Վահագն Խաչատուրյանը չընտրվեց նախագահի պաշտոնում.ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը
Խորհրդարանը Վահագն Խաչատուրյանին առաջին փորձից չընտրեց նախագահի պաշտոնում: Նրա թեկնածությանը կողմ է քվեարակել 69 պատգամավոր, դեմ՝ 0: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը: Այսպիսով՝ կլինի նախագահի ընտրության երկրորդ փուլ:
Առաջին փուլով նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ էր 81 ձայն, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չունի այդքան թվով պատգամավոր:
Սահմանադրությամբ նախատեսվում է նախագահի ընտրության ևս երկու փուլ․ երկրորդ և երրորդ փուլերի համար անհրաժեշտ է 65 և 54 ձայն։

