Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է
28
«Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Փաստաբան․ Փաշինյանի համախոհները ստիպված են նրա ագրեսիվ արտահայտությունները արդարացնել «քաղաքական հայտարարություններով» Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տասը իրանական ռազմական օբյեկտների Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը «Սուխոյ ատկազ». ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան Արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան Պայմանագրային զինծառայող է մահացել Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» «Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Նիկոլը կալանավորելու է ընդդիմության 3 լիդերներին. պետք է ձևավորել համակարգ ու դիմանալ 1.5-ից 2 տարի «Նոր ուժ» կուսակցությունը դուրս է գալիս ՍԴ-ում մեկնարկած դատական գործընթացից Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան Փամբակ գետում դի է հայտնաբերվել Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է Փաշինյան, Պապ թագավոր, տիրակալություն, գիտակցաբար զոհաբերում. Լևոն Զուրաբյան

Արևմուտքը «գցում» է իր «գործընկերներին». այլ բան է ժողովրդի էմոցիան գողանալն ու հրապարակում ոսկե սարեր խոստանալը, այլ բան՝ ռեալ պոլիտիկը. Բենիամին Մաթևոսյան

«Փաստ» օրաթերթը գրում է. Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես եկավ հերթական ուղերձով՝ հայտարարելով, որ Ուկրաինան մենակ է մնացել, և աշխարհը շարունակում է այս ամենին հեռվից հետևել: Վերլուծելով իրավիճակը՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում մի քանի իրողության մասին է մատնանշել:

«Մենք, մեծ հաշվով, տեսնում ենք այն, ինչ 1920 թվականին տեղի ունեցավ Հայաստանի հետ, 2008-ին՝ Վրաստանի հետ: Այսինքն, պայմանականորեն ասած, անգլիական նավերը ինչպես չեն գա հայկական լեռներ, այնպես էլ չեն գա ուկրաինական դաշտեր: Իսկ եթե ավելի կիրառական ու քաղաքական տեսանկյունից դիտարկենք, ապա պետք է նշենք հետևյալը. Արևմուտքը պատրաստ է ֆինանսական աջակցություն տալ այս կամ այն երկրին՝ որպես հենակետ՝ Ռուսաստանի դեմ գործողություններ իրականացնելու համար: Արևմուտքը պատրաստ է այդ միջոցով օգտագործել այդ երկրներին, պատրաստ է մասնագետների պատրաստել, ուղարկել՝ ի շահ ԱՄՆ-ի կամ կոլեկտիվ Արևմուտքի: Բայց երբ հերթը հասնում է ռազմական գործողություններին, ինչպես 1920-ին, 2008-ին, Արևմուտքն այժմ ևս, կներեք բառի համար, «գցում» է իր, այսպես կոչված, գործընկերներին»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ նշվածի վառ օրինակը տեսնում ենք Զելենսկու պարագայում:

Նրա խոսքով՝ այստեղ այլ խնդիր ևս կա: «Արևմուտքը՝ դեռ մի կողմ: Պետք է դիտարկել վերջին 8-9 ամիսների ընթացքում Ռուսաստանի կողմից ուղարկված մեսիջները: ՌԴ նախագահը, նաև Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իրենց ծավալուն հոդվածներում գրեթե բաց տեքստով ասում էին, որ եթե Ուկրաինան «հակառուսական» պրոյեկտ է, ապա Ռուսաստանի համար էքսզիստենցիալ վտանգ է ներկայացնելու: Նշում էին, որ այդ փաստի հետ իրենք չեն կարող համակերպվել: Նաև լուծումներ էին առաջարկում, որ Ուկրաինան, ըստ իր Սահմանադրության, չեզոք կարգավիճակով հաստատվեր, հրաժարվեր շարժվել դեպի ՆԱՏՕ և այլն: Մեծ հաշվով, առաջարկվում էին լուծումներ թե՛ գլոբալ առումով, թե՛ կապված Դոնեցկի և Լուգանսկի ճակատագրի հետ, և հղում էին անում Մինսկի փաստաթղթին: Բայց Զելենսկին երևի անգլիական տանկերին կամ անգլիական նավերին էր սպասում, իսկ անգլիական նավատորմը երբեք Անգլիայից բացի որևէ մեկին չի պաշտպանի: Նույնն էլ վերաբերում է ԱՄՆ-ին»,- նկատեց մեր զրուցակիցը:

Նշված համատեքստում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիի և Զելենսկու նմանությունների ու ընդհանրությունների վերաբերյալ արվող հրապարակումներին՝ քաղաքագետը շեշտեց. «Մենք պետք է նախ հասկանանք հետևյալը. հետխորհրդային տարածաշրջաններում տեղի ունեցած հեղափոխություններն արտաքին քաղաքական որոշակի օրակարգ են ձեռք բերում, որն ուղղված է լինում Ռուսաստանի դեմ: Եվ, ինչպես ցույց է տալիս փորձը, դրանք բոլորը ոչ միայն պատերազմի, այլև տարածքային կորուստների են հանգեցնում: Նույնը եղավ Ուկրաինայում դեռ 2014-ին, Վրաստանում՝ 2008-ին, նույնը եղավ նաև մեզ մոտ: Մեծ հաշվով՝ ժողովրդի էմոցիան գողանալն ու հրապարակում ոսկե սարեր խոստանալը մեկ բան է, մեկ այլ բան է ռեալ պոլիտիկի պարագայում հասկանալ, թե աշխարհաքաղաքական ինչ տարածաշրջանում ես, և ովքեր են քո խաղացողները: Այո, թե՛ Զելենսկու, թե՛ Փաշինյանի, թե՛ Սահակաշվիլիի միջև նմանությունները շատ են: Բայց, դրա հետ մեկտեղ, կուզենայի մեկ հանգամանքի վրա ուշադրություն սևեռել: Ինչպես արդեն նշեցինք, Զելենսկին հայտարարեց, որ իրենք մենակ են մնացել:

Անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե ինչ էր տեղի ունենում 44-օրյա պատերազմի ընթացքում և ինչպես ավարտվեց այն, մենք բոլորս էլ ականատես եղանք, թե ինչպես էին մեզ օգնում թե՛ իրանական, թե՛ ռուսական կողմերը: Ռուսական կողմի հետ կապված՝ հստակ կարող ենք ասել զենքի մատակարարումների, ինչպես նաև ամեն գնով պատերազմը կանգնեցնելու նպատակով բանակցային գործընթացում ակտիվ ներգրավվածության մասին: Ճիշտ է՝ իր շահերից ելնելով, բայց Ռուսաստանն իրականացնում էր գործողություններ, որ իր ռազմավարական գործընկերը խայտառակ պարտություն չկրի:Իսկ Ուկրաինայի պարագայում իրավիճակը բոլորովին այլ է: Հույսը դնելով Արևմուտքի վրա՝ իրենք չսերտեցին այն ամենի դասերը, ինչը կատարվում էր պոստսովետական տարածքում»:

Քաղաքագետն այս համատեքստում շեշտեց, որ Վլադիմիր Պուտինն արդեն մի քանի օր է՝ նույն միտքն է կրկնում. «Ալիևի հետ խոսելիս ևս կրկնեց ու ասաց, որ իր համար էքսզիստենցիալ վտանգ տեսնելու դեպքում Ռուսաստանն այն ոչնչացնելու է, բայց, ինչպես Ղազախստանում, եթե ՌԴ-ին բարեկամական իշխանություն կա, վտանգի պարագայում ՌԴ-ն պատրաստ է աջակցել իրենց: Սա նշանակում է նոր աշխարհակարգի կանոնների վերաբերյալ հստակ ձևակերպում՝ Պուտինի կողմից: Իրենք պոստսովետական տարածաշրջանը հենց նշված մոդելի շրջանակներում են տեսնում: Այսինքն, նրանք ուկրաինացիներին տարբեր մեթոդներով ու ձևերով բազում բաներ են ասել, բայց նրանք պարզապես կա՛մ չեն ընկալել, կա՛մ ունակ չեն եղել ընկալել: Կամ էլ նրանք, ովքեր իրապես ղեկավարում են Ուկրաինայի իշխանություններին, պատրաստ են եղել զոհաբերել Ուկրաինան՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ մտցնելու և, օրինակ՝ ռուսական գազը սեփական ամերիկյան գազով փոխարինելու համար: Իրողությունները հենց այս տիրույթում պետք է դիտարկել»:

