Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Կյանքի վերջին քառորդ դարում «քամի վռնդած» ՀՀՇ-ականը ՝ ՀՀ նախագահ. Տեսանյութ

Կուսակցությունից կուսակցություն թռչող ՔՊ-ական Հայկ Կոնջորյանն այսօր առանձնահատուկ կամ, առավել ճիշտ կլինի ասել, ՔՊ-ական դատարկ ու ծիծաղաշարժ հպարտությամբ ներկայացրեց հանրապետության նախագահի՝ ՔՊ-ի թեկնածու Վահագն Խաչատուրյանի կենսագրականը:

Չնայած Կոնջորյանի՝ Վահագն Խաչատուրյանի կենսագրությունը զարդարելու ուղղությամբ տարած մեծ աշխատանքին ու ելույթը տպավորիչ դարձնելու համար հայելու առաջ երկար պարապմունքներ և նախավարժանքներ կատարած լինելու ակնհայտ իրողությանը, այդուհանդերձ, պարզվեց մի հետաքրքիր իրողություն, որը, ինչպես ձնհալի տակից երևացող աղբը, անհնար էր ծածկել. նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը 1998 – 2021 թթ.՝ շուրջ 23 տարի, գրեթե կենսագրություն չունի: Խոսքը, իհարկե, որպես պետական գործչի կենսագրության մասին է:

ՀՀՇ-ի ժամանակ նրա՝ Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր (1990-1996 թթ.), Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ (1992-1996 թթ.), ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (1995-1999 թթ.) և ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական (1996-1998 թթ.) լինելը դեռ ոչինչ չի նշանակում: Ինչո՞ւ: Քանի որ ՀՀ անկախացման շրջանում և այդ հևքի հետ ցանկացած մեկը, ով փոքր-ինչ ճարպիկ էր, կարող էր հայտնվել այս կամ այն աթոռին: Ավելին՝ բոլորին է հայտնի, որ ՀՀՇ-ի ժամանակ գործող «թեկուզ պոլի փայտ լինի, կարևորը յուրային լինի» կարգախոսով ով ասես, որ չէր լցվել պետական-իշխանական համակարգ:

Կարճ ասած՝ Վահագն Խաչատուրյանի՝ իբր պետական գործչի կենսագրականը սկսվում է ՀՀՇ-ով, ավարտվում է ՀՀՇ-ի ասպարեզից հեռացմամբ, վերսկսվում 23 տարի անց՝ ՀՀՇ-ի հարությամբ, այն է՝ Լ. Տեր-Պետրոսյանի հոգեզավակ Փաշինյանի ասպարեզ գալով:

Բնականաբար, Վահագն Խաչատուրյանի կենսագրության՝ ժամանակային առումով շուրջ քառորդ դար կազմող այս խայտառակ միջակայքը փորձ է արվել լրացնել ինչ-ինչ հասարակական-քաղաքական նախաձեռնությունների կամ մարդկությանն անհայտ կենտրոնների մաս կազմելու մասին զավեշտալի վկայություններով: Այդուհանդերձ, մտածող մարդիկ լավ են հասկանում, որ եթե ցանկացած ոք առավոտյան մի քիչ տրամադրված լինի՝ կարող է օրվա մեջ և՛ մաս կազմել, և՛ հայտարարել, որ ստեղծել է ինչ-որ հասարակական նախաձեռնություն: Առավել ևս, որ դրանց գոյության և գործունեության մասին որևէ մեկը ոչ հաշվետվություն է պահանջելու, ոչ էլ գնդակահարելու է Վահագն Խաչատուրյանին՝ «ջուր ծեծելու» կամ «քամի վռնդելու» համար:

Զավեշտ է, սակայն, փաստ, որ նախագահ է դառնում և ՔՊ-ի կողմից պետական ականավոր գործիչ է համարվում ՀՀՇ-ի մանկլավիկ, ուղիղ 23 տարի տանը նստած և որևէ բանով աչքի չընկած, ազգակործան պատուհաս Փաշինյանի իշխանության սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին (Գռզո մականվամբ) պատկանող «Հայէկոնոմբանկ»-ում 2019 թ. խորհրդի անդամ դարձած (պարզ է՝ ում կողմից և ինչպես) և ընդամենը ամիսներ առաջ նույն ազգակործան պատուհասի կողմից Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակված մեկը:

Թե ի՞նչ է անելու ՀՀՇ-ի հետ ապրող, նրա հետ «մեռնող» ու կրկին ՀՀՇ-ի հետ «հարություն առնող», այն է՝ ՀՀՇ-ի կռնատակից դուրս պետական գործչի կյանք ու կենսագրություն չունեցող, շուրջ քառորդ դար «քամի վռնդած» Վահագն Խաչատուրյանն իր նոր պաշտոնում՝ արդեն պարզ է: Անելու է այն, ինչ արել է՝ կատարել ՀՀՇ-Նիկոլի ազգակործան հրահանգները և  «քամի վռնդել»:

Հ.Գ. 2018-ին պատրաստված այս տեսանյութում քաղաքական քամելեոն Հայկ Կոնջորյանը, որն այդ ժամանակ շարքային լրագրող էր, Արմեն Սարգսյանի ընտրությունը մեկնաբանելիս ծաղրում և անվանարկում էր առաջադրողներին՝ նշելով. «Ընդամենը մեկ թեկնածու: Ախր ընտրությունը՝ մեկ թեկնածուով, ոնց որ տանգոն՝ մենակով, ոնց որ՝ սեքսը մենակով…»: Հիմա Կոնջորյանին հարց՝ եթե ընդամենը 4 տարի հետո գովերգելու էիր այդ նույն միայնակ տանգոն, իսկ միայնակ սեքսից այդքան հաճույք էիր ստանալու, ապա ինչո՞ւ էիր քեզ սրբի տեղ դրել և խաբում ժողովրդին, չգիտեի՞ր հայտնի ժողովրդական ասացվածքը 40 օրվա մասին: 

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>