ԿԸՀ-ն հրապարակել է Վեդիի ընտրությունների նախնական արդյունքները. հաղթել է ՔՊ-ն
Դիտել նաև
«Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին». Ոսկան Սարգսյան
Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը
«Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան
«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արարատի մարզի Վեդի համայնքում մարտի 27-ին կայացած տեղական ինքնակառավարման համամասնական ընտրությունների արդյունքները։
Ըստ հրապարակված տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 13 139 ձայն, իսկ «Իմ հզոր համայք» կուսակցությունը՝ 9 694 ձայն։ Այսպիսով՝ համայնքապետ է ընտրվել ՔՊ-ի ցուցակը գլխավորած Գարիկ Սարգսյանը։
Քվարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 37 հազար 15 քաղաքացիներից 23 հազար 378-ը, որը կազմում է ընտրողների 63,16%-ը։
Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում:

