27-ամյա կինը ինքնասպանության փորձ է արել՝ ստանալով վնասվածքներ. ոստիկանություն
Հուլիսի 18-ին 16:10 Աբովյան Բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1990 թվականին ծնված մի կին, ով հայտնել է, որ իրենց շենքի պատշգամբից վայր է ընկել:
Պարզվել է, որ այդ օրը վերջինս ինքնասպանություն գործելու նպատակով երրորդ հարկի պատշգամբից նետվել է և ստացել տարբեր վնասվածքներ:

