Պուտինը բանակին հրամայել է անցնել հատուկ ռեժիմի ծառայության. Տեսանյութ
Դիտել նաև
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի հետ։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Պուտինը ռազմական ուժերի պատասխանատուներին հանձնարարել է ռուսական ռազմավարական զսպման ուժերը բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ։
«Արևմտյան երկրները ոչ լեգիտիմ պատժամիջոցներ են կիրառում մեր երկրի նկատմամբ, ոչ միայն քայլեր են ձեռնարկում տնտեսության նկատմամբ, խոսքը հայտնի սահմանափակումների մասին է, այլև ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները ագրեսիվ հայտարարություններ են անում Ռուսաստանի դեմ։ Հետևաբար, պաշտպանության նախարարին և Գլխավոր շտաբի պետին հանձնարարում եմ ռուսական ռազմավարական զսպիչ ուժերը բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ»,–ասել է Պուտինը։
Աղբյուրը՝ armeniasputnik.am

