Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս
25
Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 10 քաղաքական ուժեր. Վերջնաժամկետն այսօր է Պատերազմ Արցախում
Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին Ցեղասպանության թանգարանը տեղադրել է Վեհափառի այցի մասին նյութ, ապա ժամեր անց ջնջել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը թույլ կտա Բրյուսելին միջամտել երկրի ներքին գործերին. Զախարովա (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Զnhված Ադամի մայրը՝ Աբաջյանի մոր մասին Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմական հիշողությունը. հայտարարություն Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօրվա ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին. Սամվել Կարապետյան Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ջահերով երթից առաջ այրվեց թուրքական դրոշը Վաղարշապատի զարգացման ծրագիրը, որը ներկայացրել է ՔՊ-ն, հետընթացի մասին է (տեսանյութ) Մայրաքաղաքում «անկանխատեսելի» խցանումներ են (տեսանյութ) Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ»

Ի՞նչ է իրականությունը

Միգուցե այն գիշերով աղմկող ռեստորանն է կամ լուսաբացին աղմկող աղբատար մեքենայի մեխանիզմները։ Կարող է իրականությունը կինդ է, ում երեկոյան գրկած դիտում ես որևէ դոկումենտալ ֆիլմ կամ վիճում, թե ինչ գույնի պիտի լինեն ննջասենյակի պատերը։ Իրականությունն անգամ կարող է լինել բարձր հայհոյող ու բոլորից զզված քո հարևանը կամ գազոջախին ֆշշոցով թափվող քո սուրճը։ Արդյո՞ք իրական է աշխարհը։ Մարդը իրակա՞ն է։
Դու, հա հենց դու, չէ․․․ հենց դու, որ հիմա կարդում ես ինձ, դու՛ իրակա՞ն ես։
Չես կարծում, որ դու գուցե ինչ-որ կակտուս ես Նեվադայի անապատում, ով իրեն երկոտանի ու երկթևանի մարդ է ձևացրել։ Զարմանալի չի լինի, եթե դու ինչ-որ երկնաքար լինես, որը մեկ միլիոն տարի առաջ թռել անցել է մոլորակի կողքով ու մի պահ մտածել է, որ ինքն էստեղ կարող է ապրել։ Կարող է դու ընդամենը միտք ես, ինչ-որ մեկի միտքը, որ էդ ինչ-որ մեկը հղացել է եղունգները կտրելիս, կամ էլ վարսավիրi մոտ բանբասելիս։ Ես, օրինակ՝ կարող եմ լինել իմ գինու բաժակը, որը կցանկանար լինել Ես, բայց ստիպված է բավարարվել ավազից ապակի դարձած տարայի իր շրջանակներով։ Մեկ ուրիշը գուցե ծխախոտ է, որը մի օր կհասնի մի խանութ, որտեղ մի ինչ-որ մեկը կգնի նրան ու հերթականությամբ լիքը այլ "մարդկանց" ծխելուց հետո, ի վերջո կհասնի վերջինին ու կվառվի, կգնա։
Մեր ուղեղն է համոզել մեզ, որ մենք կանք։ Նա ստիպել է մեզ հավատալ, որ ձմերուկը հոտ ունի, որ այն կանաչ է, որ մեքենան շարժվում է, ջուրը հոսում է, որ անձրևներ են տեղում, որ սեքսի կարիք ունես, որ Էյնշտեյնը լեզու է հանել, իսկ մեր վարպետ Հովոն ջիգյարով մարդ է։ Մեր, մի կիլոգրամից մի քիչ ավել ուղեղը հեշտությամբ մատների վրա ֆռռացնում է տասնյակ կիլոգրամանոց մարմինը, հոլի պես պտտում իր առանցքի շուրջ։
Ես չեմ հավատում, որ դուք բոլորդ կաք։ Յոթ միլիարդ մարդը, գուցե, իմ երևակայության արդյունքն են։ Իմ երևակայության արդյունքն է փորս, թրաշս, որ տանել չեմ կարող, տակիս տանը ապրողը, որ տականք է, պանրով ձվածեղը, որ պաշտում եմ։ Իրո՛ք, մի պահ մտածիր, բոլորին ծանոթ աշխարհը, շատ հավանական է, որ ոչ մեկին էլ ծանոթ չէ։ Լույսը, ստվերը, ձայնը, հոտը, հաճույքը, ցավը, լսողությունը, գույնը, տեսողությունը, ծովը, միտքն ու արժեքը մի փոքր հեղուկանման նեյրոնների կույտի ձևավորած սանդղակներ են։
Իսկ գուցե․․․ լսիր, իսկ գուցե մեր էսպես կոչված "ուղեղներն" արդեն գործող համակարգիչնե՞ր են։ Դե գիտես, ասենք, 2000 տարի առաջ արդեն տեխնոլոգիաներ են եղել, բոլոր էդ գաղտնի մասոնական, լուսավորչական, կամ 300 կոմիտեյականների գլխավորությամբ, որ ներդրել են բոլորի մեջ էս թափանցիկ ժիժան ու մենք արդեն բոլորս կախված են մի համակարգից, հը՞ն։ Գուցե մենք էնպես ենք սերտաճել էդ բնական դարձած համակարգծի հետ, որ այլևս չենք էլ համաձայնվում ընդունել այն փաստը, որ կլոններ ենք, մի քանի անգամ մեռել ու ծնվել ենք։
Այ․․․ եթե չէ՛, ապա ինչու՞ է էդ ուղեղս մտածում նման բանի մասին։ Միգուցե այն թաքնված հիշողության քարտ ունի, որը ժամանակ առ ժամանակ ակտիվանում ու պասիվանում է, ուշքի բերում ինձ։
Չգիտեմ։ Ի՞նչ է իրականությունը։ Որտե՞ղ է ժամանակը։ Ով է որոշել, որ հենց ես պիտի ծնվեմ ու ո՞նց է որոշել, որ հե՛նց էս հարցը, հե՛նց էս պահին պիտի տամ։ Էդ ինչպե՞ս ստացվեց, որ ուղեղդ հասնում է հարց տալու աստիճանին, բայց պատասխան գտնելու աստիճանին երբեք ունակ չէ հասնել։ Եթե անգամ գտնում էլ ես մի ինչ-որ պատասխան, ապա դա քեզ հարմարեցված, քեզ հաճո ու արդարացնող մի միջին պատասխան է, որը չի կարող նույնը լինեն, ասենք, հենց նույն մայրիկիս համար։
Ի՞նչ է իրականությունը, ո՞վ է իրական, որտե՞ղ է այն սեղծվում ու բաշխվում։
Ես օրինակ՝ կուզեի մի գիրք լինել։ Ձեռքից ձեռք անցնել, թերթվել, կարդացվել, կաթացողի արցունքներ քաշել ջանս, միամիտ պատռվել ու խնամքով կպցվել։ Կուզեի փոշոտվել գրապահարանին ու տարիներ անց գտնվել մի նոր տիրոջ համար, զգայի հարյուրավոր ուրախ ու տխուր մարդկանց հայացքներն ինձ վրա ու նրանց գրքի վերջում մի փոքրիկ հույս տալ։ Կուզեի ձմեռով հասնել վառարանին, պատրաստ լինեի փոշի դառնալուն ու հիացմունքով բացվեի կրկին ու փրկվեի վառարանի կրակից։ Ես կուզեի քնել ընթերցողիս բարձին, մի էջի վրա բացված ու էջանշանով փաթաթվեի կրկին, ամեն անգամ, երբ ինքս քուն կմտնեի։
Իսկ դու՞․․․

Դավիթ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>