«Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան
20
Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Պատերազմ Արցախում
Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին

Ղարաբաղը կարող է դրվել խաղասեղանին աշխարհաքաղաքական ապակայունացման ֆոնին. Գրիգորի Տրոֆիմչուկ

«Ռուս-ադրբեջանական հռչակագիրն ինքնին, իհարկե, սովորական իրադարձություն չէ, բայց գործնականում ոչինչ չի փոխում»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ռուս-ադրբեջանական դաշնակցային գործընկերության մասին հռչակագրին:

Գրիգորի Տրոֆիմչուկն ասաց, որ այդ հռչակագրում Հայաստանի համար որևէ նոր, արտասովոր կամ նույնիսկ սենսացիոն բան չկա:

Նրա խոսքով, փաստաթուղթն ամրապնդում է ռուս-ադրբեջանական առանց այն էլ առանձնահատուկ հարաբերությունները դաշնակիցների կարգավիճակում, ինչպիսին, ըստ էության, դրանք միշտ են եղել։

«Գլխավորը, որն այս մակարդակի փաստաթղթի անհրաժեշտություն է առաջացրել, իմ կարծիքով, ընդհանուր աշխարհաքաղաքական ապակայունացման զարգացումն է։ Մոսկվան չէր ցանկանա այս իրադարձությունների լույսի ներքո տեսնել իր ապացուցված, հատուկ գործընկերոջ կողմից անցանկալի «անակնկալներ», հատկապես, որ ռազմաքաղաքական գործընկերությունն այժմ ակտիվանում է ամենուր, և ոչ միշտ այնպես, ինչպես կցանկանար Մոսկվան։ Բայց այս փաստաթուղթը պետք է նաև հենց Բաքվին, որը մանրակրկիտ մտածված արտաքին քաղաքականություն է վարում՝ հատկապես Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո։

Բաքուն մոտենում է մի հանգուցալուծման, երբ կրկին օրակարգում կհայտնվի Ղարաբաղում ռուս խաղաղապահների հարցը: Միևնույն ժամանակ, ադրբեջանական հասարակության վերաբերմունքն այս ռազմական կոնտինգենտի նկատմամբ, անկեղծ ասած, միանշանակ չէ։ Բայց քանի որ Մոսկվան այս փաստաթղթով ավելի հանգիստ կլինի, ուրեմն այդպես էլ կլինի»,- ասաց Տրոֆիմչուկը:

Նրա գնահատմամբ՝ այս փաստաթուղթը հակահայկական չէ, քանի որ այն արտացոլում է կողմերի նախկին դիրքորոշումները։

«Ղարաբաղը միջազգային բոլոր չափանիշներով միշտ համարվել է ադրբեջանական։ Հերթական անգամ նմանատիպ թեզերի ամրագրումը ոչինչ չի փոխում։ Միևնույն ժամանակ, ղարաբաղյան գործընթացի գործնական կողմը նախկինի պես բարդ է մնում, և ոչ մի փաստաթուղթ չի կարող կարգավորել այդ հարցը։ Այստեղ, ցավոք սրտի, մեզ միշտ սպասում է պատերազմը, որը ոչ մի տեղ գրանցված չէ»,- ասաց նա:

Ավելին, ռուս քաղաքագետի կարծիքով՝ Ղարաբաղը կարող է դրվել խաղասեղանին աշխարհաքաղաքական ապակայունացման սրման ֆոնին։

Նրա որակմամբ՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Վաշինգտոնը կամ արևմտյան այլ մայրաքաղաքներ չեն ճանաչի Ղարաբաղի ինքնիշխանությունն ուկրաինական ուղղությամբ հայտնի իրադարձություններից հետո։

«Հռչակագիրն ինքնին, իհարկե, սովորական իրադարձություն չէ, բայց գործնականում ոչինչ չի փոխում»,- ասաց նա:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե հռչակագիրը նոր փուլ է երկկողմ հարաբերություններում, և այն հնարավոր դարձավ «Ղարաբաղյան հարցում առաջընթացից հետո», և հարցին, թե ի՞նչ է դա նշանակում, Տրոֆիմչուկը պատասխանեց, որ ֆորմալ առումով դա այդպես է, սա ռուս-ադրբեջանական հարաբերություններում պատմական նոր փուլ է:

«Ի դեպ, Մոսկվան չէր ցանկանա Հայաստանի հետ իր հարաբերությունների վատթարացում կամ անկում: Հայտնի է՝ ինչպիսին են հայկական հասարակությունում այս մասով տրամադրությունները, շատ է բացասականը: Այնինչ իրադարձություններին օբյեկտիվ հայացքը խոսում է այն մասին, որ Մոսկվան դաշնակից Հայաստանի պաշտպանության համար արել է ամեն ինչ, ինչ կարողացել է: Եվ եթե իրենք՝ հայերը, դիտարկում են Ռուսաստանին ինչ-որ անհաղթ հրեշ, որը պարզապես չցանկացավ աջակցել հայերին, ապա այստեղ կա խնդիր նաև ինքնին Մոսկվայի համար, երբ իր արտաքին իմիջը միշտ չէ, որ համապատասխանում է պրակտիկ բովանդակությանը:

Այս առումով Մոսկվան պատանդ է իր իսկ ձեռքերով ստեղծված արտաքին դիմանկարին։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես երբեմն հիշեցնում եմ, ամենևին էլ ԽՍՀՄ չէ։ Ուստի հայերը չպետք է բացասականություն կուտակեն Մոսկվայի նկատմամբ, ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել, եթե ադրբեջանական բանակը չդադարեցներ իր հարձակումը 2020 թվականի նոյեմբերին»,- մեկնաբանեց Տրոֆիմչուկը՝ շարունակելով, որ Ռուսաստանը ոչ մի կերպ շահագրգռված չէ Հայաստանի պարտությամբ, քանի որ այդ դեպքում չի կարող իր համար կասեցնել ողջ տարածաշրջանի կորուստը։

Միևնույն ժամանակ, նրա դիտարկումների համաձայն, Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերություններն ի վիճակի են ձևավորել բոլորովին այլ տարածաշրջանային կոնֆիգուրացիա։

«Մոսկվան այժմ միշտ պետք է նկատի ունենա Ադրբեջանի մարտունակ բանակի ներկայությունը տարածաշրջանում, որն անցել է իրական պատերազմի միջով, ի տարբերություն նույնիսկ Ռուսաստանի Դաշնության։ Հաշվի առնելով այն հանգամանքները, որոնք օրեցօր ավելի են բարդանում, հայերը չպետք է ասեն, թե իբր Ռուսաստանը լքել է իրենց։

Եթե ​​Ռուսաստանի ոգին ու գործոնն այստեղ չլիներ, առաջինը դա նրանք իրենց վրա կզգային։ Ադրբեջանի և Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հաշվին Ռուսաստանի Դաշնությունը փորձում է տարածաշրջանում պահպանել կայունության այն փոքր մասնաբաժինը, որը դեռ կա այստեղ։ Սա պետք է հստակ հասկանալ։ Միաժամանակ, ինչպես արդեն նշել եմ, Ռուսաստանը չի կարող անել ավելին, քան կարող է։ Նրանից անհնարինը պետք չէ պահանջել»,- ասաց նա։

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>