Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Հայաստանը մտավ նոր, չափազանց բարդ փուլ, խոսքը կամ նոր պատերազմի վտանգի, կամ պատմական էջի վավերացման մասին է․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը իր հերթական հոդվածում նշել է, որ այժմ, երբ աշխարհը սուր պատերազմի փուլում է, Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին առաջարկում են խաղաղություն։ Սա լուրջ տագնապի առիթ է։

Ադրբեջանը հումանիտար սուր ճգնաժամ է առաջացնում Արցախում ու միաժամանակ հրապարակայնացնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի իր 5 սկզբունքները։ Թուրքիան՝ Էրդողանի, Չավուշօղլուի շուրթերով, Հայաստանին ինտենսիվ հորդորում է ընդունել Արդբեջանի պայմանները։ Հորդորն այնքան ինտենսիվ է, որ խոսքն արդեն խաղաղության պարտադրման մասին է։

Ադրբեջանի ձևակերպած 5 կետերը բավական գրագետ են, միջազգային իրավունքի և հանրության տեսանկյունից՝ հասկանալի և ընդունելի։ Եվ սա դժվարացնելու է մեր հակաքայլերը։

Ադրբեջանն ասում է՝ ես խաղաղության ձեռք եմ մեկնում, եթե Հայաստանը ընդունեց, կունենանք խաղաղ տարածաշրջան։

Միևնույն ժամանակ Ադրբեջանը հումանիտար աղետով խեղդում է Արցախը և պարզ հասկացնում Երևանին, որ խաղաղությունը չընդունելու դեպքում, Ադրբեջանական բանակը պատրաստ է սահմանազատում և սահմանագծում կատարել սեփական հայեցողությամբ։

Թուրքիան միևնույն ժամանակ զգուշացնում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում երրորդ կողմ անհրաժեշտ չէ՝ նկատի ունենալով Ռուսաստանն ու Մինսկի խումբը։ Այդ ընթացքում Ադրբեջանը Իրանի հետ կնքում է լրջագույն համաձայնագրեր և ակնհայտորեն Իրանի հետ ձեռք է բերել ստվերային լուրջ պայմանավորվածություններ։

Պաշտոնական Երևանի արձագանքը

ՀՀ ԱԳՆ հայտարարում է, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի պայմաններին և դիմել է Մինսկի խմբին՝ բանակցություններ կազմակերպելու խնդրանքով։ Մինսկի խումբը նման մանդատ չունի, և մեր ԱԳՆ-ը դա շատ լավ գիտի։ Սա մանևրող քայլ է, և դեռ պարզ չէ, այն թե ինչ արձագանք կստանա Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։

Այս ընդհանուր լարված և տագնապ առաջացնող ֆոնին պարզ հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր Արարատ Միրզոյանը այդքան լայն և ջերմ ժպտում Չավուշօղլուին։ Այն նույն Չավուշօղլուին, որի բայրաքթարները ամիսներ առաջ ռմբակոծում էին մեր բնակավայրերը, ծննդատները։ Անհատապես Ա. Միրզոյանն ինձ չի հետաքրքրում. իհարկե պետք է հանդիպել, իհարկե պետք է քննարկել,  բայց ամիսներ առաջ արյունոտ պատերազմ տեսած պետության արտգործնախարարը պարտավոր էր ավելի զուսպ լինել արյունոտ պատերազմի համահեղինակի հետ։ Սա պետության արժանապատվության խնդիրն է։

Իրական Հայաստանի արձագանքը

Հայաստանը այսպիսով մտավ նոր, չափազանց բարդ փուլ. խոսքն այս պահին կա´մ նոր պատերազմիվտանգի, կա´մ պատմական էջի վավերացման մասին է։ Ու այս բարդ և պատմական որոշումները կայացվում են փակ սենյակներում՝ մի քանի հոգու որոշմամբ։ Այն նույն փակ սենյակում, որտեղ ժամանակին կայացվել են ճակատագրական սխալ որոշումներ՝ բերելով պատերազմի և պարտության։ Կա՞ արդյոք երաշխիք, որ պատմությունը չի կրկնվում։

