«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Արցախը փակուղու մեջ է. արդեն բացահայտ են իրականացնում գործընթացը և թաքցնելու խնդիր չունեն

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ զրույցում անդրադարձել ենք Արցախում մարտի 8-ից առկա իրավիճակին, թշնամու կողմից գյուղերը թիրախավորելու շարունակական քաղաքականությանը, ինչպես նաև ՀՀ-ից անհրաժեշտ քայլերի բացակայությանը և մի շարք հայտարարությունների: Մետաքսե Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշեց, որ ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա շատ կցկտուր տեղեկություն է տրվում, և այս իմաստով անհասկանալի է իրավիճակը:

«Երբեմն պաշտոնական լուրերը մեկը մյուսին հակասող են, ինչն առիթ է տալիս մտածելու, որ օդում պտտվող ինչ-որ կեղծիք կա, և կրկին Արցախի իշխանություններն անկեղծ չեն: Գոնե նվազագույն տեղեկատվությունը չի ապահովվում, այդ պատճառով մարդիկ տեղեկություններ են հայթայթում անհատների միջոցով, միմյանց պատկերացումների վրա են հիմնվում, ինչի հետևանքով մարդկանց մոտ նաև նոր պատերազմի մարտահրավերի առջև կանգնելու անհանգստություն է առաջանում: Իսկ իրականում, ըստ իս, Արցախը փակուղու մեջ է: Կարծես ինչ-որ տարածքում 100 հազար մարդու փակել են, իսկ մարդիկ, որոնք հաստատ դրական լուծումներ չեն ուզում տալ այստեղ ապրողների համար, որոշում են նրանց ճակատագրերը: Այս օրերին շատերն ասում են՝ Արցախը հումանիտար աղետի առջև է, ես կասեի՝ արդեն իսկ հումանիտար աղետ է Արցախում: Գազամատակարարման խափանումը մենք չեն դիտարկում որպես անհարմարություն: Թեպետ, այո, անհարմար է այս պայմաններում ապրել, որովհետև ձյան առատ տեղումներ են, Արցախում այսպիսի ցուրտ անգամ ձմռանը չի եղել: Այդ հանգամանքը, իհարկե, շատ ավելի է ընկճում մարդկանց, ավելի խոցելի է դարձնում, բայց, մեծ հաշվով, սա նախ դիտարկվում է որպես անվտանգային խնդիր»,-ասաց նա:

Ապա շեշտեց՝ նկարագրված իրավիճակին գումարվում է նաև շփման գծում առկա անհանգիստ վիճակը. «Նախօրեին թշնամին բարձրախոսներով և այս անգամ շատ ավելի ագրեսիվ կերպով կրկին պահանջում էր լքել Կարմիր Շուկան, Թաղավարդը, Խրամորթը: Մյուս գյուղերի համեմատ՝ Խրամորթում անգամ ավելի ագրեսիվ էր պահանջը: Այնտեղ բարձրախոսներով անգամ հայտարարում էին՝ «միևնույնն է, մեր տարածքն է, վերցնելու ենք, դրա դիմաց պատրաստ ենք գազի մատակարարումը վերականգնել»: Սա ևս մեկ փաստ է, որ գազատարը դիտավորությամբ է վնասվել և նպատակը գյուղերի դատարկումն է, իսկ նշված տարածքներում թե՛ մեր, թե ՛ թշնամու համար ռազմավարական նշանակության բարձունքներ կան: Ամեն դեպքում, մեր բանակի ու ռուս խաղաղապահների կողմից վերահսկողությունն ավելի է ուժեղացվել, իրենք, համենայն դեպս, անում են այն ամենը, ինչ հնարավոր է անել այս իրավիճակում: Այդուհանդերձ, այդ ամենը որևէ կերպ չի ազդում թշնամու վրա, իրենք իրենց չափազանց լկտի են պահում և հատուկ ցույց են տալիս, որ անգամ ռուս խաղաղապահների ներկայությունն իրենց չի կարող կանգնեցնել: Այսինքն, այն պայմանավորությունները, որոնք երեք հանրապետությունների ղեկավարները ստորագրությամբ հաստատել են 2020 թ. նոյեմբերի 9-ին, իրենց համար ուղղակի առոչինչ է»:

