Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Պարտության և պատերազմի խորհրդանիշ ուժը չի' կարող ապահովել խաղաղություն. Իշխան Սաղաթելյանի. Տեսանյութ

Ինչպես արդեն նշել էինք, տեղի է ունենում ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովի բացման արարողությունը։ Ելույթով հանդերձ եկավ ՀՅԴ Հայաստանի Գեագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա, մասնավորապես, ասաց.

«ՀՅ Դաշնակցության 33 Ընդհանուր ժողովներից միայն 9-ն է, որ գումարվել է Մայր հայրենիքում։

ՀՅ Դաշնակցության Ընդհանուր ժողովները կուսակցական սովորական կամ հերթական համագումարներ չեն, զուտ Կանոնագրի պահանջով գումարվող արարողակարգային ժողովներ չեն։ Ընդհանուր ժողովները մշտապես համահայկական օրակարգից են բխել և նոր օրակարգ թելադրել։ 

ՀՅ Դաշնակցության վերջին Ընդհանուր ժողովը կայացավ 2019 թ.՝ ազատագրված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչն ամենևին պատահական չէր. ՀՅԴ-ն կանխազգում էր այս սպասվող աղետը, և դա էր պատճառը, որ հենց Արցախից բարձրաձայնվեց այս ազգակործան իշխանություններին հեռացնելու անհրաժեշտության մասին։ 

ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովը մեկնարկում է մեր ժողովրդի և հայոց պետականության համար բախտորոշ ժամանակահատվածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող լրջագույն մարտահրավերների առաջ:

Աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների և համաշխարհային նոր ճարտարապետության ձևավորման պայմաններում Հայաստանին ուղղված մարտահրավերներն ավելի են խորանում, ինչը լի է անորոշություններով և սպառնալիքներով։

Այս նոր իրավիճակում որքա՞ն կենսունակ կլինի Հայաստանը՝ կախված է մեր ժողովրդից, մեր բոլորի կամքից և վճռականությունից, Հայոց պետականության առջև հայ մարդու պատասխանատվությունից։ 

Այժմ ունենք պարտություն, բայց դա հայ ժողովրդի հավաքական պարտությունը չէ՝ դա իշխանության ղեկին հայտված մի խումբ մարդկանց գործունեության արդյունք է: Ներքին ու արտաքին մի շարք ուժերի բոլոր փորձերը՝ հայ ժողովրդին ներկայացնել իբրև թույլ ու չհաղթող, ձախողված և դատապարտված ազգ պետք է ստանան համարժեք պատասխան։

Նախ պետք է չհաշտվել պարտության հետ, պետք է ձևավավորել դիմադրություն՝ դիմադրություն թշնամուն, որ մենք զիջելու հայրենիք չունենք, դիմադրություն հայրենիքը զիջումների տանող օրակարգերին։

Պետք է վերականգնել արժանապատվությունը, հաղթահարել պարտվածի և փոքր պետություն լինելու հոգեբանությունը, ունենալ ազգային երազանք և գնալ դրա հետևից։

Այս օրերին Հայաստանում այսպես մտածող մարդկանց ասում են «պաթոսով հայրենասերներ»․ գիտե՞ք, թե ովքեր են դա ասում՝ մի խումբ անհայրենիք անսրբություն ապազգային տարեր, ովքեր մեր երկիրը կանգնեցրին աղետի առաջ: Ովքեր ժողովրդավարությունը հակադրեցին անվտանգությանը, բարեկեցությունը և խաղաղությունը պայմանավորեցին զիջումներով, ովքեր հետևողականորեն թուլացնում են մեր ազգային դիմադրողականությունը:

Այս իշխանությունը աղետաբեր է Արցախի, Հայաստանի և հայության համար։ Պարտության և պատերազմի խորհրդանիշ ուժը չի կարող ապահովել խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն:

Հայաստանում ստեղծված իրավիճակը պետք է փոխվի, պետք է փոխվի ժողովրդի վճռական կամքով և ազգային ուժերի առաջնորդությամբ: Պարտության և պատերազմի խորհրդանիշ վարչախումբը հեռացվելու՛ է։ 

Մեր երկիրը պետք է ունենա ազգային իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, որը կապահովի երկրի սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, Հայաստանը կդարձնի արժանապատիվ և բարեկեցիկ երկիր:

2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական սպառնալից միջավայրում՝ ներքին դիմադրողականության անկումով, տարածքային կորուստներով, անգամ ինքնիշխանության կորստի վտանգով։ Իսկ այս ամենի մեղավոր և պատասխանատու իշխանությունը ոչ միայն պատրաստ չէ դիմագրավել այդ մարտահրավերները այլ իր քայլերով սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը:

Օրվա իշխանությունը անտեսելով՝

Թուրքիայի հայատյաց և Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը,

Քառասունչորսօրյա պատերազմին Թուրքիայի բացահայտ մասնակցության փաստը,

Թուրք-ադրբեջանական տանդեմի «Շուշիի հռչակագրով» ամրագրված հակահայկական ռազմավարական նպատակներն ու պանթուրանական ծրագրերը,

քաղաքական եւ տնտեսական էքսպանսիա իրականացնելու միջոցով տարածաշրջանում լիարժեք վերահսկողություն հաստատելու Թուրքիայի նպատակները,

փորձում է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու կեղծ և ցնորամիտ լոզունգների տակ երկիրը տանել նոր կորուստների և նոր զիջումների:

 Առ այդ, մեկ անգամ ևս զգուշացնում ենք.

-Հայաստանի և հայության կողմից կենսական զիջումներ ենթադրող որեւէ գործընթացի վերջնարդյունքը հայոց պետականության փլուզումն է,

-Հայաստանի ինքիշխանության ու տարածքային ամբողջականության եւ Արցախի լինելիության ու անվտանգության հարցերը փոխկապակցված են,

-Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն օգտագործել իր եւ Ադրբեջանի պահանջները բավարարելու նպատակով։

Հետևաբար, հայ թուրքական, այսպես կոչված՝ «հաշտեցման գորընթացը» պետք է կասեցվի։

Ժամանակի մարտահրավերներով պայմանավորված՝ ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովից ակնկալիքները եւ սպասելիքները հիրավի շատ են։ Ուզում եմ վստահություն հայտնել, որ Ժողովի որոշումները անկյունադարձային կլինեն թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի, և թե՛ մեր կառույցի համար»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>