ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
17
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

«Կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը ծածկադմփոց է արել մանկապարտեզի թունավորման թեման, որ վարկանիշը չընկնի

Վեդու մանկապարտեզում երեխաների թունավորման դեպք է գրանցվել անցած ուրբաթ ու ինֆորմացիան ծածկադմփոց է արվել «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի կողմից՝ ենթադրաբար Վեդու ընտրությունների պատճառով: Yerevan.Today-ին հասած տվյալներով, տուժել է մսուրային խմբի 19 երեխա, ընդ որում՝ բալիկներից մեկը միանգամից տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, ապա հետազոտվելուց հետո վերադարձվել է  Վեդու ԲԿ՝ մանկական բաժանմունք և հոսպիտալացվել հենց այնտեղ:  Ընդգծենք, Yerevan.Today-ին ինֆորմացիան փոխանցվել է մի քանի աղբյուրի կողմից, այդ թվում՝ ծնողների, թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Ալիս Կիրակոսյանը, սակայն, ում ընդամենը մեկ շաբաթ առաջ է Գարիկ Սարգսյանը դարձրել այս պարտեզի տնօրեն, լսեց լրագրողիս հարցադրումը՝ թունավորման մասին, ու ամիջապես անջատեց  հեռախոսը՝  նշելով, թե իբր, զբաղված է, հետագա SMS հաղորդագրություներին էլ հարկ չհամարեց պատասխանել, երևի չուներ վերադասի հետ համաձայնեցված պատասխան:

Վեդու համայնքապետի ժ/պ համարվող Գարիկ Սարգսյանը, բնականաբար, զեկուցվել է միջադեպի մասին, բայց ինչպես հետագա քայլերն են ցույց տալիս, նա ոչ թե անմիջապես անցել է Սննդի անվտանգության տեսչական մարմնին ահազանգելուն, մասնագետներ հրատապ հրավիրելուն ու ողջ պարենը ստուգելուն, այլև ընտրել է ծածկադմփոց անելու ճանապարհը, որ քաղաքական նպատակներով չվնասի իրեն:

Ուշադրություն՝ սանեպիտկայանից կանչվել են մասնագետներ դեպքից ընդամենը երեք օր անց, ըստ աղբյուրի՝ մինչ այդ որոշվել է  շաբաթ օրով թունավորման հետքերը մաքրել, նորանշանակ տնօրեն Ալիս Կիրակոսյանը շաբաթ՝ ոչ աշխատանքային օրով, կանչել է ողջ դայակներին ու պահանջել մաքրել խոհանոցը քլորով, ստերիլացնել ամբողջ մանկապարտեզը, որ երկուշաբթի հրավիրված սանեպիտկայանի մասնագետները բան չհայտնաբերեն:

Մանկապարտեզում հնարավոր թունավորման ու դրան հետևած՝ տնօրենի հետագա քայլերը ցույց են տալիս, որ նա գործել է վերադասի թելադրանքով՝ ինֆորմացիոն արտահոսքը կանխելու և պատժից խուսափելու համար:

Գարիկ Սարգսյանին ոչ մի դեպքում ձեռնտու չէր աղմկահարույց դեպքի մասին հանրային քննարկում ծավալվեր Վեդիում ու հարակից համայնքներում, այն էլ հիմա՝ ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ, ի վերջո թիրախում ինքն է՝ երկու պատճառով՝ նա, որ իրեն առնվազն պարտավոր էին զեկուցել որպես վերադաս՝ ենթադրյալ թունավորման մասին, իսկ ինքն արագ պետք է արձագանքեր, այդ թվում՝ հանրայնացնելով թեման,  իսկ այդ մասին մինչ օրս չկա որևէ մամլո հաղորդագրություն: Երկրորդ պատճառն այն է, որ «կոկորդիլոսագետը» թիրախում է հայտնվել իր իսկ նշանակած տնօրենի ենթադրյալ անփութության պատճառով:  Նույն մանկապարտեզի նորանաշանակ տնօրեն Ալիս Կիրակոսյանին ոստիկանական բաժանմունքներ կանչելու հետագա քաշքշուկներն ու պատասխանատվության ենթարկելու հնարավոր զարգացումները մեծապես կազդեին ընտրությունների արդյունքների վրա:

Ակնհայտ է, որ այս ամենից հետո մեծ աղմուկ կբարձրանար ու միջադեպի հանրային հնչեղությունը կվնասեր Վեդիում առաջադրված իշխանական թեկնածու Գարիկ Սարգսյանին: Ուստի ընտրվել է ամենակարճ ճանապարհը.

Ընդգծենք, 19 երեխայի ինքնազգացողության վատթարանալու մասին ահազանգեր ստացվել են հենց ուրբաթ օրվանից սկսած ու ինչպես աղբյուրն է պնդում՝ ծնողները սոցցանցային հատուկ խմբում քննարկել են՝ ինչ անել, և ինչպես խուսափել հետագա բարդություններից:

Մեր ինֆորմացիան ավելի հանգամանալից կհրապարակենք ծնողների հետ զրույցից հետո, հուսանք՝ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը այս անգամ իրեն բարձր կպահի քաղաքական շահերից ու թեկուզ ուշացած՝ կհայտարարի իրողության մասին՝ ինչպես իրականությունը կա, չնայած  համակողմանիորեն ուսումանսիրության համար, ինչպես մեր աղբյուրն է պնդում, հետքերը մաքրվել են մանկապարտեզից, ու ՍԱՏՄ մասնագետները ընդամենը այսօր՝ ենթադրյալ թունավորումից 3 օր անց, պետք է գնային ցուցանմուշ վերցնելու:

 Սյուզի Բադոյան

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>