Նա ընդգծեց, որ մարդկանց մոտ անհանգստություններ կան, որը պայմանավորված է նաև Արցախի իշխանությունների վարքագծով. «Խոսքը իշխանությունների լռության և իշխանությունների, կարծես թե, չլինելու մասին է: Իրենք ոչինչ չեն անում, բայց որպեսզի լռությունն արդարացնեն, այս ամենը որպես «լուռ գործ անել» են ներկայացնում, մինչդեռ շարքային քաղաքացին որևէ իրական արդյունք չի արձանագրում:Ինչպես Հայաստանի իշխանություններն են ձեռքները լվացել Արցախից, այնպես էլ մենք որևէ հույս չենք կապում Արցախի իշխանությունների հետ: Մեծ հաշվով, յուրաքանչյուր հայտարարությունից հետո ավելի ենք անհանգստանում, որովհետև գիտենք, որ դրանց հետևում հերթական աղետն է մեզ սպասվում»:

Դիտարկմանը՝ ՀՀ իշխանությունների կողմից որևէ ազդակ, քայլ ու գործընթաց առհասարակ չկա՞, պատգամավորը նախ նշեց. «Ես ԱՀ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր եմ, ու այստեղ էլ որդեգրել են այն նույն քաղաքականությունը, որն ընդունված է ՀՀ-ում: Այսինքն, ինչքան հնարավոր է պաշտպանվել ընդդիմադիր պատգամավորներից: Իրենց գործը թողած՝ ընկնում են հենց ընդդիմադիր թևի հետևից: Մեզ մոտ այդ առումով ևս շատ ակտիվ են ու բոլոր առումներով փորձում են այնպես անել, որ որևէ առնչություն չունենանք հատկապես տեղեկատվական դաշտին: Փառք Աստծո, մենք սեփական միջոցներով յուրաքանչյուր ինֆորմացիա ստանալու հնարավորություններ ունենք, թեկուզև մեր աչքով տեսնելով իրականությունը: Արցախի իշխանավորներից շատերը պատերազմի ժամանակ ասում էին, թե Հայաստանում են ինչ-որ հարցեր կարգավորելու համար:

44 օր տեսանք, որ որևէ հարց չէին կարգավորում: Հիմա նույն իրավիճակն է, և հենց իշխանական թևից շատերը ՀՀ-ում են: Ներկայացնում են, թե ինչ-որ աշխատանք են տանում, մինչդեռ անգամ չնչին աշխատանքը տեսանելի կլիներ այսօրվա իրավիճակում: Արցախում այնպիսի ծանր վիճակ է, որ յուրաքանչյուր փոքր տեղաշարժ շատ մեծ տեսանելիություն կունենար: Մեծ հաշվով, ՀՀ իշխանությունների հետ համատեղ որևէ գործողություն չի արվում, արձագանք կա միայն ՀՀ ընդդիմադիր դաշտից: Անընդհատ զանգում են, մի քանիսը եղել են Արցախում: Առաջիկա օրերին ևս պատրաստվում են գալ Արցախ, պարզապես մեր կողքին լինել, որովհետև ՀՀ-ում, կարծես, ստեղծվել է մի իրավիճակ, երբ, ըստ էության, թույլ չեն տալիս, որ ընդդիմադիր թևն իր հնարավորություններն օգտագործի, և ինչ-որ դրական տեղաշարժ ունենանք: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա, ընդհանուր առմամբ, իրականում չի կարող լինել այնպես, որ ի վնաս Արցախի, ՀՀ-ի ու հայության պաշտոնական հայտարարություններ անեն, բայց ներքին կարգով դրական աշխատանքներ տարվեն: Իսկ լուռ ինչ-որ գործ անելու արդարացումները չստացված ստախոս լինելու տրամաբանության մեջ են: Իրենք, մեղմ ասած, խաբում են և խաբում են բոլորին»:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից հնչող հայտարարություններին, որտեղ խոսում են «Արցախը Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը» քննարկելու անհրաժեշտության մասին, Մ. Հակոբյանը նշեց. «Երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց հինգ կետերի մասին, դրանք որևէ մեկիս համար գաղտնիք չէին: Մենք ուղղակի միակողմանի պահանջներ տեսանք: Այսինքն, ևս մեկ անգամ փաստվեց, որ որևէ բանակցային գործընթաց գոյություն չունի: Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցին, այնտեղ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը հաջորդեց Էրդողանի հայտարարությունը, որը միանում էր այդ 5 պահանջներին: Սա նշանակում է՝ հանդիպում են ուղղակի լսելու այն հանձնարարությունները, որոնք հետո պետք է կատարեն: Իրականում բանակցություններում միակողմանի պահանջներ չեն լինում, նույնիսկ զիջումները միակողմանի չեն լինում: Բայց այստեղ ամեն բան միակողմանի է: Հինգ կետերը միայն ի շահ Ադրբեջանի են: Այնտեղ որևէ կետ չկա, որ շահավետ լինի ՀՀ-ի կամ ԱՀ-ի համար: Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները ևս մեկ անգամ պետք է սպասարկեն Ադրբեջանի շահերը»:

Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ հայտարարությանը՝ նա հավելեց. «Հայտարարեցին, թե իբր դիմում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին, որ խաղաղության վերաբերյալ այդ ձևաչափում քննարկումներ լինեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով խաղաղության մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Արցախյան հակամարտության խնդիրը երկկողմանի լուծված չէ և ավարտված չէ: Սա հերթական սուտն է, մանիպուլ յացիոն հայտարարությունը: Այդ կերպ հանրությանը կրկին ուզում են ցույց տալ, թե իբր բանակցություններ կան, բայց իրականում նման գործընթաց գոյություն չունի. նման բանակցություն ՄԽ ձևաչափով չի կարող լինել, քանի դեռ Արցախի հարցի կարգավորումները տրված չեն: Կամ էլ իրենք համարում են, որ կարգավորումներն արդեն տրված են, հիմնահարցը փակված է, ընդունում են, որ Արցախն այլևս Ադրբեջանի մաս է, ու պատրաստվում են այդ կերպ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ դրանով պարզապես ավարտելով այն գործընթացը, ինչի համար եկել էին իշխանության: Իրականությունը սա է, որը շատ պարզ է. իրենք արդեն կարծես բացահայտ են իրականացնում գործընթացը և թաքցնելու որևէ խնդիր չունեն: Իրականում մեզ համար ցավոտ գործընթացներն իրենք պատրաստում էին գրեթե 4 տարի: 2019-ին էլ ավելի հասկանալի էր իրողությունը, երբ Փաշինյանն այցելեց Արցախ ու Վերածննդի հրապարակում ասաց՝ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ այստեղի նախագահին դիմեց որպես Արցախի մարզպետ: Այդ ժամանակ արդեն ակնհայտ էր գործընթացը, այն բացահայտ սկսված էր, և դեռ այն ժամանակ մենք արդեն գիտեինք, որ մեզ ահասարսուռ պատերազմ է սպասվում, ինչի մասին նաև հայտարարում էինք: Այնպես որ, սա ոչ թե ցավոտ գործընթացների սկիզբն է, այլ ավարտը, և իրենք իրենց ունեցած համատեղ սցենարն ավարտին են հասցնում»:

Ամփոփելով՝ պատգամավորը շեշտեց. «Անկախ ամեն ինչից՝ արցախցին, առավել ևս հիմա, կպած է իր հողին ու չի պատրաստվում լքել հայրենիքը: Սա՝ անկախ նրանից, որ Արցախում ՀՀ իշխանությունից ուղղորդվող մարդիկ կան, Արցախ են սողոսկել նաև արևմտամետ անհասկանալի ուժեր, միևնույնն է, այս ամենի միջով անցնելուց հետո մեր հայրենիքում մնալու առումով մենք ավելի հաստատակամ ենք: Իրականում շատ-շատերն այսօր պատրաստ են պայքարել մինչև իրենց վերջին շունչը: Չենք պատրաստվում որևէ կերպ լքել Արցախը, փախչել Արցախից, մեր հայրենիքը զիջել թե՛ արտաքին, թե՛ ներքին թշնամուն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>