շահումյանը և այլն: Դիտեք «Плутовство, или хвост виляет собакой» հանճարեղ ֆիլմը և ամեն բան ավելի պարզ կդառնա ձեր համար:

Հ.Գ. Սա իմ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ վերլուծությունն է այն աշխարհի, որի մաս եմ կազմել 24 տարի: Բնորոշումը մեկ նախադասությամբ. եթե դուք պատրաստ եք և ուզում եք խաբնվել, ապա ձեզ անպայման կխաբեն: Շուտով դուք կտեսնեք Ուիլ Սմիթին և իր ապտակի զոհին ընտանեկան սեղանի շուրջ, կամ մի այլ տեղ՝ իրար ներած նկարներն ու հարցազրույցները: ՇՈՈՒՆ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԻ:

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>