Իսկ թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի կեցվածքն այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունների ու լարվածության ֆոնին, քաղաքագետը նշեց. «Նախ՝ 2020 թվականի նոյեմբերից հետո մենք արդեն չունենք այն կարգավիճակը, որն ունեցել ենք նախկինում: Այսինքն, մենք շատ դեպքերում գործոնից վերածվել ենք գործիքի: Մենք պետք է հասկանանք, որ շատ մեծ ազդեցություն, այնուամենայնիվ, չենք կարող ունենալ: Միևնույն ժամանակ, գոնե լռելու լավ հնարավորություն ունեինք: Բայց հարց է, թե ինչն էր ՀՀ ԱԳՆ-ին ստիպել հայտարարել, թե Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների ճանաչման հարց մեր օրակարգում չկա: Պարզապես կարելի է լռել: Բացի այդ, անկախ ամեն ինչից, այդ տարածաշրջանում կա հումանիտար հարց, հումանիտար խնդիր, և այնտեղ շատ հայեր են բնակվում: Մենք կարող ենք մեր գործողությունները կենտրոնացնել հումանիտար ասպեկտի վրա: Վստահ եմ՝ այդ մոտեցումը ընկալելի կլիներ թե՛ մեր ռուս գործընկերների, թե՛, ամեն դեպքում, նաև ուկրաինացիների համար, որովհետև բոլորն էլ հասկանում են Հայաստանի կարգավիճակը: Մինչդեռ այլ բան տեսանք: Ու երբ քո ռազմավարական դաշնակիցը որոշում է ճանաչել նշված հանրապետությունները, ու դու հայտարարում ես, որ նման հարց մեր օրակարգում չկա, սա, այնուամենայնիվ, որոշակի լարվածություն է առաջ բերում»:

Բենիամին Մաթևոսյանի դիտարկմամբ, մի կարևոր հանգամանք ևս պետք է նշել. «Երբ ՌԴ նախագահն իր ուղերձում խոսում էր Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների ճանաչման մասին, բազում մեսիջներ վերաբերու էին ոչ միայն Ուկրաինային, այլ ընդհանրապես հետխորհրդային պետությունների ճակատագրին, նաև խորհրդային ժառանգությանը: Հայաստանում որոշում կայացնողները պետք է հասկանան, որ Պուտինի խոսքերն ուղղված չեն միայն Ուկրաինային, ինչը հաշվի առնելով՝ նոր պահելաձև պետք է որդեգրեին: Սակայն տեսնում ենք, որ ընդհանրապես ոչինչ չի փոխվում: Գոնե լռելու փայլուն շանս ունենալով՝ մենք որոշեցինք այլ ճանապարհով գնալ»: Ինչ վերաբերում է այն կանխատեսումներին, թե այս լարվածությունների ֆոնին Ադրբեջանը կարող է օգտվել առիթից ու սադրանքների գնալ, քաղաքագետը նշեց, որ այս հարցը երկու կողմ ունի: «Առաջին. չմոռանանք, որ Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչումից հետո և մինչև հատուկ օպերացիան ՌԴ-ն Ադրբեջանի հետ համագործակցության հռչակագիր ստորագրեց, որով, փաստորեն, ինքն իր համար անվտանգ դարձրեց Հարավային Կովկասը: Այսինքն, ստեղծեց մի իրավիճակ, որտեղ ստիպված չէին լինի երկու, այսպես ասած, ճակատով պատերազմել՝ ապահովագրելով մեր տարածաշրջանը հնարավոր սրացումներից: Այս տեսանկյունից պետք է անկեղծ լինենք. ամեն դեպքում ուկրաինական ճակատը ռուսների համար ավելի կարևոր է, քան մերը:

Իրենց պետք է, որ իրենց ձեռքերն ամբողջությամբ ազատ լինեն: Հիմա՝ ինչ վերաբերում է հարցի երկրորդ կողմին: Պատմական փորձն ուսումնասիրելով՝ կտեսնենք, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերը սպասում էին, թե ինչպես կավարտվի Ստալինգրադի ճակատամարտը: Ու եթե խորհրդային զորքը պարտվեր, թուրքերը մտնելու էին Հայաստան: Վստահեցնում եմ՝ եթե ռուսական կողմը անհաջողության մատնվի, թուրքերը փորձելու են այս ամենը կապիտալիզացնել Սիրիայում, Լիբիայում, ինչու չէ՝ նաև Արցախում և Հայաստանում: Բայց եթե իրողությունները դիտարկում ենք այս պահի դրությամբ, ապա իրավիճակն այլ ուղղությամբ է գնում: Զելենսկին արդեն հայտարարում է, որ պատրաստ են համաձայնել ռազմական դաշինքներից դուրս կարգավիճակին: Ամեն դեպքում, տեսնում ենք, որ ուկրաինական իշխանության դեմ Ռուսաստանի հատուկ օպերացիան տալիս է իր արդյունքները»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>