Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

«Թույլ չեմ տա, որ քո պես դավաճաններն Արցախի հերոսներին դավաճան անվանեն». Հայկ Մամիջանյան. Տեսանյութ

Կառավարություն-Ազգային ժողով (ԱԺ) հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ռուս-ուկրաինական պատերազմի՝ Հայաստանի տնտեսության վրա ունենալիք հետևանքների մասին: Վերջինիս մասնավորապես հետաքրքրում էր, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի իշխանությունը՝ մեղմելու համար, մասնավորապես, նաև գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ հացի թանկացումը, հատկապես որ, Արցախյան վերջին պատերազմից հետո Արցախի 75 տոկոսի հետ միասին թշնամուն են հանձնվել հացահատիկի արտերը:

Ինչպես ամեն անգամ, երբ որևէ առարկայական պատասխան չի ունենում, այս անգամ ևս Նիկոլ Փաշինյանն ընկավ ցնցումների մեջ ու իրեն այն աստիճան կորցրեց, որ ԱԺ ամբիոնից սկսեց ճղճղան ձայնով հայհոյել, գոռգոռալ, թափահարել իրեն…

Պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը սպասեց, մինչև Նիկոլ Փաշինյանի գոռոցներ-ճղճղոցներն ավարտվեն, ապա կրկնեց հարցը, խնդրեց հստակ պատասխանել ու զգուշացրեց՝ նման տոնով այլևս չխոսել:

Նիկոլ Փաշինյանը հերթական նոպայի մեջ ընկավ, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին սպառնաց դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցել, ինչ-որ բաներ ասաց Մադրիդյան սկզբունքների մասին, ճչաց, ճվճվաց, որ հողատուն էլ, դավաճանն էլ ընդդիմադիրներն են… Այսինքն՝ մի սցենար, որ պարբերաբար կրկնվում է Ազգային ժողովում:

«Ով որ ինձ ասի, որ ես հող եմ հանձնել, ես էդ մարդկանց հետ մատով եմ խոսելու ու մատով եմ խոսացել»,- Փաշինյանն արձագանքեց՝ Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին ի պատասխան:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղից Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց, որ հողերն իրենց ղեկավարության ժամանակ են հանձնվել:

«Տո Ձեր ղեկավարության ժամանա՞կ ինչ է եղել… Եթե Սանասար էր, ինչի՞ էիք գնացել, հանձնում: Մադրիդյան սկզբունքներում դուք եք գրել, Դուք էլ պաշտպանության նախարար եք եղել՝ «կանսերվի կոկոշներով» դիրքերն ամրացնելով… Ուրեմն Ձեր չափն իմացեք, հերիք եղավ, բոլ եղավ… Թափ կտամ մատ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ»,- Սեյրան Օհանյանին այս կերպ պատասխանեց երկրի գործադիր իշխանության «գլուխը»:

Այս խուլիգանական վարքագծից հետո դահլիճում իրարանցում սկսվեց, նախ՝ Արամ Վարդևանյանը, ապա՝ Հայկ Մամիջանյանը բավականին կոշտ արձագանքեցին տեղի ունեցածին, ապա ընդդիմադիր ֆրակցիաները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը:

Տարբեր կադրեր դիտելիս 168.am-ի ուշադրությունը մի հետաքրքիր հանգամանք գրավեց:

Այն պահին, երբ Հայկ Մամիջանյանը դուրս էր գալիս դահլիճից, ԱԺ նախագահության կողքով անցնելիս, անմիջապես ամբիոնի մոտ, դիմելով Հակոբ Արշակյանին, բայց ակնհայտորեն նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի ելույթը, նա նետեց՝ «Ես չեմ թույլ տա, որ քո պես դավաճաններն Արցախի հերոսներին դավաճան անվանեն»:  

«Դավաճանը դու ես»,- տղայական դիրքերից հանդես եկավ Հակոբ Արշակյանը, ինչից հետո կրքերը կրկին բորբոքվեցին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>