Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Նիկոլ Փաշինյանի մարտի 1-ի արյունոտ «լվացքը». Տեսանյութ

Գարնան առաջին օրը 14 տարի առաջ, արկածախնդիր «գործիչների» անհավասարակշիռ ու հրահրիչ կոչերի, դրանցով պայմանավորված զանգվածային անկարգությունների հետևանքով ապականվեց արյամբ ու մահերով: Թեկուզ 1000 տարի անցնի, միևնույն է, այդ սպանություններն ու արյան մեղքը ամենից առաջ Նիկոլ Փաշինյանի խղճին են, եթե նա, առհասարակ, խիղճ ունի: Ամեն դեպքում՝ այդ արյան մեղքը նրա վրա է:

Սրանից 14 տարի առաջ մարտի 1-ին գործնականում, ցավոք, ծանր գնով, կանխվեց այն, ինչը չկանխվեց դրանից 10 տարի անց: Կանխվեց այն, ինչը հետագայում պիտի տեղի ունենար՝ չկանխվելու հետևանքով, երբ պետությունը 2018-ի մայիսին հանձնվեց ազգային առաջնահերթությունների վրա թքած ունեցող մի խումբ բախտախնդիրների, որոնք էլ հաջորդող 3-4 տարիներին Հայաստանը վերածեցին «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի, կործանեցին պետականությունը, բանակը, Արցախը հանձնեցին թշնամուն, իսկ բեկորները՝ Ռուսաստանին, մահվան ու կործանման մատնեցին մի ամբողջ սերունդ՝ հազարավոր զոհեր, տասը հազարից ավելի վիրավորներ, հաշմանդամներ... ու դեռ շարունակում են իրենց աղետաբեր, գլխակեր իշխանավարումը...

Վերադառնանք սակայն «Սարտի 1-ին»: Տվյալ դեպքում՝ «Մարտի 1-ի» գործին: Սկզբունքովրեն, այդ գործով Նիկոլ Փաշինյանը պիտի դեռ տակավին բանտում լիներ, կամ նոր-նոր մտածեր ազատազրկման վայրից ազատվելու մասին: «Մարտի 1-ի» գործի մասին, արդեն վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարեց, թե այն գործնականում բացահայտված է:
Հետագա տարիները լրացուցիչ անգամ ցույց տվեցին, որ նա էլի ստել է: 
Ի վերջո, ոչ մի սպանություն էլ չբացահայտվեց:

Իսկ նա ստել էր: Ինչպես ստել էր այն ժամանակ, երբ հայտարարում էր, թե չկա որևէ կադր առ այն, թե «ցուցարարների» (ավելի ճիշտ է ասել՝ «զանգվածային անկարգության մեջ ներգրավված անձանց») կողմից ոստիկանության, ներքին զորքերի ուղղությամբ հրազենից կրակ չի արձակվել:

Հետագայում այդ հայտարարություններն էլ հերքվեցին, ի դեմս այն տես

Հետագայում այդ հայտարարություններն էլ հերքվեցին, ի դեմս այն տեսագրության, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է «ցուցարարների» կողմից կրակ բացվում ներքին զորքերի ուղղությամբ:

Հետագայում պարզվեց (չնայած դա ի սկզբանե էլ պարզ էր), որ մարտի 1-ի վերաբերյալ այն ժամանակվա գործող իշխանության, կոնկրետ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված մեղադրանքները անհիմն են ու փուչ: Եվ չնայած իշխանությունը զավթած Փաշինյանն առիթ ստացավ, նաև իր անձնական քինախնդրությանը հագուրդ տալով, «թարմացված» մարպտի 1-ի գործով մեղադրանքներ ներկայացնել Ռոբերտ Քոչարյանին ու դատավորներին հարկադրելով՝ նրան կալանավորել և շուրջ 1 տարի զրկել ֆիզիկական ազատությունից, միևնույն է, ոչինչ էլ չկարողացավ ապացուցել: Ավելին, իբր «բացահայտված գործը», մեղադրանքներով հանդերձ, փլուզվեց, և ինչպես «իրավաբանական աղբ» կար, այդպիսին էլ մնաց:

Սակայն, պարզվում է, կան նոր զարգացումներ: Մասնավորապես, ՄԻԵԴ-ը (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) այս տարվա հունվարի 18-ին ճանաչել է, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ տեղի են ունեցել Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի (հավաքների ազատության իրավունքի) և 5-րդ հոդվածի 1-ին կետի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի) խախտումներ:

Ամենից բնութագրականն այստեղ այն է, որ ՄԻԵԴ-ի նման որոշումը հնարավոր է եղել բացառապես այն պատճառով, որ... ՀՀ կառավարությունը առարկություններ չի ներկայացրել եվրոպական դատարանին: Դե, հասկանալի է, չէ, հո Նիկոլ Փաշինյանն ինքն ի վնաս իրեն առարկություններ չէ՞ր ներկայացնելու:

Եվ այն, որ ՀՀ կողմից առարկություններ չեն ներկայացվել, արտացոլված է ՄԻԵԴ վճռի տեքստում:

Դա Նիկոլ Փաշինյանին տալիս է հնարավորություն, որպեսզի իր «դհոլասեր» ու անձնական ենթարկության տակ մտած դատախազության միջոցով նոր գործ բացվի, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ժամանակին կայացված մեղադրական դատավճիռը «ջրվի», կարճ ասած՝ Նիկոլն արդարացվի:

Այդ դատաիրավական մեքենայությունը կամ սցենարը, հնարավոր է, իրականանա, եթե Հայաստանում շարունակվի Նիկոլ Փաշինյանի անձնիշխանական աղետային կառավարումը: Համենայն դեպս նա, որ ժամանակին գործնականում հրապարակավ ընդունել է իր մեղքը՝ համաձայնելով, որ իր նկատմամբ կիրառվի համաներում, հիմա կարող է ստանալ պաշտոնական տեղեկանք առ այն, որ ինքը մարտի 1-ի գործով արդարացված է:

Միգուցե կստանա այդ թուղթը: Բա՛յց:

Մարտի 1-ի ողբերգության մեղքը, 10 զոհերի արյան մեղքը ինչպես Փաշինյանի վրա եղել են, այնպես էլ կմնան: Հավետ: Ինչպես Արցախը թշնամուն հանձնելու մեղքը, ինչպես հազարավոր հայ զինվորականների մահվան մատնելու մեղքը: Դա խարան է։ Եվ այդ խարանակիրը հիմա Հայաստանի գլխին է: Ժամանակն է թոթափել խարանակրին: Ժամանակն է, որ կասեցվի Հայաստանի շարունակական գահավիժումը:

Yerevan.today 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>