«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Վերջնական արդարացում գուցե լինի, գուցե չլինի. գործը պետք է վերադարձվի դատարան

«Փաստ» օրաթերթը գրում է. 

«2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից 14 տարի է անցել: Վերջին երեքուկես տարվա ընթացքում, ինչպես մի շարք այլ գործեր, այս գործը ևս Նիկոլ Փաշինյանի համար օգտագործվեց քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար: Միևնույն ժամանակ, շատերի կարծիքով, այս ընթացքում առաջնային խնդիր է եղել Նիկոլ Փաշինյանին այդ գործում ունեցած մասնակցությունից «մաքրելը»: Վերջերս ՄԻԵԴ-ը հրապարակեց վճիռ, որով արձանագրեց Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտման փաստը: Կան տարբեր կարծիքներ՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Փաշինյանը պետք է արդարացվի, թե՞ նրա վերաբերյալ դատական որոշումները պետք է բեկանվեն, և գործը վերադարձվի դատարան՝ նոր քննության:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով նշվածից բխող հնարավոր գործընթացներին, նշել է. «Քանի որ ընթացակարգային խախտումներ են ֆիքսվել, ենթադրվում է, որ գործը ամբողջ ծավալով պետք է վերանայել՝ խախտումների բացառմամբ: Այսինքն, նույն փաստերը, որոնք դրված են եղել նախկինում, պետք է նորից քննության առարկա դառնան, և դատարանը նորից պետք է որոշում կայացնի: Տեղեկություն տարածվեց, որ ՀՀ գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանին արդարացնելու պահանջով բողոք է ներկայացրել: Եթե այդպես է, ուրեմն կողմնակալ մոտեցում է. նախկինում բոլոր գործերով ոչ թե անմիջապես, առանց փաստերը հետազոտելու որոշում է կայացվել, այլ տեսել ենք բեկանելու ու նոր քննության առարկա դարձնելու տարբերակը: Բայց այս դեպքում ավելի հետաքրքիր է հենց ՄԻԵԴ-ի ակտի կայացման գործընթացը, որովհետև եթե այդ ակտը կայացավ, մեր ներպետական ատյաններում ինչ-որ գործողություններ պետք է լինեն՝ վերջնական արդարացում գուցե լինի, գուցե չի լինի:

Բայց հենց ՄԻԵԴ -ի գանգատի ընթացակարգով շատ ավելի լուրջ խնդիրներ են առաջանում, որովհետև, ինչպես տեսանք, ՄԻԵԴ-ին առարկություններ առանձնապես չեն ներկայացվել: Մինչդեռ թե՛ նախկինում, թե՛ 2018-ից հետո ՀՔԾ վարույթում քննվող գործով կան բավարար տվյալներ՝ հիմնավորելու ցույցերի ոչ խաղաղ բնույթը, դրանց պատճառած վնասը և Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը հավաստող բազմաթիվ ապացույցներ»,ասաց նա՝ շեշտելով՝ այն ակտը, որը կայացվել է 2010-ին, բավականին հիմնավորված ու պատճառաբանված է: Փաստաբանի խոսքով, Ն. Փաշինյանի այդ ժամանակվա կոչերը բավարար էին մեղադրական դատավճիռ կայացնելու համար:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Մարտի 1-ի գործով որևէ սպանություն չի բացահայտվել, Հ. Խուդոյանը նշեց. «Այն ժամանակ, երբ գործն ուղարկվում էր դատարան ու հասանելիություն ունեինք նախաքննության նյութերին, նման բացահայտում չկար: Եթե լիներ, առնվազն դրա մասին հայտարարություն կարվեր: Դա չի եղել, և ենթադրում եմ, որ քննությունը որևէ նոր արդյունք չի ապահովել: Վերջին դրվագը Գեղամ Պետրոսյանի կալանավորումն էր սպանության մեղադրանքով, բայց հետագայում վարկածը չհաստատվեց, ու վերջինս ազատ արձակվեց: Ընդհանուր առմամբ, լռությունը ու նախկինում եղած փաստերը եթե համադրենք, կարող ենք դիրքորոշում ունենալ առ այն, որ ՀՔԾ-ն գործով որևիցե նոր զարգացում չի ապահովել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>