Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Այս իշխանությունը համարժեք չէ ստեղծված վիճակին, և եթե խելքի չգանք, Ադրբեջանը շրջապատելու է Արցախը, կտրելու է ենթակառույցներն ու հայաթափելու է այն․ Սեյրան Օհանյան. Տեսանյութ

Ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակը ստիպում է, որ մենք սթափ գնահատենք այսօր առկա իրադրությունը, նախևառաջ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի դրսևորած հանցագործ վարքը, որը ոչ միայն Արցախում է, այլև ՀՀ սահմաններին, մեր երկրի ներսում։ Այդ երկրները, գնահատական չստանալով միջազգային հարթակում, օգտվելով իրավիճակից՝ շարունակում են ճնշումը Հայաստանի և Արցախի վրա։ Դա է վկայում նաև հումանիտար իրավիճակն Արցախում, գազատարի անջատումը, և եթե ամրապնդվեն, նաև այլ ուղղություններով փորձելու են շրջապատել Արցախը, կտրել ենթակառույցները։ Հեռահար նպատակն Արցախի հայաթափումն է, և այն սադրանքները, որոնք իրականացվում են Արցախի նկատմամբ, վկայում են, որ Ադրբեջանն անտեսում է ոչ միայն ՀՀ իշխանությանը, այլև ռուսական խաղաղապահ առաքելությանը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, մասամբ նաև՝ Ադրբեջանի իշխանությունների և ուժայինների կապերը պատշաճ մակարդակի վրա չեն, համագործակցություն ձևավորված չէ։ Մեր իշխանությունները չեն ուսումնասիրել պաշտպանության դիրքերի գործող կոնֆիգուրացիան, փակված չեն պաշտպանության ճեղքերը, իսկ պատճառն այն է, որ մերոնք հավաստիացրել են խաղաղապահներին, թե անհրաժեշտություն չկա այդ գիծն ամբողջապես փակելու։ Այնինչ հասկանալով Ադրբեջանի և Թուրքիայի խորամանկ ծրագրերը, Շուշիի հռչակագրի հիմնական կետերը՝ մենք պետք է սթափ լինեինք։ Մենք այնպիսի կրակի վրա ենք, որը կարող է բերել շատ ծանր իրավիճակի Արցախում և ՀՀ-ում։ Մեր իշխանություններն արդյոք համարժե՞ք են իրենց որոշումներում, կարողանո՞ւմ են որոշել առաջնահերթությունները։ Կառավարության հաշվետվությունում գրված է, թե անվտանգության հիմնական երաշխիքը խաղաղությունն է։ Դա անգրագետ միտք է, քանի որ խաղաղությունը երաշխիք չէ, այլ հիմնարար արժեք, իսկ երաշխիքները լինում են ազգային և միջազգային»,- ասաց քաղաքական գործիչը։

«Իշխանությունը պետք է պարզաբանի, թե ինչո՞ւ այս պահին ուղիղ կապ չկա Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև, և թե ինչո՞ւ չեն կարողացել կանխարգելել սադրանքները։ Այս իշխանությունը պատասխանատվության բեռը գցում է խաղաղապահների վրա, մինչդեռ չպետք է քո տարածքի անվտանգության խնդիրների ապահովման բեռը գցես ուրիշների վրա։ Իրավիճակի պատասխանատուն ՀՀ և Արցախի իշխանություններն են ու մեր Զինված ուժերը։ Տուժողը Փառուխ խաղաղ գյուղի գյուղացիներն են, ո՞վ է պատասխան տալու նրանց։ Արդյո՞ք ապահովված է համագործակցությունը պետությունների և ԶՈՒ-երի միջև, ճշտվե՞լ են տեղերում յուրաքանչյուրի գործողությունները, արագ արձագանքման խնդիրները։ Այդ բացատրությունները միայն այս իշխանությունը կարող է տալ, և նոր միայն պարզ կլինի՝ ով է մեղավորը։ Այսպիսի դեպքերում պետք է անցկացնել ծառայողական քննություն, պարզել յուրաքանչյուրի պատասխանատվության աստիճանը»,- նշեց Օհանյանը:

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ յուրաքանչյուրն էլ մտածում է խաղաղության մասին, բայց պետք է դրա երաշխիքներն ունենա, մեզ համար այդ երաշխիքը բանակի մարտունակությունն է. «Եթե այս իշխանությունն իր որոշումներում համարժեք չլինի, մենք ծանր իրավիճակում ենք հայտնվելու։ ՀՀ իշխանություններն առաջին հերթին դրա մասին պետք է մտածեն։ Այս ութ ամսում Արցախի վերաբերյալ ընդդիմության նախաձեռնությունները՝ Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ձևավորում, հայտարարության նախագծեր՝ սահմանագծման և սահմանազատման, ապա և՝ Շուշիի հռչակագրի անթույլատրելիության մասին, վերջերս՝ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն հետապնդող կամ ԱԺ-ում կառավարության պարտադիր հաշվետվություն նախատեսող օրինագծերն այս իշխանությունը մերժում է, դրանց ընդունումը՝ ձախողում։ Սա վկայում է, որ իրադրության գնահատման մեջ այս իշխանությունը չի կարող որոշել առաջնահերթությունները։ Փոխարենը՝ մեր կառավարությանն ավելի շատ կարելի է տեսնել երկրորդական միջոցառումների, քան մեր պաշտպանությանը վերաբերող հավաքներին»:

«Արցախում երկու զորակազմ կա՝ ՊԲ և խաղաղապահ ուժեր, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ խնդիրներ են դրված նրանց առջև։ Պետք է ճշտվի, թե խաղաղապահները որտեղ են տեղակայված, դա նշանակում է՝ մնացած մասերում ՊԲ-ն է անվտանգության երաշխավորը։ Այս հարցերին կարող է պատասխանել միայն օրվա իշխանությունը, քանի որ մենք այդ տվյալներին լիարժեք չենք տիրապետում։ Բոլոր այս ձախողումները, ցավոք, մոռացվում են։ ՀՀ սահմաններին վերջին սադրանքները, երբ նոյեմբերի 16-ին վեց դիրք կորցրինք, հետո՝ Ներքին Հանդում թշնամու առաջխաղացումը, հիմա էլ՝ Փառուխը, որը դարձյալ որոշ ժամանակ անց կմոռացվի։ Եթե այս իշխանությունները խելքի չգան, մեր վիճակը շատ ծանր է լինելու»,- ամփոփեց Սեյրան Օհանյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>