Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Միայն Հայաստանում. Նիկոլ Փաշինյանը դատի է տվել իր սեփական երկրին Եվրոպական դատարանում

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը հոդված է հրապարակել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Կարող են լինել պետությունների ղեկավարներ, որոնք դատի են տվել իրենց կառավարություններին այն բանից հետո, երբ նրանք տապալվել են կամ նրանց ունեցվածքը բռնագրավվել է, սակայն ես տեղյակ չեմ որևէ ղեկավարի մասին, որը պաշտոնավարման ժամանակ շարունակել է իր սեփական երկրի դեմ հայցը օտարերկրյա դատարանում: Ունենք ոչ թե մեկ, այլ երկու հայցերի անհավանական դեպք, որ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այս երկու դատական գործերը դեռ ընթացքի մեջ էին, երբ նա դարձավ վարչապետ։ Բացի դրանից՝ Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարանում քննվող հայց ուներ նաև Ալեքսանդր Արզումանյանը՝ դեսպան նշանակվելու պահին։

Ոչ ոք չի կարող մեղադրել քաղաքացի Փաշինյանին այդ երկու հայցերը ներկայացնելու համար՝ 2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուց շատ առաջ, իր անունը մաքրելու համար, երբ նա և իր թերթը մեղավոր էին ճանաչվել Հայաստանի օրենքները խախտելու մեջ։ Այնուամենայնիվ վարչապետ դառնալուց հետո նա պետք է Եվրոպական դատարանից հետ վերցներ հայցերը և հայցադիմում ներկայացներ Հայաստանի դատարաններ, ինչն արեց այժմ՝ պաշտոնն ստանձնելուց չորս տարի անց։ 2022 թ․ հունվարին իր «մամուլի ասուլիսում» Փաշինյանը խոստովանեց, որ մտածել է հայաստանյան դատարաններ բողոք ներկայացնելու մասին, սակայն ասել է, որ որոշել է սպասել մինչև Եվրոպական դատարանի կողմից որոշման կայացմանը։ Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ հայցերը հետ վերցնել Եվրոպական դատարանից և բողոք ներկայացնել Հայաստանում։

2022 թ. փետրվարի 16-ին «Արմենպրեսը» տեղեկացրեց, որ «Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանել Նիկոլ Փաշինյանի 2010 թ. մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2010 թ. հունվարի 19-ին Փաշինյանին մեղավոր էր ճանաչել 2008 թ. մարտի 1-ի ցույցերի ժամանակ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար [ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, այրվել մեքենաներ և թալանվել խանութներ։ Իշխանություններից 16 ամիս թաքնվելուց հետո], Փաշինյանը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման, բայց պատիժը կրեց երկու տարուց մի փոքր պակաս և ազատ արձակվեց ընդհանուր համաներմամբ։ 2022 թ. հունվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որը Փաշինյանը ներկայացրել էր այն ժամանակ, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչ էր։ Եվրոպական դատարանը ճանաչել էր Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումները։» Եվրադատարանը Փաշինյանին վնասի հատուցման և դատական ծախսերի համար ոչ մի գումար չէր հատկացրել։

Հետաքրքիր է, որ Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը որևէ ապացույց կամ առարկություն չի ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պաշտպանելու Հայաստանի դատարանի 2010 թ. վճիռն ընդդեմ Փաշինյանի։ Հասկանալի է, որ կառավարության ներկայացուցիչը դժկամությամբ կներկայացներ ապօրինությունների ապացույցներ իր սեփական երկրի վարչապետի դեմ․․․ ՄԻԵԴ-ը կայացնում է իր բոլոր որոշումները՝ կշռադատելով հայցվորի փաստարկները համապատասխան կառավարության ներկայացրած ապացույցների դեմ։