Հայկական վերնախավերի արձագանքը

5-րդ նախագահի երդմնակալության ժամանակ դահլիճը հոտնկայս դիմավորեց Նիկոլին։ Դահլիճի նվազագույնը կեսը այլ միջավայրերում այլ կարծիքի է և Նիկոլի մասին արտահայտվում է վերջին բառերով, բայց դա չի խանգարում Նիկոլի ներկայությամբ նրան մեծարել ոտքի վրա։  Կարո՞ղ ենք այս քաղաքական-հանրային վերնախավերով պետություն պահել։ Սա ամենևին այսօրվա խնդիր չէ, սա հին պատմությամբ խնդիր է։ Դահլիճում մթնոլորտը նախապատերազմական կամ նախախաղաղության չէր, ամենևին։

Վերնախավերի արժեհամակարգում միշտ իշխել է սեփական շահը, սեփական բարեկեցությունը, սեփական ապօրինության ինդուլգենցիան, միշտ լռելու և հարմարվելու ֆոնին։ Իսկ պետությունը՝ հետո, տակը ինչ մնաց-մնաց։

Ի վիճակի՞ է այսօրվա հայկական վերնախավը այս ճակատագրական պահին միտք գեներացնելու և հասարակության տագնապ հնչեցնելու։ Կասկածելի է թվում։

Հայ ժողովրդի արձագանքը

Արցախում հումանիտար աղետ է, մարդիկ տներում սառում են, հիվանդանոցները, ծննդատները, դպրոցներն ու մանկապարտեզները ծայրահեղ վիճակում են։ Միտումնավոր սարքած հումանիտար աղետ, որի նպատակը առաջիկայում ստորացուցիչ պայմաններ պարտադրելն է։ Հայաստանը մեծ մասամբ անտարբեր ապրում է։ Բայց խնդիրը ժողովուրդը չէ. պետության վերնախավում չի ձևավորվում իրավիճակին համապատասխան հավաքական մթնոլորտը։ Եվ, հետևաբար, այդ ամորֆ մթնոլորտն էլ պրոյեկցվում է ողջ երկրի վրա։ Եթե իշխանության դահլիճներում լիներ ոչ թե ֆուրշետային-խնջույքային հարմարավետ մթնոլորտ, այլ՝ազգային տագնապի, ապա հասարակությունն էլ կլիներ այդպիսին։

Իսկ եթե վերնախավում այսպես է, ապա ինչո՞ւ ենք զարմանում, որ հասարակ քաղաքացին էլ Մեքսիկայով արտագաղթում է ԱՄՆ կամ որպես լրահոս է ընկալում իր առաջիկա ստորացուցիչ կապիտուլյացիան կամ պատերազմի վտանգը։

Էջմիածինը տագնապ է հնչեցնում

Պատահական չէ, որ վերջին շրջանի ամենապատկառելի խոսքը Վեհափառինն էր։ Այդ խոսքը մտավ հարյուր հազարավոր ընտանիքներ, և դա շատ լավ է։ Մարդիկ կարիք ունեն նման խոսքի։

Հենց պետականությունը փլուզվում է, եկեղեցին սկսում է վերցնել հայապահպանության ղեկը։ Սա մեր բազմադարյա պատմական ցիկլն է։ Սա ամենևին պարզապես եկեղեցու կարևորության արձանագրումը չէ, սրան պետք է նայել հակառակ կողմից. եթե եկեղեցին սկսում է իր վրա նման գործառույթներ վերցնել, ուրեմն պետությունը լուրջ ճգնաժամի մեջ է։  

Այլոց արձագանքը

Առանձին և կարևոր քննարկման թեմա է ընդդիմության, հանրային գործիչների , մտահոգ հասարակության, դիվանագիտական ռեսուրսի, ունակ անհատների արձագանքը։ Սրա մասին անպայման պետք է խոսել։

Շարունակելի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>