Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյան-Ալիև-Էրդողանն է. Քրիստինե Վարդանյան
19
Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Ժամը 16:30-ին ԲՀԿ՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի ՍԴ Մենք չենք ընդունում Հայաստանում ընտրությունների արդյունքները, բայց կշարունակենք աշխատել նրա հետ. Զատուլին Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ Փաշինյանի վարած քաղաքականության հետ. փոփոխությունները Հայաստանում անխուսափելի են Ինչո՞ւ է ոսկու գինը անկում ապրում, և ի՞նչ հեռանկար կա ոսկու համար Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան «Նոր ուժը» ևս դիմեց ՍԴ` պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները Պսիխոպաթիայի թեստ՝ Փաշինյանի համար. ազնիվ կլինեք գնահատելիս. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Փաշինյանը ջախջախեց Արցախյան բանակցությունները՝ դա հիմնավորելով կեղծ պնդմամբ. Արթուր Խաչատրյան Իշխանության բարիքները. ի՞նչ ունեցվածքով է ՔՊ-ական պատգամավորը հեռանում ԱԺ-ից. 4 տարում միլիոնների կուտակում և գույքային վերադասավորումներ. «Արմլուր» Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն» Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան «Միասնության թևերը» դիմում է ներկայացրել ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու պահանջով Ժամը 16:30-ին ԲՀԿ՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի ՍԴ Ի՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյան-Ալիև-Էրդողանն է. Քրիստինե Վարդանյան Կալանավորվեց ՀՅԴ ներկայացուցիչ Ռուսլան Բարսեղյանը Մենք չենք ընդունում Հայաստանում ընտրությունների արդյունքները, բայց կշարունակենք աշխատել նրա հետ. Զատուլին «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները Հրաշալի է ու աննման. ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը վերջին 5 տարում 6 անշարժ գույք է ձեռք բերել Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ Փաշինյանի վարած քաղաքականության հետ. փոփոխությունները Հայաստանում անխուսափելի են Ինչո՞ւ է ոսկու գինը անկում ապրում, և ի՞նչ հեռանկար կա ոսկու համար Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները «Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան

Գործ չեն անում կամ դանդաղում են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը խոսեց հավկիթի շուկայում տիրող իրավիճակի մասին եւ ահազանգ ներկայացրեց:

«Ես ահազանգ եմ ստացել, որ «Շիրակ»-ի թռչնաֆաբրիկան արտաքուստ շատ լավ բան է արել եւ հավկիթը վաճառվում է 30-35 դրամով, սակայն արդյունքում տուժում են ավելի փոքր ընկերությունները, եւ քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ «Լուսակերտ»-ի թռչնաֆաբրիկան բաժանելու է իր 8 հազար հավերը եւ փակվելու է, 88 աշխատող մնում են անգործ: Արդյոք սա ազատ մրցակցության դրսեւորու՞մ է, երբ խոշոր ընկերությունը դեմպինգ է անում, եւ փոքր ընկերությունները խեղճանում են», – նշեց նա:

Թագուհի Թովմասյանը խորհրդարանում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանի ուշադրությունը հրավիրեց տիրող իրավիճակի վրա՝ նաեւ ասելով, թե «Աշտարակ» ընկերությունից ահազանգ է եղել, սակայն Գեղամ Գեւորգյանն այդպես էլ չի արձագանքել:

«Այդքան օրենսդրական փոփոխությունները չե՞ն օգնում, որ ավելի օպերատիվ աշխատեք եւ խնդիրներին ավելի օպերատիվ արձագանքեք: Կցանկանայի նաեւ, որ այստեղից արձագանքեիք Քովիդ-թեստերի ուսումնասիրության Ձեր արդյունքները: Դուք նոեմբերին խոստացել էիք ուսումնասիրել եւ ներկայացնել, թե ինչու են Քովիդ-թեստերի գներն այդքան տարբեր՝ 8500-15 հազար դրամ, իսկ օդանավակայանում էլ աստղաբաշխական թվեր են: Դուք խոստացել էիք ուսումնասիրություն հրապարակել. անցել է երեք ամիս, սակայն արդյունքներն առկա չեն»։ Եվ չնայած պատգամավորի հայտնած մտահոգություններին՝ Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը վստահեցնում է, որ ձվի շուկայում որեւէ թռչնաֆաբրիկա դեմպինգային քաղաքականություն չի վարում:

«Եվ ինքը չի կարող դեմպինգ իրականացնել: Նաեւ ասել ենք, թե ինչու է ձվի շուկայում այդպես: Եթե շուկան չկայացավ, այս խնդիրները լինելու են: Ընդամենը շղթա է գործում. մի սուպերմարկետում գինն իջնում է, առաքիչների միջոցով մյուս տնտեսվարողները եւս սկսում են գինը իջեցնել: Չի կարող շուկայում 4 կամ 5 տոկոս մասնաբաժին ունեցող տնտեսավարող սուբյեկտը դեմպինգ իրականացնել»,-նշեց Գեւորգյանը: Նա փորձում է արդարանալ, սակայն փաստերն ինքնին խոսուն են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>