 Տվյալ դեպքում կառավարությունը չէր ներկայացրել դեպքի իր կողմը, քանի որ հայցվորն ու կառավարությունը անհարմար կերպով նույն կողմում էին։ Կարևոր է նաև նշել, որ Եվրոպական դատարանը սկսել է Փաշինյանի հայցը քննել միայն 2019 թվականին՝ 2018 թվականին նրա վարչապետ դառնալուց հետո, ինչը նշանակում է, որ նա բավական ժամանակ ուներ իր դիմումը Եվրոպական դատարանից հետ վերցնելու համար։ Ցավոք, Փաշինյանի հայցը Եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի սկանդալային նյութ տրամադրեց ադրբեջանական մամուլին՝ հրապարակելով այն՝ «Փաշինյանը հաղթեց Հայաստանին Եվրոպական դատարանում» վերնագրով։

Փաշինյանի երկրորդ հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացվել է նրա «Հայկական ժամանակ» թերթի «Դարեսկիզբ» հրատարակչական ընկերության կողմից։ Թերթը 2010 թ. հոկտեմբերի 14-ին տպել էր՝ «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով մի հոդված՝ մեղադրելով Հայաստանի պետական մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների «թմրամիջոցների, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման հանցագործություններին» մասնակցելու համար։ Մեղադրյալներից երեքը հայց էին ներկայացրել Հայաստանի դատարան ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի՝ զրպարտության համար։ Փաշինյանը տանուլ էր տվել դատը և դրան հաջորդած բողոքարկումը։

Եվրոպական դատարանը 2021 թվականին որոշել է, որ դիմումատուի իրավունքները խախտվել են։ Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել են Փաշինյանի թերթի հրատարակչությանը վճարել 9000 եվրո վնասի փոխհատուցում՝ բացի հարկերից։

Ալեքսանդր Արզումանյանը ևս հայց էր ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան՝ նախքան 2017 թվականին Դանիայում և Նորվեգիայում, իսկ 2019 թվականին՝ նաև Շվեդիայում դեսպան նշանակվելը: Նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկել էր Հայաստանի դատարանի կողմից իր դատվածությունը՝ նախագահական ընտրություններին հաջորդած 2008 թվականի բողոքի ցույցերին նրա մասնակցության համար։ Նա եղել է Լևոն Տեր Պետրոսյանի նախագահական շտաբի ղեկավարը։ Մինչ այդ Արզումանյանը Հայաստանի արտգործնախարարն էր։ 2001 թվականին նա դարձել է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիր անդամներից մեկը։ 2008 թվականի բողոքի ցույցերից հետո նա ձերբակալվեց և մեղադրվեց «պետական իշխանության յուրացման» մեջ։ 2009 թ. հունիսի 22-ին Հայաստանի դատարանը նրան մեղավոր ճանաչեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, դատապարտեց հինգ տարվա ազատազրկման և համաներման պատճառով անմիջապես ազատ արձակեց։ 2009 թվականին Արզումանյանը դիմեց Եվրոպական դատարան, որը 2021-ին որոշեց, որ խախտվել են նրա արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատության իրավունքները։ Ինչպես Փաշինյանը, այնպես էլ Արզումանյանը դեսպան դառնալուց հետո նախընտրեց չվերցնել իր հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից։ Չգիտեմ, թե ինչու ՀՀ կառավարությունը 2017 թվականին նրա նշանակումը չպայմանավորեց հայցը հետ վերցնելու հետ։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրեց Հայաստանի Հանրապետությանը վճարել դեսպան Արզումանյանին՝ 9000 եվրո վնասի փոխհատուցման և 2600 եվրո դատական ծախսերի համար՝ բացի հարկերից։

Հետաքրքիր է, կա՞ արդյոք աշխարհում որևէ այլ երկիր, որի վարչապետն ու դեսպանը պաշտոնն ստանձնելու պահին ունեին անավարտ դատական հայցեր օտարերկրյա դատարանում ընդդեմ իրենց երկրի՝ պարտավորեցնելով Հայաստանի Հանրապետությանը վճարել իրենց վնասների փոխհատուցումը և դատական ծախսերը սեփական կառավարության բյուջեից․․․» ։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>