Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Քոչարյան-Պուտին բանակցությունների անհայտ կողմը․ ինչու Քոչարյանը հրաժարվեց ճաշից ու Միլլերի հետ ձեռքսեղմումից․ Ագնեսա Խամոյան. Տեսանյութ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ Պուտինն ու Ալիեւը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին։ Ու մինչ հասարակության որոշ հատվածներ վրդովված ակնկալում են, որ Պուտինը մեզանից ավելի հայ պետք է լիներ, ՀՀ ԱԳՆ-ն ստորագրված հռչակագիրը ողջունեց եւ տեղավորեց «խաղաղության դարաշրջանի» տրամաբանության մեջ։ Չընդարձակվելով հռչակագրի 4 տասնյակից ավել կետերի մեջ, փաստելով միայն, որ հերթական անգամ այս իշխանությունների օրոք արձանագրվեց Հայաստանի՝ գործոնից՝ գործիք դառնալու սրընթաց փոխատեղումը, արձանագրենք, որ կային ժամանակներ, երբ Հայաստանը ոչ թե օբյեկտ էր, այլ՝ սուբյեկտ եւ ուներ արժանապատիվ ու արժանավայել հարաբերություններ ՌԴ-ի հետ։

Հասարակությանը հիմնականում հայտնի են Պուտին-Քոչարյան վստահելի գործընկերային, ընկերական հարաբերությունները, շատերը սակայն չգիտեն, թե այդ հարաբերությունները ինչպես են կառուցվել, որ եղել են նաեւ բարդ շրջաններ։ Այդ օրինակներից մեկը Ռուսաստանից գնվող գազի գնի շուրջ բանակցություններն են։ 2003 թվականին Գազպրոմի հետ գազի գինը 5 տարով ամրագրելու բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվում, սակայն որոշ ժամանակ անց Գազպրոմը հայկական կողմին զգուշացնում է գնի վերանայման մասին։ Մեկնաբանությունը հետեւյալն էր․ գները բարձրանում են բոլորի համար, ու Հայաստանը չի կարող բացառություն լինել։ Քոչարյանը կարծում էր՝ կարող է։

2005թ․ դեկտեմբերին Սոչիում Պուտին- Քոչարյան հանդիպման հիմնական թեման հենց գազի գինն էր։ Գազպրոմի ղեկավար Միլլերը հղում է անում պայմանագրի բացակայությանը եւ հրաժարվում ընդունել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դա Քոչարյանին զայրացնում է, որովհետեւ խոսակցությունը տեղի էր ունեցել անձամբ իր հետ, իր գրասենյակում։ Բանակցություններն արագ վերաճում են առճակատման, լարվածությունն աճում է։ Այդ պահին մատուցում են ճաշը։ Զրույցից վրդովված Քոչարյանը մոտ անգամ չի գնում ճաշին։ Նրան հետեւում են հայկական պատվիրակության 6 անդամները։ Ճաշի սեղանի շուրջ հրավիրված կողմն անգամ մատուցված աղանդներին ձեռ չի տալիս։

Հանդիպման արդյունքը զրոյական է։ Քոչարյանը կտրուկ պնդում է, որ թռիչքի ժամն է, պետք է մեկնեն։ Մամուլի տարակուսած քարտուղարները հայտնում են, որ լրագրողները 2 ժամ է սպասում են համատեղ հայտարարության։ Քոչարյանը հայտնում է, որ լրագրողներին ասելու ոչինչ չունի։ Բանակցությունների մասին «իրազեկումն» ավարտվում է տեսախցիկների առջեւ Քոչարյանի եւ Պուտին՝ գարեջուր խմելու տեսարանով։ Հայտարարությունից հրաժարվելու Քոչարյանի պատճառն ակնհայտ էր․ չէր ցանկանում տապալված բանակցությունները վերածել փոխադարձ հրապարակային մեղադրանքների, չէ որ դրանք հետո շատ ավելի դժվար են լինում հարթել։ Գազի գնի հարցն, այնուամենայնիվ , լուծվում է․ մեկ ամիս անց՝ 2006թ․-ին, Պուտինի հետ հաջորդ հանդիպմանը Մոսկվայում։ Բանակցությունների ավարտից հետո Քոչարյանը, որ դեռ բարկացած էր Միլլերի վրա, ցուցադրաբար ձեռք չի մեկնում վերջինիս, ինչը հետո սակայն ընդունում է, որ սխալ էր։

Հ․Գ․ Սիրելի հետեւորդներ, հաշվի առնելով վերջին շրջանում իմ կողմից հրապարակված արխիվային տեսանյութերի շուրջ նկատելի հետաքրքրությունը, որոշել եմ պարբերաբար հրապարակումներով ներկայացնել Քոչարյանի կառավարման տարիների ուշագրավ դրվագները։ Մեկնաբանություններում կարող եք գրել, թե հատկապես արխիվային ինչ տեսանյութ կամ պատմություն կցանկանաք տեղադրեմ։

Հ․Գ․1․ Ըստ օդում կախված լուրերի, հանդիպումներից մեկի ժամանակ մի ղեկավար /նախկինում լրագրող/ Պուտինի մոտ փորձել է բամբասել Միլլերից, «բացահայտելով», որ վերջինս կոռուպցիոն սխեմայի մեջ է ու «ֆռռացնում է» Պուտինին։ Զրույցի տհաճությունը ընդգծելու համար Պուտինն ընդհատում է հանդիպումը․․․

Տեղադրված տեսանյութը 2004թ.-ին Քոչարյանի Մոսկվա կատարած այցից է»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>