Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Եթե հացահատիկի թանկացում եղավ, մեղավորը հայաստանյան իշխանություններին կից օլիգարխները կլինեն․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանը կանգնած է պարենային անվտանգության լրջագույն խնդիրների առաջ: Այդ խնդիրներն ունեն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվն աշխարհում տիրող իրավիճակն է՝ պայմանավորված համավարակով և ուկրաինական ճգնաժամով: Սուբյեկտիվը պայմանավորված է Հայաստանի կառավարության գործունեությամբ, ավելի ճիշտ՝ անգործությամբ:

Թանկանում են առաջին անհրաժեշտության սննդատեսակները: Կա հացահատիկի դեֆիցիտի ապահովման հարց: Սակայն գործադիր իշխանությունն, ըստ էության, ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել: Ինչպես մյուս հարցերում:

Շատ է խոսվում հացահատիկի դեֆիցիտի մասին ու ասվում, թե Ռուսաստանից արտահանման արգելքի պատճառով կարող է հացամթերքը թանկանալ: Սակայն Ռուսաստանը հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրներին իրենք հացահատիկի գնում թույլ կտան նախորդ տարիների ծավալով և պայմանով, որ դեպի երրորդ երկիր հացահատիկը չարտահանվի: Սա նշանակում է, որ եթե իշխանություններն առաջնորդվեն զուտ մեր երկրի պարենային անվտանգության շահերով, ապա հացամթերքի թանկացում չի լինի: Իսկ եթե հացահատիկի թանկացում եղավ, ուրեմն մեղավորը հայաստանյան իշխանություններին կից օլիգարխները կլինեն, որոնք գերշահույթներ ստանալու նպատակով կարող են հացահատիկը դրսում վերավաճառել՝ մեր երկրի ներսում դեֆիցիտ առաջացնելով:

Էկոնոմիկայի կատակասեր նախարարը հերթական մտքի թռիչքն է հրամցրել: Ըստ նրա՝ ապրանքների գները թանկացրել են տնտեսվարողները, որպեսզի, ուշադրությո՛ւն, զսպեն ժողովրդի խուճապը: Մինչդեռ ճիշտ հակառակն է՝ երբ գներն անվերահսկելիորեն ու արագորեն աճում են, հենց դա՛ է բերում խուճապի ու մարդկանց իռացիոնալ վարքագծի:

Կառավարությունը չի շտապում թոշակ ու աշխատավարձ բարձրացնել, չի փորձում գները կայունացնել, չի տալիս ապագայի նկատմամբ վստահություն ու հենց ինքն իր աշխատելաոճով դառնում է խուճապի պատճառ:

Կառավարությունն անգործունակ է հանրային ու սոցիալական ապահովության հարցերում, բայց երբ իրենց անձնական շահն է պահանջում, շատ գործունյա են ու հաշվենկատ: Մինչդեռ հաշվի առնելով ներքին շուկայի վիճակը և ուկրաինական ճգնաժամով պայմանավորված պատժամիջոցային պատերազմի հետևանքները՝ կառավարությունը պետք է վերանայի իր հարկաբյուջետային քաղաքականությունը: Նախ անհրաժեշտ է կրճատել անիմաստ ու չհիմնավորված ծախսերը: Բացի այդ՝ պետք է անապահով խավերին աջակցելու և փոքր ու միջին բիզնեսին եթե ոչ օգնելու, ապա գոնե հարկային ռեժիմների մեղմացումներ ապահովելու քայլերի գնալ: Բայց դե ումից ինչ ենք ակնկալում:

Այս իշխանությունները չունեն անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմ երկիրը ճգնաժամային պայմաններում կառավարելու համար, իսկ սեփական հաճույքներին ուղղված ծախսերի կրճատման չեն գնա՝ ագահությունից ելնելով:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյան

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>