Կարեն Կարապետյան. Այն ծրագրերը, որ օգտագործում ենք Գյումրիում ՝ հեռանկարային են (Տեսանյութ)
Դիտել նաև
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը
Դատախազը միջնորդեց Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով
«Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ
Աշխատանքային այցով Գյումրիում էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարն այցելել է «Լենտեքս» կարի արտադրամաս, Գյումրու պետական բժշկական քոլեջ ու մի շարք այլ կառույցներ, եղել «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում գտնվող Ռուսթավելի փողոցում, ծանոթացել կատարվող շինարարական աշխատանքներին:
Հիշեցնենք, որ «Կումայրի Վերածնունդ» ներդումային հիմնադրամ է ստեղծվել, որի նպատակն է վերականգնել Ռուսթավելի և Շիրազ փողոցների պատմական տեսքը: Սա վարչապետ Կարապետյանի ծրագիրն է, որով Գյումրին զբոսաշրջային կենտրոն դարձնելու սկիզբը կդրվի: Գործադիրի ղեկավարը նշել է` հաջորդ այցը Գյումրի օգոստոսին է լինելու:
Մանրամասները՝ «Ցայգ»-ի տեսանյութում:

